Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Փղշտացիների, Տիւրոսի և Սիդոնի դէմ մարգարէութիւն։ 1Տիրոջ այն խօսքը …

Փղշտացիների, Տիւրոսի և Սիդոնի դէմ մարգարէութիւն։

1Տիրոջ այն խօսքը որ եղաւ Երեմիա մարգարէին * Փղշտացիների նկատմամբ՝ * Փարաւօնը Գազան զարկելուց առաջ։ 2Տէրը այսպէս է ասում. Ահա * ջուրեր են վեր գալիս * հիւսիսիցը եւ յորդած հեղեղ են դառնում, եւ պիտի հեղեղեն երկիրը եւ նորա լիութիւնը, քաղաքը եւ նորանում բնակողներին. Եւ մարդիկ պիտի աղաղկեն, եւ երկրի բոլր բնակիչները պիտի ոռնան։ 3Նորա * երիվարների սմբակների տրոփելու ձայնիցը, նորա կառքերի շաչիւնից եւ նորա անիւների շառաչիւնից, հայրերը պիտի չþնայեն որդկանց վերայ ձեռքերի թուլութիւնիցը։ 4Այն օրուայ համար, որ գալիս է բոլոր Փղշտացիներին կորցնելու, * Տիւրոսին եւ Սիդոնին բնաջինջ անելու, բոլոր ազատուած օգնականներին. Որ Տէրը պիտի աւերակ անէ Փղշտացիներին, * Կափթոր կղզիի * մնացորդներին։ 5* Գազայի վերայ կնտութիւն եկաւ, * Ասկաղոնը աւերակ եղաւ իր հովտի մնացորդովը. Մինչեւ ե՞րբ պիտի * քեզ կտորես։ 6Աւա՜ղ, * ով Տիրոջ սուր, մինչեւ ե՞րբ չես դադարելու, ետ քաշուիր քո պատեանը, հանգիստ եղիր եւ լռիր։ 7Ի՞նչպէս ես կարող հանգստանալ. Քանի որ Եհովան * պատուիրել է * քեզ. Ասկաղոնի եւ ծովեզերքի դէմ նշանակել է քեզ։

*47.1 Գլ. իե. 20։ Եզեկ. իե. 15, 16։ Սոփ. բ. 4, 5։

*47.1 Ամով. ա. 6-8։

*47.2 Ես. ը. 7։ Գլ. խզ. 7, 8։

*47.2 Գլ. ա. 14։ խզ. 20։

*47.3 Գլ. ը. 16։ Նաւ. գ. 2։

*47.4 Գլ. իե. 22։

*47.4 Ծն. ժ. 14։ Ամով. թ. 7։

*47.4 Եզեկ. իե. 16։ Ամով. ա. 8։

*47.5 Ամով. ա. 7։ Միք. ա. 16։ Սոփ. բ. 4, 7։ Զաք. թ. 5։

*47.5 Գլ. իե. 20։

*47.5 Գլ. ժզ. 6։ խա. 5։ խը. 37։

*47.6 բ Օր. լբ. 41։ Եզեկ. իա. 3-5։

*47.7 Եզեկ. ժդ. 17։

*47.7 Եբր.՝ նորան.