Հին Կտակարան
Նոր Կտակարան
Զգուշացնում է շռայլութիւնից և անկարգ վարքից։ 1* Ծաղրող է գինի…
Զգուշացնում է շռայլութիւնից և անկարգ վարքից։
1* Ծաղրող է գինին, խռովարար՝ ցքին. Եւ ամեն ով որ դորանցով մոլորուի՝ իմաստուն չի լինիլ։
2* Թագաւորի սպառնալը առիւծի մռնչիւնին է նման. Նորան գրգռողը մեղանչում է * իր անձի դէմ։
3* Պատիւ է մարդիս համար կռիւից քաշուիլը, բայց ամեն յիմար կռուասէր է։
4* Ձմեռուայ խատճառով ծոյլը չի հերկիլ, * հունձքին կþմուրայ եւ չի ունենալ։
5* Խոր ջուրեր է մարդիս սրտի խորհուրդը, բայց խելօք մարդը նորան կþհանէ։
6* Շատ մարդ հրատարակում է մարդիս բարերարութիւնը, բայց * հաւատարիմ մարդին ո՞վ կþգտնէ։
7* Ով որ իր ուղղութիւնովը գնում է՝ արդար է. * երանի՜ նորանից յետոյ նորա որդկանցը։
8* Թագաւորը դատաստանի աթոռի վերայ նստելիս իր աչքերովը ցրիւ է տալիս ամեն չարութիւնը։
9* Ո՞վ կարող է ասել թէ Սիրտս սրբել եմ, մաքուր եմ իմ մեղքիցը։
10* Տեսակ տեսակ կշռաքարեր՝ եւ տեսակ տեսակ չափեր՝ երկուսն էլ զզուելի են Տիրոջը։
11Մի երեխան անգամ ճանաչվում է իր արարքիցը՝ թէ մաքուր եւ թէ ուղիղ է * նորա գործքը։
12* Լսող ականջն ու տեսնող աչքը՝ երկուսն էլ Տէրն է անում։
13* Մի սիրիր քունը որ մի գուցէ աղքատանաս, աչքերդ բաց՝ հացով կշտացիր։
14վատ է՝ վատ է՝ կþասէ առնողը. Բայց երբոր կþգնայ, այն ժամանակ կþգովէ։
15Կայ ոսկի եւ շատ գոհարեղէն. Բայց * պատուական գործիք են գիտուն շրթունքները։
16Առ նորա հանդերձը, * որ երաշխաւոր է դառել օտարին. Եւ գրաւ պահիր նորան օտարների փոխարէն։
17* Քաղցր է մարդիս համար ստութեան հացը, բայց յետոյ բերանը լցվում է խիճով։
18* Դիտաւորութիւնը հաստատվում է խորհրդով. Եւ * խոհեմութեամբ արա պատերազմը։
19Գաղտնիքը յայտնում է բանսարկութեամբ ման եկողը, ուրեմն * շրթունքը լայն բացողի հետ մի հաղորդակցիր։
20* Ով որ իր հօրն ու մօրն անիծէ, * նորա ճրագը կþհանգչի մթին խաւարի մէջ։
21* Մի ժառանգութիւն, որ սկզբումը շտապելով է ստացուել, * նորա վախճանն էլ չի օրհնուիլ։
22* Մի ասիր. Չարութեան փոխարէնը հատուցանեմ. * Տիրոջը յուսացիր, եւ նա քեզ կþազատէ։
23* Երկու տեսակ կշռաքարերը զզուելի են Տիրոջը, եւ խարդախ կշիռքը լաւ չէ։
24* Տէրիցն է մարդիս քայլերի յաջողութիւնը, ուրեմն մարդս ի՞նչ է հասկանում իր ճանապարհը։
25Որոգայթ է մարդիս համար անխորհրդաբար ասել, Նուէր. Եւ * ուխտելուց յետոյ կշռադատել։
26* Ամբարիշտներ ցրուող է իմաստուն թագաւորը, եւ նորանց վերայ դարձնում է անիւը։
27* Մարդիս հոգին Տիրոջ ճրագն է. Նա քննում է սրտի բոլոր ներսերը։
28* Ողորմութիւնը եւ ճշմարտութիւնը պահում են թագաւորին, եւ նա ողորմութիւնով կþպահպանէ իր աթոռը։
29Երիտասարդների զարդը իրանց ոյժն է, եւ * ծերերի փառքը՝ ալեւորութիւնը։
30հարուածի վէրքերը մաքրում են չարութիւնը, եւ ծեծելը՝ որ ազդում է մինչեւ սրտի ներսերը։
*20.1 Ծն. թ. 21։ Գլ. իգ. 20, 29, 30։ Ես. իը. 7։ Ովս. դ. 11։ Եփես. ե. 18։
*20.2 Գլ. ժզ. 14։ ժթ. 12։
*20.2 Գլ. ը. 36։
*20.3 Գլ. ժէ. 14։
*20.4 Գլ. ժ. 4։ ժթ. 24։
*20.4 Գլ. ժթ. 15։
*20.5 Գլ. ժը. 4։
*20.6 Գլ. իե. 14։ Մատ. զ. 2։ Ղուկ. ժը. 11։
*20.6 Սաղ. ժբ. 1։ Ղուկ. ժը. 8։
*20.7 բ կոր. ա. 12։
*20.7 Սաղ. լէ. 26։ ճժբ. 2։
*20.8 Հմր. 26։
*20.9 գ Թագ. ը. 46։ բ Մն. զ. 36։ Յոբ ժդ. 4։ Սաղ. ծա. 5։ Ժող. է. 20։ ա Կոր. դ. 4։ ա յովհ. ա. 8։
*20.10 բ Օր. իե. 13 ևլն։ Հմր. 23։ Գլ. ժա. 1։ ժզ. 11։ Միք. զ. 10, 11։
*20.11 Մատ. է. 16։
*20.12 Ել. դ. 11։ Սաղ. ղդ. 9։
*20.13 Գլ. զ. 9։ ժբ. 11։ ժի. 15։ Հռովմ. ժբ. 11։
*20.15 Յոբ իը. 12, 16-19։ Գլ. գ. 15։ ը. 11։
*20.16 Գլ. իբ. 26, 27։ իէ. 13։
*20.17 Գլ. թ. 17։
*20.18 Գլ. ժե. 22։ իդ. 6։
*20.18 Ղուկ. ժդ. 31։
*20.19 Հռովմ. ժզ. 18։
*20.20 Ել. իա. 17։ Ղև. ի. 9։ Մատ. ժե. 4։
*20.20 Յոբ ժը. 5, 6։ Գլ. իդ. 20։
*20.21 Գլ. իը. 20։
*20.21 Ամբ. բ. 6։
*20.22 բ Օր. լբ. 35։ Գլ. ժէ. 13։ իդ. 29։ Հռովմ. ժբ. 17, 19։ ա Թես. ե. 15։ ա Պետ. գ. 9։
*20.22 բ Թագ. ժզ. 12։
*20.23 Հմր. 10։
*20.24 Սաղ. լէ. 23։ Գլ. ժզ. 9։ Երեմ. ժ. 23։
*20.25 Ժող. ե. 4, 5։
*20.26 Սաղ. ճա. 5 ևլն։ Հմր. 8։
*20.27 ա կոր. բ. 11։
*20.28 Սաղ. ճա. 1։ Գլ. իթ. 14։
*20.29 Գլ. ժզ. 31։