Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հացի ընծայի կանոնները 1Եւ երբոր մէկ անձ * հացի նուէր պատ…
Հացի ընծայի կանոնները
1Եւ երբոր մէկ անձ * հացի նուէր պատարագ մատուցանելու լինի Եհովային, նորա պատարագը բարակ ալիւրից լինի. Եւ նորա վերայ իւղ թափէ, եւ կնդրուկ դնէ նորա վերայ. 2Եւ Ահարօնի որդկանցը՝ քահանաների մօտ բերէ նորան, եւ քահանան նորանից իր բուռը լիքն նորա բարակ ալիւրիցը եւ իւղիցը առնէ բոլոր կնդրուկի հետ մէկտեղ, եւ քահանան նորա * յիշատակի համար սեղանի վերայ այրէ՝ Եհովային անուշահոտ պատարագ լինելու համար։ 3Եւ * հացի նուէրիցը մնացածը՝ Ահարօնին եւ նորա որդկանցը լինի՝ * ամենասուրբ պատարագ Եհովայի համար։
4Եւ եթէ թոնիրում թխած հացի նուէր պատարագ մատուցանելու լինիս, բարակ ալիւրից իւղով զանգուած անխմոր շօթեր՝ կամ * իւղով օծուած անխմոր լաւաշներ լինի։
5Եւ եթէ քո պատարագը տապակի վերայ թխուած հացի նուէր է, բարակ ալիւրից իւղով զանգուած անխմոր լինի։ 6Կտոր կտոր նորան կտորես, եւ վերան իւղ թափես. Սա հացի նուէր է։
7Եւ եթէ քո պատարագը կասկարայի մէջ եփուած հացի ընծայ է, բարակ ալիւրից իւղով շինուի։ 8Եւ սորանցից շինուած հացի նուէրը բերես Եհովայի մօտ, եւ քահանային ներկայացնես, եւ նա սեղանին մօտեցնէ նորան։ 9Եւ քահանան առնէ նուէրիցը նորա յիշատակը, եւ սեղանի վերայ այրէ՝ Եհովային * անուշահոտ պատարագ լինելու համար։ 10Եւ նուէրիցը մնացածը Ահարօնին ու նորա որդկանցը լինի. Սա ամենասուրբ պատարագ է Եհովային։
11Ոչ մի հացի նուէր որ դուք Եհովային մատուցանէք, * խմորեալ չþշինուի, որովհետեւ ոչ խմոր եւ ոչ մեղր պիտի իբրեւ պատարագ չþայրէք Եհովայի համար։ 12* Իբրեւ երախայրեաց պատարագ մատուցրէք նորանց Եհովային. Բայց սեղանի վերայ պիտի չþայրուին անուշահոտութեան համար։ 13Եւ քո բոլոր հացի նուէրը * աղով աղես, եւ քո հացի նուէրիցը * քո Աստուծոյ ուխտի աղը պակաս չþանես. * քո բոլոր պատարագովը աղ էլ մատուցանես։
14Եւ եթէ առաջի արմտեաց նուէր մատուցանելու լինիս Եհովային, կրակով հեղի արած * հասկերից ծեծուած ցորեն մատուցանես քո * առաջի արմտեաց նուէրը, 15Եւ նորա վերայ իւղ թափես եւ կնդրուկ դնես վերան. Սա հացի նուէր է։ 16Եւ քահանան այրէ նորա յիշատակը նորա ծեծուած ցորենիցը եւ նորա իւղիցը նորա բոլոր կնդրուկովը՝ Եհովային պատարագ լինելու համար։
*2.1 Գլ. զ. 14։ թ. 17։ Թու. ժե. 4։
*2.2 Գլ. ե. 12։ զ. 15։ իդ. 7։ Ես. կզ. 3։ Գոր. ժ. 4։
*2.3 Գլ. է. 9։ ժ. 12, 13։
*2.3 Ել. իթ. 37։ Թու. ժը. 9։
*2.4 Ել. իթ. 2։
*2.9 Ել. իթ. 18։
*2.11 Գլ. զ. 17։ Տես Մատ. ժզ. 12։ Մար. ը. 15։ Ղուկ. ժբ. 1։ ա Կոր. ե. 8։ Գաղ. ե. 9։
*2.12 Ել. իբ. 29։ Գլ. իգ. 10, 11։
*2.13 Մար. թ. 49։ Կող. գ. 6։
*2.13 Թու. ժը. 19։
*2.13 Եզ. խդ. 24։
*2.14 գ Թագ. գ. 42։
*2.14 Գլ. իգ. 10, 14։