Հին Կտակարան
Նոր Կտակարան
Երուսաղէմի աւերմունքը. Բաբիլոնի գերութիւնը։ Իսմայէլը սպանում է Գոդողի…
Երուսաղէմի աւերմունքը. Բաբիլոնի գերութիւնը։ Իսմայէլը սպանում է Գոդողիային։ Բաբիլոնի թագաւորը շնորհք է անում Յովաքինին։
1* Եւ իր թագաւորութեան իններորդ տարուայ * տասներորդ ամսի տասնին եկաւ բաբիլոնի թագաւորը՝ Նաբուգոդոնոսորն ինքը եւ իր բոլոր զօրքը Երուսաղէմի վերայ, եւ բանակ տուաւ նորա դէմ՝ * պատնէշներ շինեց շուրջանակի։ 2Եւ քաղաքը մտաւ պաշարման մէջ մինչեւ Սեդեկիա թագաւորի տասնեւմէկերորդ տարին։ 3Եւ * ամսի իննին սովը սաստկացաւ քաղաքումը, եւ հաց չþկար երկրի ժողովրդի համար։ 4Եւ * քաղաքը խրամատուեցաւ. Եւ * բոլոր պատերազմողները * փախան գիշերը դռան ճանապարհովը երկու պարիսպների միջովը, որ դէպի թագաւորի պարտէզն է. Բայց Քաղդէացիք քաղաքը շրջապատել էին. Եւ *թագաւորը գնաց անապատի ճանապարհովը։ 5Եւ Քաղդէացիների զօրքերն ընկան թագաւորի ետեւից եւ հասան նորան Երիքովի * դաշտերումը, եւ նորա բոլոր զօրքը փախաւ նորա մօտիցը։ 6Եւ բռնեցին թագաւորին եւ * նորան վեր տարին Բաբիլոնի թագաւորի մօտ * Ռեբղա. Եւ նորա դատաստանն արին։ 7Եւ Սեդեկիայի որդկանցը մորթեցին նորա աչքի առաջին, եւ * Սեդեկիայի աչքերը կուրացրին, եւ պղնձի շղթաներով կապեցին եւ տարին նորան Բաբիլոն։
8Եւ Բաբիլոնի թագաւոր՝ Նաբուգոդոնոսոր թագաւորի տասնեւիններորդ տարուայ հինգերորդ ամսի եօթին եկաւ Բաբիլոնի թագաւորի ծառայ * Նաբուզարդան դահճապետը Երուսաղէմ, 9Եւ * այրեց Տիրոջ տունը եւ թագաւորի տունը եւ * Երուսաղէմի բոլոր տուները եւ ամեն մի մեծ տուն այրեց կրակով։ 10Եւ Քաղդէացիների բոլոր զօրքերը, որ դահճապետի հետ էին * քանդեցին Երուսաղէմի պարիսպը շուրջանակի։ 11Եւ * քաղաքումը մնացած ժողովրդի մնացորդին եւ փախստականներին, որ անձնատուր եղան բաբիլոնի թագաւորին եւ մնացած բազմութիւնը գերի տարաւ Նաբուզարդան դահճապետը։ 12Բայց * երկրի աղքատներիցը թողեց դահճապետը որ մնան իբրեւ այգեգործներ եւ երկրագործներ։
13Եւ * Տիրոջ տան եղող * պղնձի սիւները եւ * մեքենովթները եւ * պղնձի ծովը, որ Տիրոջ տանն էր, Քաղդէացիք կոտրատեցին եւ նորանց պղինձը տարին Բաբիլոն։ 14Եւ * թաղարները, թիակները եւ բազմակալները եւ տուփերը եւ բոլոր պղնձի անօթները, որոնցով պաշտօն էին կատարում, առան։ 15Եւ բուրվառներն ու կոնքերը, որը ոսկի էր՝ ոսկին, եւ որը արծաթի էր՝ արծաթին առաւ դահճապետը։ 16Այն սիւները՝ երկու, ծովը՝ մէկ եւ մեքենովթները որ Սողոմոնը շինել էր Տիրոջ տան համար, * այս բոլոր անօթների պղնձին կշիռը չþկար։ 17* Տասնեւութը կանգուն բարձր էր մէկ սիւնը. Եւ նորա վերայ մի պղնձի խոյակ. Եւ * խոյակի բարձրութիւնը երեք կանգուն, եւ ցանցեր ու նռներ խոյակի վերայ շուրջանակի՝ բոլորը պղնձի. Եւ սորանց նման էր միւս սիւնը ցանցերի նկատմամբ։
18Եւ * դահճապետն առաւ առաջին քահանայ * Սարայիային եւ երկրորդ քահանայ * Սոփոնիային եւ երեք դռնապաններին. 19Եւ քաղաքիցը մի ներքինի առաւ, որ պատերազմող մարդկանց վերակացու էր, եւ * հինգ մարդ թագաւորի առաջին կանգնողներից, որ գտնվում էին քաղաքումը, եւ դպրապետ զօրագլուխը որ երկրի ժողովրդին զինուորագրողն էր եւ երկրի ժողովրդից, որ գտնվում էին քաղաքում, վաթսուն մարդ, 20Եւ առաւ նորանց Նաբուզարդան դահճապետը եւ ուղարկեց նորանց Ռեբղա Բաբիլոնի թագաւորի մօտ։ 21Եւ Բաբիլոնի թագաւորը զարկեց ու սպանեց նորանց Եմաթի երկրումը Ռեբղայում։ * Եւ Յուդայեանք գերի գնացին իրանց երկրիցը։ 22* Եւ այն ժողովրդի վերայ, որ մնացել էր Յուդայի երկրումը, որին թողել էր Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը, նշանակեց Սափանեան * Աքիկամի որդի * Գոդողիային։
