Հին Կտակարան
Նոր Կտակարան
Դաւիթի շնութիւնը և Ուրիային սպանել տալը։ 1Եւ * եղաւ հետե…
Դաւիթի շնութիւնը և Ուրիային սպանել տալը։
1Եւ * եղաւ հետեւեալ տարին, որ թագաւորները պատերազմի դուրս գալու ժամանակին, * Դաւիթը Յովաբին եւ նորա հետ իր ծառաներին եւ բոլոր Իսրայէլին ուղարկեց, որոնք Ամմոնացիներին կոտորեցին, եւ Ռաբբան պաշարեցին. Բայց Դաւիթը մնացել էր Երուսաղէմ։ 2Եւ մէկ օր իրիկուայ դէմ Դաւիթն իր անկողինիցը դուրս գալով պալատի * տանիքի վերայ ման էր գալիս, եւ տանիքի վերայից մէկ կին տեսաւ, որ լուացվում էր, եւ այն կինը շատ գեղեցիկ էր տեսքով։ 3Եւ Դաւիթը մարդ ուղարկեց եւ հարցուփորձ արաւ այն կնկայ համար. Եւ ասեցին. Ահա դա Բերսաբէն է Էլիամի աղջիկը՝ * Քետացի Ուրիայի կինը։ 4Եւ Դաւիթը պատգամաւորներ ուղարկեց եւ առաւ նորան, եւ նա եկաւ նորա մօտ. Եւ Դաւիթը պառկեց նորա հետ. Եւ նա նոր էր մաքրուած իր անմաքրութիւնիցը. Եւ նա ետ դառաւ իր տունը։ 5Եւ կինը յղացաւ, եւ մարդ ուղարկեց եւ իմացրեց Դաւիթին ասելով. Ես յղի եմ։ 6Եւ Դաւիթը մարդ ուղարկեց Յովաբին, թէ Քետացի Ուրիային ինձ մօտ ուղարկիր։ Եւ Յովաբը Ուրիային Դաւիթի մօտ ուղարկեց։ 7Եւ Ուրիան եկաւ նորա մօտ. Եւ Դաւիթը հարցրեց Յովաբի ողջութիւնը, եւ զօրքի ողջութիւնը եւ պատերազմի վիճակը։ 8Եւ Դաւիթն ասեց Ուրիային. Իջիր տունդ եւ * ոտքերդ լուայ։ Եւ երբոր Ուրիան թագաւորի պալատիցը դուրս գնաց, նորա ետեւից էլ թագաւորի պարգեւ գնաց։ 9Բայց Ուրիան թագաւորի պալատի դռանը քնեց իր տիրոջ բոլոր ծառաների հետ, եւ չþիջաւ իր տունը։ 10Եւ պատմեցին Դաւիթին ասելով թէ Ուրիան չէ իջել իր տունը. Եւ Դաւիթն ասեց Ուրիային. Չէ՞ որ ճանապարհից ես եկել դու. Ի՞նչու համար չես իջել քո տունը։ 11Եւ Ուրիան ասեց Դաւիթին. * Տապանակը եւ Իսրայէլը եւ Յուդան վրաններում են բնակվում, եւ իմ տէրը * Յովաբը, եւ իմ տիրոջ ծառաները դաշտի երեսին են բանակ տուել, եւ ես գնամ իմ տո՞ւնը՝ ուտելու եւ խմելու եւ կնկանս հետ պառկելու. Քո կեանքը եւ քո հոգիի կեանքը վկայ է, որ այս բանը ես չեմ անիլ։ 12Եւ Դաւիթն ասեց Ուրիային. Այսօր էլ այստեղ մնա, եւ էգուց քեզ կþճանապարհեմ։ Եւ Ուրիան մնաց Երուսաղէմ այն օրը։ 13Եւ Դաւիթը կանչեց նորան եւ նա կերաւ նորա առաջին խմեց. Եւ Դաւիթն արբեցրեց նորան. Եւ նա իրիկունը դուրս եկաւ որ իր անկողինումը քնէ իր տիրոջ ծառաների հետ, եւ չþիջաւ իր տունը։ 14Եւ առաւօտը եղաւ, որ Դաւիթը * մի նամակ գրեց Յովաբին եւ ուղարկեց Ուրիայի ձեռքով։ 15Եւ նամակի մէջ գրեց ասելով. Ուրիային դրէք սաստիկ պատերազմի դիմացը, եւ դուք ետ քաշուեցէք նորա ետեւից, որ նա * զարկուի եւ մեռնէ։ 16Եւ եղաւ երբոր Յովաբը քաղաքը պաշարել էր, Ուրիային դրաւ այնտեղը ուր գիտէր որ զօրաւոր մարդիկ կային։ 17Եւ այն քաղաքի մարդիկը դուրս եկան եւ Յովաբի հետ պատերազմեցին. Եւ ընկան զօրքիցը՝ Դաւիթի ծառաներիցը. Եւ Քետացի Ուրիան էլ մեռաւ։ 18Եւ Յովաբը մարդ ուղարկեց եւ պատմեց Դաւիթին պատերազմի բոլոր բաները։ 19Եւ պատուիրեց պատգամաւորին ասելով. Հէնց որ պատերազմի բոլոր բաները թագաւորին պատմես վերջացնես, 20Իցէ թէ թագաւորի բարկութիւնը բարձրանայ, եւ քեզ ասէ՝ Ի՞նչու մօտեցաք քաղաքին պատերազմելու. Չþգիտէի՞ք որ պարսպի վերայից նետ կþգցեն։ 21Ո՞վ մեռցրեց * Յերոբեսէթի որդի Աբիմելէքին. Չէ՞ որ մի կին նորա վերայ պարսպի վերայից մի երկանաքարի կտոր գցեց, եւ նա մեռաւ Թէբէսում. Ի՞նչու մօտեցաք պարսպին. 22Դու էլ ասես. Քո ծառայ Քետացի Ուրիան էլ է մեռել։ Եւ պատգամաւորը գնաց եւ պատմեց Դաւիթին այն ամենը, որի համար Յովաբը նորան ուղարկել էր։ 23Եւ պատգամաւորն ասեց Դաւիթին թէ Երբոր այն մարդիկը ուժովացան մեզ վերայ եւ դաշտը դուրս եկան մեզ դէմ, մենք նորանց հալածեցինք մինչեւ քաղաքի դուռը. 24Եւ աղեղնաւորները նետեր գցեցին քո ծառաների վերայ պարսպի վերայից, եւ մեռան թագաւորի ծառաներիցը, եւ քո ծառայ Քետացի Ուրիան էլ է մեռել։ 25Եւ թագաւորն ասեց պատգամաւորին. Այսպէս ասես Յովաբին. Այդ բանը քո աչքին չար չþերեւայ. Որովհետեւ սուրը այսպէս եւ այնպէս կþուտէ. Սաստկացրու պատերազմը քաղաքի դէմ եւ քանդիր նորան. Իսկ դու քաջալերիր նորան։ 26Եւ Ուրիայի կինը լսեց, որ նորա այրը Ուրիան մեռել է, եւ իր մարդի վերայ սուգ արաւ։ 27Եւ երբոր սուգն անցաւ, Դաւիթը մարդ ուղարկեց եւ նորան ընդունեց իր տունը. Եւ * նա նորան կին եղաւ, եւ նորա համար որդի ծնեց. Բայց այս բանը, որ Դաւիթն արաւ, չար երեւեցաւ Տիրոջ աչքին։
*11.1 դ Թագ. ի. 22, 26։ բ Մն. լզ. 10։
*11.1 ա Մն. ի. 1։
*11.2 բ Օր. իբ. 8։ ա Թագ. թ. 25։
*11.3 Գլ. իգ. 39։
*11.8 Ծն. ժը. 4։ ժթ. 2։
*11.11 Գլ. է. 2, 6։
*11.11 Գլ. ի. 6։
*11.14 գ Թագ. իա. 8, 9։
*11.15 Գլ. ժբ. 9։
*11.21 Դատ. զ. 32, «Յերոբաաղ»։ թ. 53։
*11.27 Գլ. ժբ. 9։