Հին Կտակարան
Նոր Կտակարան
Դաւիթի որդին Դաւիթի Տէրն է և յաւիտենական քահանայ։ Դաւիթի Սաղմոս։ …
Դաւիթի որդին Դաւիթի Տէրն է և յաւիտենական քահանայ։
Դաւիթի Սաղմոս։
1* Տէրն ասեց իմ Տիրոջը, իմ աջ կողմը նստիր մինչեւ քո թշնամիները քո ոտների կոխելիք դնեմ։
2Տէրը Սիօնիցը կþուղարկէ քո զօրութեան գաւազանը. Տիրապետիր քո թշնամիների մէջ։
3* Քո ժողովուրդը զօրութեանդ օրը յօժար կամքով պատրաստ կþլինի * սրբութեան զարդարանքով. Արշալուսի արգանդիցը քեզ համար քո մանկունքը ցօղի պէս կþլինին։
4Տէրը երդում արաւ եւ * չի զղջալ. * դու քահանայ ես յաւիտեան Մելքիսեդեկի կարգին պէս։
5Տէրը * քո աջ կողմն է. Նա կþջարդէ թագաւորներին * իր բարկութեան օրումը։
6Նա կþդատէ հեթանոսների մէջ. Կþլեցնէ մեռելներով. * գլուխը կþջարդէ շատ երկիրների մէջ։
7Գետիցը կþխմէ * ճանապարհումը. * սորա համար գլուխը կþբարձրացնէ։
*110.1 Մատ. իբ. 44։ Մար. ժբ. 36։ Ղուկ. ի. 42։ Գոր. բ. 34։ ա Կոր. ժե. 25։ Եբր. ա. 13։ ա Պետ. գ. 22։ Տես Սաղ. խե. 6, 7։
*110.3 Դատ. ե. 2։
*110.3 Սաղ. ղզ. 9։
*110.4 Թու. իգ. 19։
*110.4 Եբր. ե. 6։ զ. 20։ է. 17, 21։ Տես Զաք. զ. 13։
*110.5 Սաղ. ժզ. 8։
*110.5 Սաղ. բ. 5, 12։ Հռովմ. բ. 5։ Յայտ. ժա. 18։
*110.6 Սաղ. կը. 21։ Ամբ. գ. 13։
*110.7 Դատ. է. 5, 6։
*110.7 Ես. ծգ. 12։