Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսը տարվում է Պիղատոսին և Հերովդէսին։ Դատապարտվում և խաչվում է։ …

Քրիստոսը տարվում է Պիղատոսին և Հերովդէսին։ Դատապարտվում և խաչվում է։ Նորա մահը և թաղումը։

1* Եւ նորանց բոլոր բազմութիւնը վեր կացաւ, եւ նորան տարան Պիղատոսի մօտ։ 2Եւ սկսեցին ամբաստանութիւն անել նորանից եւ ասել. Սորան գտանք * որ ազգին մոլորեցնում էր՝ եւ * արգելում էր կայսրին հարկ տալ՝ * ինքն իրան համար ասելով, թէ Քրիստոս՝ թագաւորն է։ 3* Բայց Պիղատոսը հարցրեց նորան եւ ասեց. Դո՞ւ ես Հրէից թագաւորը. Նա պատասխանեց նորան եւ ասեց. Դու ասեցիր։ 4Պիղատոսն էլ ասեց քահանայապետներին եւ ժողովուրդներին. * Ես մի յանցանք չեմ գտնում այս մարդումը։ 5Բայց նորանք սաստկացնում էին եւ ասում թէ Ժողովուրդները խռովեցնում է բոլոր Հրէաստանի մէջ սովորեցնելով՝ Գալիլեայիցն սկսած մինչեւ այստեղ։ 6Պիղատոսն էլ երբոր Գալիլեան լսեց, հարցրեց, թէ այդ մարդը Գալիլեացի՞ է. 7Եւ իմանալով * թէ Հերովդէսի իշխանութիւնիցն է, տանել տուաւ նորան Հերովդէսի մօտ, որ նա էլ այն օրերը Երուսաղէմումն էր։

8Հերովդէսն էլ Յիսուսին տեսնելով շատ ուրախացաւ. * որովհետեւ շատ ժամանակից ուզում էր տեսնել նորան. * որովհետեւ նորա համար շատ բաներ էր լսել. Եւ յոյս ունէր թէ մի նշան կ’տեսնէ նորանից եղած։ 9Շատ խօսքերով հարցնում էր նորան, բայց նա ոչինչ պատասխան չ’տուաւ նորան։ 10Քահանայապետները եւ դպիրները կանգնած էին, եւ շատ սաստիկ ամբաստանութիւն էին անում նորանից։ 11* Հերովդէսն էլ իր զինուորների հետ անարգեց նորան. Եւ ծաղր անելուց յետոյ մի փառաւոր հանդերձ հագցրեց նորան, եւ ետ տանել տուաւ Պիղատոսի մօտ։ 12* Եւ Պիղատոսն ու Հերովդէսը բարեկամ եղան այն օրը միմեանց հետ. Որովհետեւ առաջ իրար դէմ թշնամութեան մէջ էին։

13* Պիղատոսն էլ կանչեց քահանայապետներին եւ իշխաններին եւ ժողովրդին, 14Եւ նորանց ասեց. * Դուք այս մարդն ինձ մօտ բերիք իբրեւ ժողովուրդը մոլորեցնող * եւ ահա ձեր առաջին դատելով ոչ մի յանցանք չ’գտայ այս մարդումն այն բաների համար, որ դուք ամբաստանութիւն էք անում դորանից։ 15Եւ ոչ էլ Հերովդէսը. Որովհետեւ ձեզ տանել տուի նորա մօտ. Եւ ահա մեռնելու արժանի ոչինչ չէ գործել դա։ 16* Արդ պատժեմ դորան՝ եւ արձակեմ։ 17Որովհետեւ հարկաւոր էր, * որ տօնի ժամանակին մի մարդ արձակէր նորանց համար։ 18* Իսկ նորանք բոլոր բազմութեամբ աղաղակում էին եւ ասում. Վեր առ դորան, եւ արձակիր մեզ համար Բարաբբային. 19Որ քաղաքումն եղած մի խռովութեան եւ մարդասպանութեան համար բանտն էր գցուած։ 20Եւ Պիղատոսը դարձեալ խօսեց դէպի նորանց. Կամենալով արձակել Յիսուսին։ 21Իսկ նորանք աղաղակում էին եւ ասում. Խաչիր, խաչիր դորան։ 22Եւ նա երրորդ անգամ ասեց նորանց. Ապա ի՞նչ չար բան գործեց սա. Ոչինչ մեռնելու յանցանք չ’գտայ սորանում. Կ’պատժեմ սորան եւ կ’արձակեմ. 23Բայց նորանք բարձր ձայնով ստիպում էին եւ խնդրում էին, որ նա խաչուի. Եւ նորանց եւ քահանայապետների աղաղակը զօրանում էր։ 24* Եւ Պիղատոսը վճռեց, որ նորանց խնդիրքը լինի։ 25Արձակեց նորանց համար խռովութեան եւ մարդասպանութեան համար բանտի մէջ գցուածը, որին խնդրում էին. Եւ Յիսուսին մատնեց նորանց կամքին։

