Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տարեկան երեք մեծ տօները։ Դատաւորները և պաշտօնեանրը։ 1* Աբիբ ա…

Տարեկան երեք մեծ տօները։ Դատաւորները և պաշտօնեանրը։

1* Աբիբ ամիսն զգուշութեամբ պահես, եւ Զատիկն անես քո Եհովայ Աստուծոյ համար. * որովհետեւ քո Եհովայ Աստուածը Աբիբ ամսումը * գիշերով հանեց քեզ Եգիպտոսիցը։ 2Զատկի համար քո Եհովայ Աստուծուն ոչխարներ ու * արջառներ մորթես * այն տեղումը՝ որ Եհովան կþընտրէ իր անունի բնակութեան համար. 3* Նորա հետ խմորուած հաց չþուտես. Եօթն օր նեղութեան անխմոր հաց ուտես նորա հետ. Որովհետեւ * Եգիպտոսի երկրից տագնապով դուրս եկար. Որպէս զի քո կեանքի բոլոր օրերումը Եգիպտոսի երկրից դուրս եկած օրդ յիշես։ 4* Եւ քո բոլոր սահմաններումը եօթն օր բնաւ խմոր չþերեւայ քեզ մօտ. * եւ առաջի օրուայ իրիկունը մորթած մսիցդ մինչեւ առաւօտը չþմնայ։ 5Դու չես կարող քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած դռներիդ մէկումը զատիկը մորթել. 6Այլ միայն այն տեղումը որ քո Եհովայ Աստուածը կþընտրէ իր անունի բնակութեան համար, այնտեղ մորթես զատիկը * իրիկնադէմին՝ արեգակը մտնելիս, Եգիպտոսից դուրս եկած ժամանակդ։ 7Եւ * քո Եհովայ Աստուծոյ ընտրած տեղը * եփես եւ ուտես. Եւ առաւօտեան ետ դառնաս՝ վրանդ գնաս։ 8* Վեց օր բաղարջ ուտես. Եւ եօթներորդ օրը քո Եհովայ Աստուծոյ համար * տօնախմբութեան օր լինի. Գործ չþանես։

9* Դու քեզ համար եօթը շաբաթ համարես, հունձքի մէջ մանգաղը սկսելիս սկսիր համարել եօթը շաբաթ։ 10Եւ քո Եհովայ Աստուծոյ համար շաբաթների տօն անես, * քո Եհովայ Աստուծուն քեզ տուած օրհնութեան համեմատ՝ ձեռքիցդ եկած կամաւոր նուէրը տաս. 11Եւ * ուրախութիւն անես քո Եհովայ Աստուծոյ առաջին դու եւ քո տղան եւ աղջիկը, քո ծառան եւ աղախինը, եւ քո դռներումն եղող Ղեւտացին, եւ ձեր միջումը գտնուած օտարականը, որբը եւ որբեւայրին այն տեղը՝ որ քո Եհովայ Աստուածը կþընտրէ իր անունի բնակութեան համար։ 12Եւ * յիշիր որ դու ծառայ էիր Եգիպտոսումը, եւ այս կանոնները զգուշութեամբ կատարիր։

13Եօթն օր տաղաւարահարաց տօնը պահես * քո կալը եւ հնձանը ժողովելուց յետոյ։ 14Եւ * տօնիդ մէջ ուրախութիւն անես՝ դու եւ քո տղան եւ աղջիկը, քո ծառան եւ աղախինը եւ դռներումդ եղող Ղեւտացին, օտարականը, որբը եւ որբեւայրին։ 15* Քո Եհովայ Աստուծոյ համար եօթն օր տօն պահելով ուրախութիւն անես այն տեղումը, որ Եհովան կþընտրէ, որովհետեւ քո Եհովայ Աստուածը կþօրհնէ քեզ քո բոլոր բերքերովը եւ ձեռքիդ բոլոր գործքերովը։

