Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աղաչում է որ Աստուած պահէ Իսրայէլը իբրև իր որթը։ Երգողների գլխաւոր…
Աղաչում է որ Աստուած պահէ Իսրայէլը իբրև իր որթը։
Երգողների գլխաւորին. * Շօշանիմ էտութով. Ասափի Սաղմոս։
1Ով Իսրայէլի Հովիւ, ականջ դիր. Դու՝ որ Յովսէփին առաջնորդում ես * հօտի պէս, որ նստում ես * քերովբէների վերայ՝ * փայլիր։
2* Եփրեմի եւ Բենիամինի եւ Մանսէի առաջին զարթնացրու քո զօրութիւնը. Եկ մեզ ապրեցնելու համար։
3Ով Աստուած, * ետ դարձրու մեզ։ * Եւ փայլեցրու քո երեսը՝ եւ կþապրինք.
4Տէր՝ Զօրաց Աստուած, մինչեւ ե՞րբ կþբարկանաս քո ժողովրդի աղօթքի վերայ։
5* Արտասուքի հաց ես ուտեցնում նորանց, եւ արտասուք ես խմեցնում նորանց մեծ չափով։
6* Մեզ կռուի պատճառ ես դնում մեր դրացիների համար, եւ մեր թշնամիները ծաղր են անում * մեր վերայ։
7Ով Զօրաց Աստուած, ետ արձրու մեզ, եւ փայլեցրու քո երեսը եւ կþապրինք։
8* Մի որթ փոխադրեցիր Եգիպտոսիցը, * ազգեր դուրս հանեցիր եւ նորան տնկեցիր։
9* Ճանապարհ պատրաստեցիր նորա առաջին, եւ նորա արմատները հաստատեցիր եւ նա լցրեց երկիրը։
10Սարերը ծածկուեցան նորա շուքովը, եւ Աստուծոյ մայրերի պէս են նորա ճիւղերը։
11Նորա ոստերը երկարացրիր մինչեւ ծովը, եւ նորա ճիւղերը * մինչեւ Գետը։
12* Ի՞նչու քանդեցիր հիմա նորա պատը, որ բոլոր ճանապարհովը անցնողները քաղեն նորան։
13Անտառի խոզը ապականում է նորան, եւ վայրի գազանը արածում է նորանում։
14Ով Զօրաց Աստուած, դարձիր երկնքիցը * նայիր եւ տես, եւ տես եկ այս որթին.
15Եւ նոր բուսած ճիւղին, որ քո աջը տնկեց նորան, եւ այն որդիին * որ նորան զօրացրիր քեզ համար։
16Այրուած է՝ կրակով կտրուած. * քո երեսի սաստելուցը կորչում են։
17* Թող ձեռքդ քո աջի մարդի վերայ լինի, մարդի որդիի վերայ՝ որ նորան զօրացրիր քեզ համար։
18Ապա ետ չենք քաշուիլ քեզանից. Կենդանացրու մեզ, եւ քո անունովը կþկանչենք։
19Տէր՝ Զօրաց Աստուած, ետ դարձրու մեզ, փայլեցրու քո երեսը եւ կþապրինք։
*Սաղ. ձ Սաղ. խե. կթ. վերնագիրը։
*80.1 Սաղ. հէ. 20։
*80.1 Ել. իե. 20, 22։ ա Թագ. դ. 4։ բ Թագ. զ. 2։ Սաղ. ղթ. 1։
*80.1 բ Օր. լգ. 2։ Սաղ. ծ. 2։ ղդ. 1։
*80.2 Թու. բ. 18-23։
*80.3 Ողբ. ե. 21։
*80.3 Թու. զ. 25։ Սաղ. դ. 6։ կէ. 1։
*80.5 Սաղ. խբ. 3։ ճբ. 9։ Ես. լ. 20։
*80.6 Սաղ. խդ. 13։ հթ. 4։
*80.6 Կամ՝ իրանց մէջ։
*80.8 Ես. ե. 1, 7։ Երեմ. բ. 21։ Եզեկ. ժե. 6։ ժէ. 6։ ժթ. 10։
*80.8 Սաղ. խդ. 2։ հը. 55։
*80.9 Ել. իգ. 28։ Յես. իդ. 12։
*80.11 Սաղ. հբ. 8։
*80.12 Սաղ. ձթ. 40, 41։ Ես. ե. 5։ Նաւ. բ. 2։
*80.14 Ես. կգ. 15։
*80.15 Ես. խթ. 5։
*80.16 Սաղ. լթ. 11։ հզ. 7։
*80.17 Սաղ. ձթ. 21։