26* Եւ երբոր նորան տանում էին, Սիմօն Կիւրենացի ասուած մէկին բռնեցին, որ յանդիցը գալիս էր. Խաչը նորա վերայ դրին, որ Յիսուսի ետեւից տանէ։ 27Եւ շատ ժողովուրդ էր գնում նորա ետեւից. Եւ կանայք էլ, որ կոծ եւ սուգ էին անում նորա վերայ։ 28Յիսուսն էլ դարձաւ՝ նորանց ասեց. Երուսաղէմի աղջիկներ, լաց մի լինիք ինձ վերայ, այլ լաց եղէք ձեզ վերայ եւ ձեր որդկանց վերայ։ 29* Որովհետեւ ահա օրեր կ’գան, որ կ’ասեն. Երանի ամուլներին եւ այն որովայններին, որ չ’ծնեցին եւ այն ծծերին, որ չ’ծծեցրին։ 30* Այն ժամանակ կ’սկսեն ասել սարերին, Մեզ վերայ ընկէք, եւ բլուրներին՝ Ծածկեցէք մեզ։ 31* Որովհետեւ եթէ կանանչ փայտին են անում այս բաներն, ապա չորին ի՞նչ կ՛լինի։

32* Ուրիշ երկու մարդիկ էլ տարան, չարագործներ, որ նորա հետ սպանեն։ 33* Եւ երբոր եկան այն տեղը որ Գագաթն էր կոչվում, այնտեղ խաչեցին նորան. Եւ այն չարագործներին, մէկը աջ կողմին եւ միւսը ձախ կողմին։ 34Եւ Յիսուսն ասեց. Հայր, * թողիր դորանց. * որովհետեւ չ’գիտեն թէ ի՛նչ են անում. Եւ * նորա հանդերձները բաժանելիս, վիճակ գցեցին։ 35* Եւ ժողովուրդը կանգնած մտիկ էր անում. * իշխաններն էլ նորանց հետ ծաղր էին անում՝ եւ ասում. Ուրիշներին ապրեցրեց, թող իրան էլ ապրեցնէ, եթէ դա է Քրիստոսն, Աստուծոյ ընտրուածը։ 36Զինուորներն էլ էին ծաղր անում նորան. Եւ մօտ գալով քացախ էին տալիս նորան. 37Եւ ասում. Եթէ դու ես Հրէաների թագաւորը, փրկիր քո անձը։ 38Եւ * մի գիր էր գրուած նորա վերայ, Յունարէն, Հռովմայեցերէն եւ Եբրայեցերէն գրերով, թէ ԱՅՍ Է ՀՐԷԱՆԵՐԻ ԹԱԳԱՒՈՐԸ։

39* Եւ այն կախուած չարագործներից մէկը հայհոյում էր նորան եւ ասում. Եթէ դու ես Քրիստոսը, փրկիր քո անձը եւ մեզ։ 40Իսկ միւսը պատասխանեց սաստելով նորան՝ եւ ասեց. Եւ դու չե՞ս վախենում Աստուածանից, որ հէնց նոյն պատժի մէջ ես։ 41Ու մենք՝ իրավունքով ենք պատժուած. Որովհետեւ մեր արած գործերին արժանի հատուցումն ենք առնում. Իսկ սա ոչ մի անտեղի բան չ’գործեց։ 42Եւ ասեց Յիսուսին. Տէր, ինձ յիշիր, երբոր գաս քո թագաւորութիւնովը։ 43Եւ Յիսուսը ասեց նորան. Ճշմարիտ ասում եմ քեզ, Դու այսօր ինձ հետ դրախտումը կ’լինիս։

44* Եւ ժամը վեցի դէմ էր. Եւ բոլոր երկրի վերայ խաւար եղաւ մինչեւ ինը ժամը. 45Եւ արեգակը խաւարուեցաւ, եւ * տաճարի վարագոյրը միջիցը ճղուեցաւ։ 46Եւ Յիսուսը մեծ ձայնով կանչեց եւ ասեց. * Հայր, հոգիս քո ձեռն եմ աւանդում. * եւ այս ասելով հոգի տուաւ։

47* Եւ հարիւրապետը եղածը տեսնելով, Աստուծոյ փառք տուաւ եւ ասեց. Յիրաւի՜ այս մարդն արդար էր։ 48Եւ բոլոր ժողովուրդները, որ այս տեսարանը դիտելու համար եկել էին, եղած բաները տեսնելով՝ իրանց կուրծքերը թակում էին եւ ետ դառնում։ 49* Նորա բոլոր ծանօթներն էլ հեռուանց կանգնած էին, եւ այն կանայքն էլ, որ Գալիլեայիցը նորա ետեւից եկել էին եւ տեսնում էին այս բաները։