16* Տարին երեք անգամ՝ այսինքն բաղարջակերաց տօնին, շաբաթների տօնին եւ տաղաւարահարաց տօնին՝ քո ամեն արուները քո Եհովայ Աստուծոյ առաջին երեւան այն տեղումը որ ինքը կþընտրէ. Եւ * մէկը Եհովայի առաջին ձեռքը դարտակ չþերեւայ. 17Ամեն մարդ ձեռքիցը եկածի չափ * քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած օրհնութեան համեմատ տայ։

18Քեզ համար * դատաւորներ եւ * ոստիկաններ կարգես քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած ամեն քաղաքներումը քո ցեղերի համեմատ, եւ նորանք արդար դատաստանով ժողովրդին դատեն։ 19* Իրաւունքը չþծռես, * աչառութիւն չþանես, եւ * կաշառք չþառնես. Որովհետեւ կաշառքը կուրացնում է իմաստունների աչքերը եւ արդարների բանը դարձնում է։ 20Արդարութեան՝ արդարութեան հետեւես, որ * ողջ մնաս եւ ժառանգես այն երկիրը, որ քո Եհովայ Աստուածը տալու է քեզ։

21* Ոչ մի ծառից աստարօթ չþտնկես քո Եհովայ Աստուծոյ սեղանի մօտ, որ պիտի շինես քեզ համար. 22* Արձան էլ չþկանգնեցնես քեզ համար, որից քո Եհովայ Աստուածը զզվում է։

*16.1 Ել. ժբ. 2-39։ Ղև. իգ. 4։

*16.1 Ել. ժգ. 4։ լդ. 18։

*16.1 Ել. ժբ. 29, 42։

*16.2 Թու. իը. 19։

*16.2 Գլ. ժբ. 5։

*16.3 Ել. ժբ. 15, 19, 39։ժգ. 3, 6, 7։

*16.3 Ել. ժբ. 11։ Ես. ծբ. 12։

*16.4 Ել. ժգ. 7։

*16.4 Ել. լդ. 25։

*16.6 Ել. ժբ. 6։

*16.7 դ Թագ. իգ. 23։

*16.7 Ել. ժբ. 8, 9։ բ Մն. լե. 13։

*16.8 Ել. ժբ. 16։ ժգ. 6։ Ղև. իգ. 8։

*16.8 Ղև. իգ. 36։

*16.9 Ել. իգ. 16։ լդ. 22։ Ղև. իգ. 15։ Թու. իը. 26։ Գոր. բ. 1։

*16.10 ա Կոր. ժզ. 2։

*16.11 Գլ. ժբ. 7, 12, 18։ ժդ. 26։

*16.12 Գլ. ե. 15։ ժե. 15։

*16.13 Ել. իգ. 16։ Ղև. իգ. 34։ Թու. իթ. 12։

*16.14 Նէեմ. ը. 9-12։

*16.15 Ղև. իգ. 39, 40։

*16.16 Ել. իգ. 14, 17։ լդ. 25։

*16.16 Ել. իգ. 15։ լդ. 20։

*16.17 բ Կոր. ը. 12։

*16.18 Գլ. ա. 16։ բ Մն. ժթ. 5, 8։

*16.18 Գլ. ի. 5, 8, 9։ իթ. 10։ լա. 28։ ա Մն. իգ. 4։ իզ. 29։

*16.19 Ել. իգ. 2, 6։ Ղև. ժթ. 15։

*16.19 Գլ. ա. 17։ Առակ. իգ. 23։

*16.19 Ել. իգ. 8։ Առ. ժէ. 23։ Ժող. է. 7։

*16.20 Եզեկ. ժը. 5, 9։

*16.21 Ել. լդ. 13։ գ Թագ. ժդ. 15։ ժզ. 33։ դ Թագ. ժէ. 16։ իա. 3։ բ Մն. լգ. 3։

*16.22 Ղև. իզ. 1։ Տես Ել. իգ. 24։