Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մարգարէի ուրախ և վստահ աղօթքը։ 1Ամբակում մարգարէի աղօթքը։ *&n…
Մարգարէի ուրախ և վստահ աղօթքը։
1Ամբակում մարգարէի աղօթքը։ * Շիկիօնօթի վերայ։
2Ով Տէր, լսել եմ քո լուրը եւ վախեցել, ով Տէր, վերանորոգիր քո գործը տարիների մէջ, տարիների մէջ իմացրու, եւ բարկութեան մէջ ողորմութիւն յիշիր։
3Աստուած Թեմանիցն եկաւ, եւ * Սուրբը՝ Փարան սարիցը. (Սէլայ.) նորա փառքը ծածկեց երկինքը, եւ նորա գովաբանութեամբը լցուաւ երկիրը։ 4Եւ պայծառութիւնը լոյսի պէս էր, ճառագայթներ ունէր իր կողմին, եւ այնտեղ էր նորա զօրութեան ծածկոյթը։ 5* Նորա առաջին գնում էր ժանտախտը, եւ * հրատագնապ տենդը դուրս էր գալիս նորա ոտների ետեւից։ 6Նա կանգնեց եւ չափեց երկիրը, նայեց եւ դողացրեց ազգերը, * եւ պատառոտուեցան * վաղեմի սարերը, խոնարհուեցան մշտական բլուրները, յաւիտենական ընթացք ունի նա։
7Տագնապի տակ տեսայ Քուշանի վրանները, սարսեցին Մադիամի երկրի առագաստները։ 8Մի՞թէ գետերին է բարկացել Տէրը, կամ գետերին էր քո ցասումը, կամ ծովին՝ քո սրտմտութիւնը, * որ հեծար ձիերիդ՝ փրկութեան կառքերիդ։ 9Բոլորովին մերկացաւ քո աղեղը, ցեղերին արած քո երդումների եւ խօսքի համեմատ. (Սէլայ.) * գետերով պատառեցիր երկիրը։ 10* Քեզ տեսան սարերը եւ դողացին, ջրի հեղեղը անցաւ. Անդունդը տուաւ իր ձայնը. * դէպի վեր բարձրացրեց իր ձեռքերը։ 11* Արեգակը, լուսինը, կանգնում են իրանց կայանումը, նորանք ընթանում են * քո նետերի լոյսովը, քո նիզակի փայլուն պայծառութիւնովը։ 12Բարկութեամբ քայլում ես երկրի վերայ, սրտմտութեամբ * ոտնակոխում ես ազգերին։ 13Դու դուրս եկար քո ժողովրդի փրկութեան համար, քո օծեալի փրկութեան համար, * ջարդեցիր գլուխը անօրէնի տանիցը, հիմունքը մերկացնելով մինչեւ պարանոցը։ (Սէլայ։) 14Դու ծակեցիր նորա գաւազանովը նորա զօրաւարների գլուխը, որոնք փոթորկի պէս յարձակվում են, որ ինձ ցրիւ տան. Որոնք ուրախութիւն ունին իբր թէ տնանկին ուտելու են ծածուկ տեղը։ 15* Դու ճանապարհորդեցիր ծովումը քո ձիերովը, շատ ջրերի յորձանուտումը։ 16Լսեցի եւ * ներսս սարսափեց, ձայնիցը դողացին շրթունքներս, փտութիւն մտաւ իմ ոսկորների մէջ, եւ ես սարսափեցի իմ տեղը, որ հանգստանամ նեղութեան օրը, երբոր ժողովրդի վերայ է գալիս նա, որ նորան նեղում է։
17Թէեւ թզենին չþծաղկի, եւ որթերի վերայ բերք չþլինի, ձիթենու արդիւնքը ստէ, եւ արտերը կերակուր չþտան, կտրուի ոչխարը փարախիցը, եւ արջառ չþլինի գոմերումը, 18* Սակայն ես * Տէրովը պիտի ցնծամ, պիտի իմ փրկութեան Աստուծովն ուրախանամ։ 19Տէր Եհովան * իմ զօրութիւնն է, եւ իմ ոտները * եղնիկներինի նման է անում. Եւ ինձ * իմ բարձր տեղերի վերայ է ման ածում։
Գլխաւոր երաժշտին իմ նուագարաններով։
*3.1 Տես Սաղ. է. վերնագիրը։
*3.3 բ Օր. լգ. 2։ Դատ. ե. 4։ Սաղ. կը. 7։
*3.5 Տես Նաւ. ա. 3։
*3.5 բ Օր. լբ. 24։ Սաղ. ժը. 8։
*3.6 Նաւ. ա. 5։
*3.6 Ծն. խթ. 26։
*3.8 բ Օր. լգ. 26, 27։ Սաղ. կը. 4։ ճդ. 3։ Հմր. 15։
*3.9 Սաղ. հը. 15, 16։ ճե. 41։
*3.10 Ել. ժթ. 16, 18։ Դատ. ե. 4, 5։ Սաղ. կը. 8։ հէ. 18։ ճժդ. 4։
*3.10 Ել. ժդ. 22։ Յես. դ. 16։
*3.11 Յես. ժ. 12, 13։
*3.11 Սաղ. ժը. 14։ հէ. 17, 18։ Տես Յես. ժ. 11։
*3.12 Երեմ. ծա. 33։ Ամովս ա. 3։ Միք. գ. 13։
*3.13 Յես. ժ. 24։ ժա. 8, 12։ Սաղ. կը. 21։
*3.15 Հմր. 8։ Սաղ. հէ. 19։
*3.16 Սաղ. ճժթ. 120։ Երեմ. իգ. 9։
*3.18 Յոբ ժգ. 15։
*3.18 Ես. խա. 16։ կա. 10։
*3.19 Սաղ. իէ. 1։
*3.19 բ Թագ. իբ. 34։ Սաղ. ժը. 33։
*3.19 բ Օր. լբ. 13։ լգ. 29։