Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Փորձութեան մեծ վտանգի մէջ աղօթք։ Երգ. Կորխի որդկանց Սաղմոս. Երգողն…

Փորձութեան մեծ վտանգի մէջ աղօթք։

Երգ. Կորխի որդկանց Սաղմոս. Երգողների գլխաւորին Մախալաթ լէանօթի վերայ. * Եզարհեցի Եմանի երգ։

1Ով Տէր՝ * իմ փրկութեան Աստուած, * ցերեկը կանչում եմ, եւ գիշերը քո առաջին եմ։

2Թող իմ աղօթքը քո առաջը գայ. Խոնարհեցրու քո ականջը դէպի իմ աղաղակը։

3Որովհետեւ իմ անձը լցուեցաւ չարիքներով, եւ կեանքս * մօտեցաւ * դժոխքին։

4Ես * գերեզմանի մէջ իջնողների հետ համարուեցայ. Եղայ * ինչպէս մի մարդ որ ոյժ չþունի։

5Մեռելների մէջ թուլացածի պէս եմ. Ինչպէս խոցուածներ, որ գերեզմանումը ընկած են, որ նորանց այլ եւս չես յիշում, եւ * երեսից գցուած են քո ձեռքիցը։

6Դու ինձ ներքի փոսի մէջ դրիր՝ խաւար եւ խոր տեղերի մէջ։

7Քո սրտմտութիւնը հաստատուեցաւ ինձ վերայ, եւ * քո ալիքներովը նեղեցիր ինձ։ (Սէլա։)

8* Իմ ճանաչներին հեռացրիր ինձանից եւ ինձ գարշելի արիր նորանց համար. * փակուած եմ եւ չեմ դուրս գալիս։

9* Աչքս մաշուեցաւ խեղճութեան պատճառով. Կանչում եմ դէպի քեզ, Տէր, * բոլոր օրը. * մեկնում եմ իմ ձեռքը դէպի քեզ։

10* Մի՞թէ մեռելների վերայ ես հրաշք անելու. Մի՞թէ մահացածները վեր կþկենան եւ քեզանից կþգոհանան։ (Սէլա։)

11Մի՞թէ գերեզմանումը կþպատմեն քո ողորմութիւնը, եւ քո ճշմարտութիւնը կորստի մէջ։

12* Մի՞թէ խաւարի մէջ կþճանաչուին քո հրաշքները, եւ * արդարութիւնը մոռացութեան երկրումը։

13Բայց ես դէպի քեզ եմ աղաղակում, Տէր. Եւ * իմ աղօթքը կանուխ առաւօտանց գալիս է քեզ մօտ։

14Տէր, * ի՞նչու ես իմ անձը երեսից գցում. * երեսդ թագցնո՞ւմ ես ինձանից։

15Ես աղքատ եմ եւ մեռնում եմ իմ մանկութիւնիցը. * քո զարհուրանքը քաշեցի, եւ յոյսս կտրուած է։

16Քո սրտմտութիւնը հասաւ ինձ վերայ, քո զարհուրանքները կորցնում են ինձ։

17Նորանք ամեն օր ջրի նման պատում են ինձ. * պատում են ինձ մէկ տեղ։

18* Դու հեռացրիր ինձանից բարեկամիս եւ մօտաւորիս. Իմ ճանաչները խաւարի մէջ են։

*Սաղ. ձը գ Թագ. դ. 31։ ա Մն. բ. 6։

*88.1 Սաղ. իէ. 9։ ծա. 14։

*88.1 Ղուկ. ժը. 7։

*88.3 Սաղ. ճէ. 18։

*88.3 Կամ՝ գերեզմանին։

*88.4 Սաղ. իը. 1։

*88.4 Սաղ. լա. 12։

*88.5 Ես. ծգ. 8։

*88.7 Սաղ. խբ. 7։

*88.8 Յոբ. ժթ. 13, 19։ Սաղ. լա. 11։ ճխբ. 4։

*88.8 Ողբ գ. 7։

*88.9 Սաղ. լը. 10։

*88.9 Սաղ. ձզ. 3։

*88.9 Յոբ ժա. 13։ Սաղ. ճխգ. 6։

*88.10 Սաղ. զ. 5. լ. 9։ ճժե. 17։ ճժը. 17։ Ես. լը. 18։

*88.12 Յոբ ժ. 21։ Սաղ. ճխգ. 3։

*88.12 Սաղ. լա. 12։ Հմր. 5։ Ժող. ը. 10։ թ. 5։

*88.13 Սաղ. ե. 3։ ճժթ. 147։

*88.14 Սաղ. խգ. 2։

*88.14 Յոբ ժգ. 24։ Սաղ. ժգ. 1։

*88.15 Յոբ զ. 4։

*88.17 Սաղ. իբ. 16։

*88.18 Յոբ ժթ. 13։ Սաղ. լա. 11։ լը. 11։