Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աղօթք փրկութեան համար։ Երգողների գլխաւորին Նիկինօթով. Դաւիթի Երգ։ …

Աղօթք փրկութեան համար։

Երգողների գլխաւորին Նիկինօթով. Դաւիթի Երգ։ Երբոր * Զիփացիք եկան եւ Սաւուղին ասեցին. Ահա Դաւիթը թաք է կացել մեզ մօտ։

1Ով Աստուած, քո անունովն ազատիր ինձ. Եւ քո զօրութիւնովն իրաւունք արա ինձ։

2Ով Աստուած, լսիր իմ աղօթքը. Ականջ դիր իմ բերնի խօսքերին։

3Որովհետեւ * օտարները վեր կացան ինձ վերայ, եւ զօրաւորները խնդրում են իմ անձը, նորանք Աստուծուն չեն դնում իրանց աչքի առաջին. (Սէլա։)

4Ահա * Աստուած իմ օգնականն է. Տէրը պահպանում է իմ անձը։

5Նա չարը կþդարձնէ իմ թշնամիների վերայ. * քո ճշմարտութիւնովը կորցրու նորանց.

6Ես յօժար կամքով պատարագ կþմատուցանեմ քեզ եւ քո անունը կþգովեմ, ով Տէր, * որովհետեւ բարի է։

7Որովհետեւ դու ամեն նեղութիւնից փրկում ես ինձ. Եւ * իմ աչքը ուրախութիւնով նայում է իմ թշնամիների վերայ։

*Սաղ. ծդ ա Թագ. իգ. 19։ իզ. 1։

*54.3 Սաղ. ժը. 44, 45։ ճխգ. 7։ Տես Սաղ. ձզ. 14։

*54.4 Սաղ. ճժը. 7։

*54.5 Սաղ. ձթ. 49։

*54.6 Սաղ. ծբ. 9։

*54.7 Սաղ. ծթ. 10։ ղբ. 11։ ճժբ. 8։ ճժը. 7։