23Եւ * զօրաց բոլոր իշխանները եւ նորանց մարդիկը երբոր լսեցին, որ Բաբիլոնի թագաւորը Գոդողիային իշխան նշանակեց, եկան * Մասփա Գոդողիայի մօտ՝ այսինքն Նաթանիայի որդի Իսմայէլը, Կարէի որդի Յօհանանը, եւ Թանհումեթի որդի * Նետոփաթացի Սարայիան, եւ Մաքաթիի որդի Յեզոնիան, նորանք եւ նորանց մարդիկը։ 24Եւ Գոդողիան երդում արաւ նորանց եւ նորանց մարդկանցը եւ ասեց նորանց. Մի վախենաք Քաղդէացիներին ծառաներ լինելուց. Կացէք այս երկրումը եւ ծառայեցէք Բաբիլոնի թագաւորին, եւ ձեզ համար լաւ կþլինի։
25* Եւ եօթներորդ ամիսը եղաւ, որ եկաւ թագաւորազն Եղիսամայի որդիի Նաթանիայի որդի Իսմայէլը եւ տասը մարդ իր հետը եւ զարկեցին Գոդողիային, եւ նա մեռաւ. Նոյնպէս էլ այն Հրէաներին եւ Քաղդէացիներին, որ նորա հետ մասփայումն էին։ 26Եւ բոլոր ժողովուրդը մեծից մինչեւ փոքրը եւ զօրաց իշխանները վեր կացան գնացին * Եգիպտոս, որովհետեւ վախեցան Քաղդէացիների երեսիցը։
27Եւ * եղաւ Յուդայի թագաւոր * Յովաքինի գերութեան երեսունեւեօթներորդ տարուայ տասնեւերկուերորդ ամսի * քսանեւեօթին Բաբիլոնի Իլմարովդաք թագաւորը իր թագաւոր եղած տարին * բարձրացրեց Յուդայի Յովաքին թագաւորի գլուխը՝ նորան բանտից հանելով։ 28Եւ նորա հետ քաղցրութեամբ խօսեց, եւ նորա աթոռը դրաւ այն թագաւորների աթոռից վեր, որ նորա հետ Բաբիլոնումն էին։ 29Եւ նորա բանտի հանդերձները փոխեց, եւ միշտ նորա առաջին էր * հաց ուտում իր կեանքի բոլոր օրերումը։ 30Եւ նորա * ռոճիկը մշտական ռոճիկ լինելով թագաւորի կողմանէ օր ըստ օրէ տրվում էր նորան՝ նորա կեանքի բոլոր օրերումը։
*25.1 բ Մն. լզ. 17։ Երեմ լդ. 2։ լթ. 1։ ծբ. 4, 5։ Եզեկ. իդ. 1, 2։
*25.1 Տես Զաք. ը. 19։
*25.1 Եզեկ. դ. 2։ ժէ. 17։ իա. 22։ իզ. 8։
*25.3 Երեմ. լթ. 2։ ծբ. 6։
*25.4 Երեմ. լթ. 2։ ծբ. 7։
*25.4 Երեմ. լթ. 4-10։
*25.4 Երեմ. լթ. 4։ ծբ. 7։
*25.4 Եզեկ. ժբ. 12։
*25.5 բ Թագ. ժե. 28։
*25.6 Երեմ. լբ. 4։
*25.6 Տես Գլ. իգ. 33։
*25.7 Երեմ. լթ. 7։ Եզեկ. ժբ. 13։
*25.8 Երեմ. լթ. 9։
*25.9 բ Մն. լզ. 19։
*25.9 Երեմ. ժէ. 27։ Ովս. ը. 14։ Ամովս. բ. 5։
*25.10 բ Մն. լզ. 19։ Նէեմ. ա. 3։
*25.11 բ Մն. լզ. 20։ Երեմ. լթ. 9։ ծբ. 15։
*25.12 Գլ. իդ. 14։
*25.13 Գլ. ի. 17։ բ Մն. լզ. 18։ Երեմ. իէ. 19, 22։
*25.13 գ Թագ. է. 15։
*25.13 գ Թագ. է. 27։
*25.13 գ Թագ. է. 23։
*25.14 Ել. իէ. 3։ գ Թագ. է. 45։, 50։
*25.16 գ Թագ. է. 47։
*25.17 գ Թագ. է. 15-18։ բ Մն. գ. 15։
*25.17 գ Թագ. է. 16։ Երեմ. ծբ. 22։
*25.18 Երեմ. ծբ. 24 ևլն։
*25.18 ա Մն. զ. 14։ Եզր. է. 1։
*25.18 Երեմ. իա. 1։ իթ. 25։ լէ. 3։
*25.19 Տես Երեմ. ծբ. 25։
*25.21 Ղև. իզ. 33։ բ Օր. իը. 36, 64։ Գլ. իգ. 27։
*25.22 Երեմ. խ. 5։
*25.22 Գլ. իբ. 12։
*25.22 Երեմ. լթ. 14։ խ. 5։
*25.23 Երեմ. խ. 7-9։
*25.23 Յես. ժը. 26։
*25.23 բ Թագ. իգ. 28, 29։ ա Մն. բ. 54։ թ. 16։ ժա. 30։ Եզր. բ. 22։ Նէեմ. է. 26։ ժբ. 28։
*25.25 Երեմ. խա. 1-3։
*25.26 Երեմ. խգ. 4-7։
*25.27 Երեմ. ծբ. 31-34։
*25.27 Գլ. իդ. 12, 15։
*25.27 Երեմ. ծբ. 31։
*25.27 Ծն. խ. 13։
*25.29 բ Թագ. թ. 7, 13։
*25.30 Տես Երեմ. խ. 5։