Հին Կտակարան
Նոր Կտակարան
Կողոսացիների հաւատքը և Պօղոս առաքեալի նեղութիւնները։ 1Պօղոս՝ …
Կողոսացիների հաւատքը և Պօղոս առաքեալի նեղութիւնները։
1Պօղոս՝ * Յիսուս Քրիստոսի առաքեալ Աստուծոյ կամքովը, եւ Տիմոթէոս եղբայրը. 2Կողոսայում լինող սուրբերին եւ * հաւատացեալ եղբայրներին Քրիստոսումը։ * Շնորհք լինի ձեզ հետ՝ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը՝ եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։
3* Գոհանում ենք Աստուածանից եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրիցը՝ ամեն ժամանակ ձեզ համար աղօթք անելով. 4* Երբոր լսեցինք ձեր հաւատքը, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի վերայ, եւ * սէրը՝ որ դէպի ամեն սուրբերն ունիք. 5Այն յոյսի համար՝ * որ պահվում է ձեզ համար երկնքումն, որի համար առաջուց լսեցիք աւետարանի ճշմարիտ խօսքովը. 6Որ հասաւ ձեզ, * ինչպէս ամեն աշխարհի մէջ, եւ * պտուղ է բերում, ինչպէս ձեր միջումն էլ, այն օրիցն հետէ՝ որ լսեցիք եւ * Աստուծոյ շնորհքը ճանաչեցիք ճշմարտութիւնով։ 7Ինչպէս էլ սովորեցիք * Եպափրասիցը՝ մեր սիրելի ծառայակցիցը, * որ ձեզ համար Քրիստոսի հաւատարիմ պաշտօնեայ է, 8Որ էլ պատմեց մեզ * ձեր սէրը հոգով։
9* Նորա համար մենք էլ այն օրիցը հետէ որ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղօթք անելուց եւ խնդրուածք մատուցանելուց որ * լցուիք * նորա կամքի գիտութիւնովը, * ամեն իմաստութիւնով եւ հոգեւոր հանճարով. 10* Որ դուք գնաք ինչպէս արժանի է Տիրոջը, * ամեն բանի մէջ հաճոյ լինելով նորան, * ամեն բարի գործով պտղաբեր լինիք եւ աճիք Աստուծոյ գիտութեան մէջ. 11* Ամեն զօրութիւնով զօրացած իր փառքի զօրութեան համեմատ, * ամեն համբերութեան եւ երկայնմտութեան մէջ * ուրախութիւնով. 12* Եւ գոհութիւն տաք Հօրը * որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լոյսումը. 13* Որ փրկեց մեզ խաւարի իշխանութիւնիցը, * եւ փոխադրեց մեզ իր սիրելի Որդու արքայութեան մէջ, 14* Որի ձեռովն ունինք փրկութիւն նորա արիւնովը՝ մեղքերի թողութիւնը. 15* Որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է՝ * ամեն ստեղծուածներից առաջ ծնուած։ 16* Վասն զի նորանով ամեն բան ստեղծուեցաւ ինչ որ երկնքումն՝ եւ ինչ որ երկրիս վերայ է՝ երեւողները եւ չ’երեւողները, թէ աթոռները, թէ * տէրութիւնները, թէ պետութիւնները, թէ իշխանութինները. * ամեն բաները նորանով՝ եւ նորա համար ստեղծուեցան։ 17* Եւ նա ամենից առաջ է, եւ ամեն բան նորանով է հաստատ. 18* Եւ նա է մարմնի այսինքն եկեղեցու գլուխը, որ նա է սկիզբը, * մեռելների անդրանիկը. որպէս զի ամեն բանի մէջ նա լինի առաջինը։ 19Որովհետեւ Աստուած հաճեց, * որ նորանում Աստուածութեան բոլոր լիութիւնը բնակուի։ 20Եւ նորանով * ամենը * հաշտեցնէ իրան հետ, * խաղաղութիւն անելով նորա ձեռովը նորա խաչի արիւնովը, թէ երկրիս վերայ թէ երկնքումը լինողներին։
