Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յիմար երիտասարդի խաբուելով շնութեան մէջ ընկնելը։ 1Որդեակս, պահիր ի…
Յիմար երիտասարդի խաբուելով շնութեան մէջ ընկնելը։
1Որդեակս, պահիր իմ խօսքերը, եւ * իմ պատուիրանքները թագցրու քեզ մօտ։
2* Պահիր իմ պատուիրանքները որ ապրես, եւ * իմ օրէնքը՝ քո աչքի բիբին պէս։
3Քո մատներին * կապիր նորանց, նորանց գրիր քո սրտի տախտակի վերայ։
4Իմաստութեանն ասիր. «Իմ քյրն ես.» եւ հանճարին «Ծանօթ» կանչիր։
5* Որ քեզ պահէ օտար կնկանից, այն օտար կնկանից, որի խօսքերը շողոքորթում են։
6Որովհետեւ իմ տան պատուհանիցը, իմ վանդակի միջովը մտիկ էի տալիս։
7Եւ տեսայ անմիտների մէջ եւ նկատեցի երիտասարդ պատանիների մէջ մէկ * պակասամիտին,
8Որ անց էր կենում փողոցում այն կնկայ կողքովը, եւ նորա տան ճանապարհը բռնեց,
9Օրը երեկոյեան մթնած ժամանակը, * երբոր գիշերուայ խաւարը կոխել էր։
10Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ նենգաւոր սրտով.
11* Նա աղաղակող էր եւ սանձակոտոր. * նորա ոտները չէին կենում իր տանը։
12Երբեմն դուրսը, երբեմն հրապարակներումը, եւ ամեն անկիւնի մօտ դարանամուտ էր լինում։
13Եւ սա բռնեց նորան եւ համբուրեց նորան, երեսը պնդացրեց եւ ասեց նորան.
14Ես խաղաղութեան զոհեր պիտի անէի, այսօր կատարել եմ իմ ուխտերը.
15Նորա համար դուրս եկայ քո դիմացը, քո երեսը խնդրելու եւ գտայ քեզ.
16Անկողինս փափուկ բարձերով սարքել եմ, * Եգիպտոսի երփներանգ հիւսուածքով,
17Ննջարանիս մէջ զմուռս, հալուէ եւ կինամոն եմ խնկել։
18Եկ տռփանքով զուարճանանք մինչեւ առաւօտ եւ զմայլինք սիրով.
19Որովհետեւ մարդս տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել.
20Փողի քսակն առել է իր մօտը. Լուսնի լրման օրն է տուն գնալու։
21Այսպէս * իր շատ խօսքերովը հրապուրեց նորան, * իր շրթունքների շողոքորթութիւնովը քշեց տարաւ նորան.
22Նա էլ իսկոյն գնաց նորա ետեւիցը, ինչպէս որ արջառը կþգնայ սպանդանոցը, եւ ինչպէս գիժը՝ դէպի շղթայով պատժուիլը։
23Մինչեւ որ նետը ճեղքէ նորա լեարդը, * ինչպէս որ թռչունը շտապում է դէպի ծուղակը, եւ չþգիտէ որ նա իր հոգիին համար է։
24Եւ հիմա, որդեակներ, լսեցէք ինձ, եւ ուշադրութիւն արէք իմ բերանի խօսքերին։
25Թող սիրտդ չþխոտորուի դէպի նորա ճանապարհները, եւ մի մոլորուիր նորա շաւիղներումը։
26Որովհետեւ նա շատերին է խոցոտել ու վայր գցել, եւ * ամեն նորա սպանածները զօրաւոր էին։
27* Դժոխքի ճանապարհներն է նորա տունը, որ իջնում են, մահուան սենեակները։
*7.1 Գլ. բ. 1։
*7.2 Ղև. ժը. 5։ Գլ. դ. 4։ Ես. ծե. 3։
*7.2 բ Օր. լբ. 10։
*7.3 բ Օր. զ. 8։ ժա. 18։ Գլ. գ. 3։ զ. 21։
*7.5 Գլ. բ. 16։ ե. 3։ զ. 24։
*7.7 Գլ. զ. 32։ թ. 4, 16։
*7.9 Յոբ իդ. 15։
*7.11 Գլ. թ. 13։
*7.11 ա Տիմ. ե. 13։ տես Տիտ. բ. 5։
*7.16 Ես. ժթ. 9։
*7.21 Գլ. ե. 3։
*7.21 սաղ. ժբ. 2։
*7.23 Ժող. թ. 12։
*7.26 Նէեմ. ժգ. 26։
*7.27 Գլ. բ. 18։ ե. 5։ թ. 18։