Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ամեն բանի յաջողութիւնը Աստուածանից է։ Աստիճանների երգ. Սողոմոնի (Ս…

Ամեն բանի յաջողութիւնը Աստուածանից է։

Աստիճանների երգ. Սողոմոնի (Սաղմոս)։

1Եթէ Տէրը չþշինէ տունը՝ զուր են աշխատում նորա շինողները. * եթէ Տէրը չþպահպանէ քաղաքը՝ զուր է անքուն լինում պահապանը։

2Զուր է ձեզ համար կանուխ վեր կենալը՝ ուշ հանգստանալը, դուք որ * հացը ցաւով էք ուտում. Ինչու որ նա իր սիրելիին քուն է տալիս։

3Ահա * որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են. Եւ * * որովայնի պտուղը՝ նորա վարձքը։

4Ինչպէս որ նետերը զօրեղ մարդի ձեռքումը, այնպէս են երիտասարդ որդիքը։

5Երանի այն մարդին որ իր կապարճը նորանցով լցրեց. Նորանք * չեն ամաչիլ երբոր թշնամիների հետ կþխօսեն դռան մէջ։

*127.1 Սաղ. ճիա. 3-5։

*127.2 Ծն. գ. 17, 19։

*127.3 Ծն. լգ. 5։ խը. 4։ Յես. իդ. 3, 4։

*

*127.3 բ Օր. իը. 4։

*127.5 Տես Յոբ ե. 4։