Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յակոբ նահապետը զգուշանալու օրինակ է։ 1* Ինձ ստութիւնով պաշարե…

Յակոբ նահապետը զգուշանալու օրինակ է։

1* Ինձ ստութիւնով պաշարել է Եփրեմը, եւ նենգութիւնով՝ Իսրայէլի տունը. Բայց Յուդան տակաւին տիրում է Աստուծով, եւ հաւատարիմ է սուրբերի հետ։ 2Եփրեմը * քամի է արածում, եւ արեւելեան քամիի ետեւից գնում. Ամեն օր ստութիւնն ու աւերումը շատացնում է, եւ * դաշինք են դնում Ասորեստանի հետ, եւ * իւղ են տանում Եգիպտոս։ 3Եւ * Յուդայի հետ էլ վէճ ունի Տէրը, եւ պիտի այցելէ Յակոբին նորա ճանապարհներին համեմատ, նորա գործերին համեմատ պիտի հատուցանէ նորան։ 4* Արգանդումը բռնեց եղբօր գարշապարիցը, եւ իր ոյժովը * գօտեմարտեց Աստուծոյ հետ։ 5Եւ գօտեմարտեց հրեշտակի հետ եւ յաղթեց, լաց եղաւ եւ աղաչանք արաւ նորան. * Բեթէլումը գտաւ նորան, եւ այնտեղ խօսեց մեզ հետ, 6Այսինքն Տէրը՝ Զօրաց Աստուածը, * որի յիշատակը Եհովայ է։ 7* Եւ դու քո Աստուծուն դարձիր, ողորմութիւն եւ իրաւունք պահիր, եւ * քո Աստուծուն յուսա միշտ։

8Եփրեմը վաճառական է. * նորա ձեռքին խաբէութեան կշիռք կայ, նա սիրում է հարստահարել։ 9Բայց Եփրեմն ասում է. * Իրաւ հարստացայ, ինձ համար ստացուածք գտայ. Իմ բոլոր վաստակներումը մի անօրէնութիւն չեն գտնիլ որ մեղք լինի։ 10Բայց ես * քո Տէր Աստուածն եմ Եգիպտոսի երկրիցը, * դեռ քեզ վրանների մէջ եմ բնակեցնելու հանդիսաւոր օրերի պէս։ 11* Որովհետեւ ես խօսեցի մարգարէների հետ, եւ շատացրի տեսիլքները. Եւ մարգարէների ձեռով առակախօսութիւն արի։ 12* Անշուշտ անօրէն է Գաղաադը, իրաւ ունայն են դառել. * Գաղգաղայումն արջառներ մորթեցին, * նորանց սեղաններն էլ քարակոյտների նման են արտի ակօսների վերայ։

13Եւ * Յակոբը փախաւ Ասորիների դաշտը, եւ * Իսրայէլը ծառայեց կնոջ համար, եւ կնոջ համար հօտերի պահապան եղաւ։ 14Եւ * մի մարգարէով Տէրը վեր հանեց Իսրայէլին Եգիպտոսից, եւ մի մարգարէով նա պահպանուեցաւ։ 15* Եփրեմը դառնապէս բարկացրեց Աստուծուն, եւ նորա արիւնը նորա վերայ պիտի թափէ, եւ * նորա նախատինքը նորան ետ պիտի դարձնէ * նորա Տէրը։

*12.1 Հմր. 2։

*12.2 Գլ. ը. 7։

*12.2 դ Թագ. ժէ. 4։ Գլ. ե. 13։ է. 11։

*12.2 Ես. լ. 6։ ծէ. 9։

*12.3 Գլ. դ. 1։ Միք. զ. 2։

*12.4 Ծն. իե. 26։

*12.4 Ծն. լբ. 24 ևլն։

*12.5 Ծն. իը. 12, 19։ լե. 9, 10, 15։

*12.6 Ել. գ. 15։

*12.7 Գլ. ժդ. 1։ Միք. զ. 8։

*12.7 Սաղ. լէ. 7։

*12.8 Առակ. ժա. 1։ Ամովս ը. 5։

*12.9 Զաք. ժա. 5։ յայտ. գ. 17։

*12.10 Գլ. ժգ. 4։

*12.10 Ղև. իգ. 42, 43։ Նէեմ. ը. 17։ Զաք. ժդ. 16։

*12.11 դ Թագ. ժէ. 13։

*12.12 Գլ. ե. 1։ զ. 8։

*12.12 Գլ. դ. 15։ թ. 15։ Ամովս դ. 4։ ե. 5։

*12.12 Գլ. ը. 11։ ժ. 1։

*12.13 Ծն. իը. 5։ բ Օր. իզ. 5։

*12.13 Ծն. իթ. 20, 28։

*12.14 Ել. ժբ. 50, 51։ ժդ. 3։ Սաղ. հէ. 20։ Ես. կգ. 11։ Միք. զ. 4։

*12.15 դ Թագ. ժէ. 11-18։

*12.15 բ Օր. իը. 37։

*12.15 Դան. ժա. 18։