50* Եւ ահա մի մարդ՝ անունը Յովսէփ, որ խորհրդական էր, բարի եւ արդար մարդ. 51(Սա չէր միաբանուել նորանց խորհրդի եւ գործերի հետ.) Հրէաների Արիմաթիա քաղաքիցը. * որ ինքն էլ հէնց սպասում էր Աստուծոյ արքայութեանը. 52Սա գնաց Պիղատոսի մօտ եւ Յիսուսի մարմինը խնդրեց։ 53* Եւ վայր բերաւ նորան, ազնիւ կտաւով պատեց, եւ քարից փորած գերեզմանի մէջ դրաւ՝ ուր երբէք մի մարդ դրուած չէր։ 54Եւ * օրը ուրբաթ էր, եւ շաբաթ էր լուսանում։

55Եւ այն կանայք էլ, * որ Գալիլեայիցը նորա հետ եկել էին՝ գնում էին նորա ետեւից, * տեսան գերեզմանը, եւ թէ ինչպէս դրուեցաւ նորա մարմինը։ 56Եւ ետ դառան * խնկեր եւ իւղեր պատրաստեցին. Բայց շաբաթ օրը հանդարտ մնացին * պատուիրանքի համեմատ։

*23.1 Մատ. իէ. 2։ Մար. ծե. 1։ Յովհ. ժը. 28։

*23.2 Գոր. ժէ. 7։

*23.2 Տես Մատ. ժէ. 26։ իբ. 21։ Մար. ժբ. 17։

*23.2 Յովհ. ժթ. 12։

*23.3 Մատ. իէ. 11։ ա Տիմ. զ. 13։

*23.4 ա Պետ. բ. 22։

*23.7 Գլ. գ. 1։

*23.8 Գլ. թ. 9։

*23.8 Մատ. ժգ. 1։ Մար. զ. 14։

*23.11 Ես. ծգ. 3։

*23.12 Գոր. դ. 27։

*23.13 Մատ. իէ. 23։ Մար. ժե. 14։ Յովհ. ժը. 38։ ժթ. 4։

*23.14 Հմր. 1, 2։

*23.14 Հմր. 4։

*23.16 Մատ. իէ. 26։ Յովհ. ժթ. 1։

*23.17 Մատ. իէ. 15։ Մար. ժե. 6։ Յովհ. ժը. 39։

*23.18 Գոր. գ. 14։

*23.24 Մատ. իէ. 26։ Մար. ժե. 15։ Յովհ. ժթ. 16։

*23.26 Մատ. իէ. 32։ Մար. ժե. 21։ Տես Յովհ. ժթ. 17։

*23.29 Մատ. իդ. 19։ Գլ. իա. 23։

*23.30 Ես. բ. 19։ Ովս. ժ. 8։ Յայտ. զ. 16։ թ. 6։

*23.31 Առակ. ժա. 31։ Երեմ. իե. 29։ Եզեկ. ի. 47։ իա. 3, 4։ ա Պետ. դ. 17։

*23.32 Ես. ծգ. 12։ Մատ. իէ. 38։

*23.33 Մատ. իէ. 33։ Մար. ժե. 22։ Յովհ. ժթ. 17, 18։

*23.34 Մատ. ե. 44։ Գոր. է. 59։ ա Կոր. դ. 12։ բ Տիմ. դ. 16։

*23.34 Գոր. գ. 17։

*23.34 Մատ. իէ. 35։ Մար. ժե. 24։ Յովհ. ժթ. 23։

*23.35 Սաղ. իբ. 17։ Զաք. ժբ. 10։

*23.35 Մատ. իէ. 39։ Մար. ժե. 29։

*23.38 Մատ. իէ. 37։ Մար. ժե. 26։ Յովհ. ժթ. 19։

*23.39 Մատ. իէ. 44։ Մար. ժե. 32։

*23.44 Մատ. իէ. 45։ Մար. ժե. 33։

*23.45 Մատ. իէ. 51։ Մար. ժե. 38։

*23.46 Սաղ. լա. 5։ ա Պետ. բ. 23։

*23.46 Մատ. իէ. 50։ Մար. ժե. 37։ Յովհ. ժթ. 30։

*23.47 Մատ. իէ. 54։ Մար. ժե. 39։

*23.49 Սաղ. լը. 11։ Մատ. իէ. 55։ Մար. ժե. 40։ Տես Յովհ. ժթ. 25։

*23.50 Մատ. իէ. 57։ Մար. ժե. 43։ Յովհ. ժթ. 38։

*23.51 Մար. ժե. 43։ Գլ. բ. 25, 38։

*23.53 Մատ. իէ. 59։ Մար. ժե. 46։

*23.54 Մատ. իէ. 62։

*23.55 Գլ. ը. 2։

*23.55 Մար. ժե. 47։

*23.56 Մար. ժզ. 1։

*23.56 Ել. ի. 10։