21Եւ ձեզ էլ, * որ մի ժամանակ օտարացած եւ * թշնամի էիք մտքով չար գործերումը, 22* Հիմա հաշտեցրեց իր մսեղէն մարմնի մէջ իր մահի ձեռովը, * որ ձեզ սուրբ, եւ անբիծ, եւ անարատ կանգնեցնէ իր առաջին։ 23* Եթէ հաւատքի մէջ հիմնուած եւ հաստատ կենաք, եւ * առանց շարժուելու այն աւետարանի յոյսիցը՝ որ լսեցիք, * որ երկնքի տակ լինող բոլոր արարածներին * քարոզուեցաւ. * որին ես Պօղոսս պաշտօնեայ եղայ։ 24* Հիմա ուրախ եմ * իմ չարչարանքներումը ձեզ համար, եւ * լրացնում եմ Քրիստոսի նեղութիւնների պակասը իմ մարմնումը * նորա մարմնի տեղ որ է եկեղեցին, 25Որի ես պաշտօնեայ եղայ, * Աստուծոյ այն տնտեսութեան պէս, որ ինձ տրուած է ձեզ համար Աստուծոյ խօսքը կատարելու համար. 26* Այն խորհուրդը որ ծածկուած էր յաւիտենից եւ դարերից, * իսկ հիմա յայտնուեցաւ իր սուրբերին. 27* Որոնց Աստուած կամեցաւ ցոյց տալ, * թէ ինչ է այս խորհուրդի փառաւոր ճոխութիւնը հեթանոսներումը, որ է Քրիստոսը ձեզանում՝ այն * փառքի յոյսը։ 28Որին մենք քարոզում ենք * ամեն մարդի խրատելով եւ ամեն մարդի սորվեցնելով ամեն իմաստութիւնով, * որ ամեն մարդի կատարեալ կանգնեցնենք Քրիստոս Յիսուսումը. 29* Որի համար էլ աշխատում եմ * ճիգ թափելով * նորա ներգործութեան չափովը, որ ինձանում ներգործում է զօրութիւնով։
*1.1 Եփես. ա. 1։
*1.2 ա Կոր. դ. 17։ Եփես. զ. 21։
*1.2 Գաղ. ա. 3։
*1.3 ա Կոր. ա. 4։ Եփես. ա. 16։ Փիլ. ա. 3։ դ. 6։
*1.4 Հմր. 9։ Եփես. ա. 15։ Փիլիմ. 5։
*1.4 Եբր. զ. 10։
*1.5 բ Տիմ. դ. 8։ ա Պետ. ա. 4։
*1.6 Մատ. իդ. 14։ Մար. ժզ. 15։ Հռովմ. ժ. 18։ Հմր. 23։
*1.6 Մար. դ. 8։ Յովհ. ժե. 16։ Փիլ. ա. 11։
*1.6 բ Կոր. զ. 1։ Եփես. գ. 2։ Տիտ. բ. 11։ ա Պետ. ե. 12։
*1.7 Գլ. դ. 12։ Փիլիմ. 23։
*1.7 բ Կոր. ժա. 23։ ա Տիմ. դ. 6։
*1.8 Հռովմ. ժե. 30։
*1.9 Եփես. ա. 15, 16։ Հմր. 3, 4։
*1.9 ա Կոր. ա. 5։
*1.9 Հռովմ. ժբ. 2։ Եփես. ե. 10, 17։
*1.9 Եփես. ա. 8։
*1.10 Եփես. դ. 1։ Փիլ. ա. 27։ ա Թես. բ. 12։
*1.10 ա Թես. դ. 1։
*1.10 Յովհ. ժե. 16։ բ Կոր. թ. 8։ Փիլ. ա. 11։ Տիտ. գ. 1։ Եբր. ժգ. 21։
*1.11 Եփես. գ. 16։ զ. 10։
*1.11 Եփես. դ. 2։
*1.11 Գոր. ե. 41։ Հռովմ. ե. 3։
*1.12 Եփես. ե. 20։ Գլ. գ. 15։
*1.12 Գոր. իզ. 18։ Եփես. ա. 11։
*1.13 Եփես. զ. 12։ Եբր. բ. 14։ ա Պետ. բ. 9։
*1.13 ա Թես. բ. 12։ բ Պետ. ա. 11։
*1.14 Եփես. ա. 7։
*1.15 բ Կոր. դ. 4։ Եբր. ա. 3։
*1.15 Յայտ. գ. 14։
*1.16 Յովհ. ա. 3։ ա Կոր. ը. 6։ Եփես. գ. 9։ Եբր. ա. 2։
*1.16 Հռովմ. ը. 38։ Եփես. ա. 21։ Գլ. բ. 10, 15։ ա Պետ. գ. 22։
*1.16 Հռովմ. ժա. 36։ Եբր. բ. 10։
*1.17 Յովհ. ա. 1, 3։ ժէ. 5։ ա Կոր. ը. 6։
*1.18 Եփես. ա. 10, 22։ դ. 15։ ե. 23։ ա Կոր. ժա. 3։
*1.18 Գոր. իզ. 23։ ա Կոր. ժե. 20, 23։ Յայտ. ա. 5։
*1.19 Յովհ. ա. 16։ գ. 34։ Գլ. բ. 9։ գ. 11։
*1.20 Եփես. ա. 10։
*1.20 բ Կոր. ե. 18։
*1.20 Եփես. բ. 14-16։
*1.21 Եփես. բ. 1, 2, 12, 19։ դ. 18։
*1.21 Տիտ. ա. 15, 16։
*1.22 Եփես. բ. 15, 16։
*1.22 Ղուկ. ա. 75։ Եփես. ա. 4։ ե. 27։ ա Թես. դ. 7։ Տիտ. բ. 14։ Յուդ. 24։
*1.23 Եփես. գ. 17։ Գլ. բ. 7։
*1.23 Յովհ. ժե. 6։
*1.23 Հմր. 6։
*1.23 Հռովմ. ժ. 18։
*1.23 Գոր. ա. 17։ բ Կոր. գ. 6։ դ. 1։ ե. 18։ Եփես. գ. 7։ Հմր. 25։ ա Տիմ. բ. 7։
*1.24 Հռովմ. ե. 3։ բ Կոր. է. 4։
*1.24 Եփես. գ. 1, 13։
*1.24 բ Կոր. ա. 5, 6։ Փիլ. գ. 10։ բ Տիմ. ա. 8։ բ. 10։
*1.24 Եփես. ա. 23։
*1.25 ա Կոր. թ. 17։ Գաղ. բ. 7։ Եփես. գ. 2։ Հմր. 23։
*1.26 Հռովմ. ժզ. 25։ ա Կոր. բ. 7։ Եփես. գ. 9։
*1.26 Մատ. ժգ. 11։ բ Տիմ. ա. 10։
*1.27 բ Կոր. բ. 14։
*1.27 Հռովմ. թ. 23։ Եփես. ա. 7։ գ. 8։
*1.27 ա Տիմ. ա. 1։
*1.28 Գոր. ի. 20, 27, 31։
*1.28 բ Կոր. ժա. 2։ Եփես. ե. 27։ Հմր. 22։
*1.29 ա Կոր. ժե. 10։
*1.29 Գլ. բ. 1։
*1.29 Եփես. ա. 19։ գ. 7, 20։