Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տիմոթէոսը։ Պօղոսի գործերը և նեղութիւնները Լիւստրայում, Տրովադայում, Փ…
Տիմոթէոսը։ Պօղոսի գործերը և նեղութիւնները Լիւստրայում, Տրովադայում, Փիլիպպէում ևն։
1Եւ եկաւ հասաւ * Դերբէ եւ Լիւստրա. Եւ ահա մէկ աշակերտ կար այնտեղ՝ անունը * Տիմոթէոս. * որ մի հաւատացեալ Հրէայ կնկայ՝ եւ Յոյն հօր որդի էր։ 2* Որ բարի վկայութիւն ունէր Լիւստրացի եւ Իկոնիացի եղբայրներիցը։ 3Պօղոսը կամեցաւ, որ սա գնայ իր հետ. * եւ առաւ թլփատեց նորան՝ այն տեղերումը լինող Հրէաների պատճառովը, որովհետեւ ամենքը գիտէին որ նորա հայրը Յոյն էր։ 4Եւ երբ որ անցնում էին այն քաղաքներովը, աւանդում էին նորանց պահել այն հրամանները, * որ Երուսաղէմումը լինող առաքեալներիցը եւ երէցներիցը պատուիրուած էին։ 5Եւ * եկեղեցիները հաւատքով հաստատվում էին, որ օրէցօր թուով աւելանում էին։
6Եւ Փռիւգիան եւ Գաղատացիների երկիրը ման եկան, Սուրբ Հոգուցն արգելուելով որ Ասիայի մէջ Աստուծոյ խօսքը չ’խօսեն։ 7Երբոր եկան Միւսիայի կողմերը, ջանք էին անում որ գնան դէպի Բիւթանիա, եւ Հոգին թոյլ չ’տուաւ նորանց։ 8Եւ Միւսիայովն անցնելով իջան * Տրովադա։ 9Եւ գիշերումը տեսիլք երեւեցաւ Պօղոսին. Մէկ * Մակեդոնացի մարդ կանգնած էր, աղաչում էր նորան՝ եւ ասում. Անցիր Մակեդոնիա՝ եւ օգնիր մեզ։ 10Եւ երբոր տեսաւ տեսիլքը, շուտով ուզեցինք դուրս գալ * Մակեդոնիա. Հասկանալով որ Տէրն է հրաւիրել մեզ, որ աւետարանենք նորանց։
11Եւ Տրովադայից դուրս եկած՝ ուղիղ գնացինք Սամօթրակէ. Եւ հետեւեալ օրը Նէապոլիս. 12Եւ այնտեղից * Փիլիպպէ, որ Մակեդոնացիների բաժնի առաջինն է՝ Կոլոնիա քաղաք. Եւ մենք քաղաքումը մի քանի օր մնացինք, 13Եւ շաբաթ օրը քաղաքիցը դուրս գնացինք դէպի գետը, ուր որ սովոր էին աղօթք անելու. Եւ նստած խօսում էինք ժողովուած կանանց հետ։ 14Եւ մի կին՝ անունը Լիդիա՝ ծիրանավաճառ, Թիւատիր քաղաքիցը, աստուածավախ, լսեց. * որի սիրտը Տէրը բացաւ, որ Պօղոսի խօսածներին մտիկ անէ։ 15Եւ երբոր նա եւ իր տունը մկրտուեցաւ, աղաչեց ասելով. Եթէ ինձ Տիրոջը հաւատացած համարէք, մտէք իմ տունը՝ մնացէք. * եւ բռնադատեց տարաւ մեզ։
16Եղաւ որ մենք աղօթքի գնալիս, մի աղախին պատահեց մեզ՝ որ * հարցուկ ոգի ունէր. Որ կախարդութիւնովն իր տէրերին * շատ շահ էր բերում։ 17Սա Պօղոսի եւ մեր ետեւից ընկած՝ աղաղակում էր եւ ասում. Այս մարդիկը Բարձրեալ Աստուծոյ ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկութեան ճանապարհը։ 18Եւ շատ օրեր այս բանն անում էր. Պօղոսն էլ * զայրացած դարձաւ եւ ասեց այն ոգուն. Յիսուս Քրիստոսի անունովը պատուիրում եմ քեզ, դուրս եկ դորանից. * եւ նոյն ժամումը դուրս եկաւ։ 19* Եւ երբոր նորա տէրերը տեսան թէ իրանց շահի յոյսը կտրուեցաւ, * Պօղոսին եւ Շիղային առան՝ * քաշեցին հրապարակն, իշխանների մօտ։ 20Եւ նորանց տարան զօրագլուխների մօտ եւ ասեցին. Այս մարդիկը * խռովեցնում են մեր քաղաքը՝ իրանք Հրէաներ լինելով. 21Եւ այնպիսի սովորութիւններ են քարոզում, որ մեզ արժան չէ ընդունել, եւ ոչ էլ անել. Որ Հռովմայեցի ենք։ 22Եւ ամբոխը կիտուեցաւ նորանց վերայ. Եւ զօրագլուխները նորանց հանդերձները հանեցին, եւ * հրաման տուին որ ծեծեն։ 23Եւ նորանց շատ խոցեր տալուց յետոյ բանտը գցեցին, բանտապետին պատուիրելով, որ նորանց զգուշութեամբ պահէ։ 24Նա էլ այն պատուէրն առած, նորանց ներսի բանտը գցեց. Եւ նորանց ոտները պնդացրեց կոճղումը։
25Եւ կէս գիշերին Պօղոսը եւ Շիղան աղօթք անելով օրհնում էին Աստուծուն. Եւ բանտարկուածներն էլ նորանց ականջ էին դնում։ 26* Եւ յանկարծակի մեծ շարժ եղաւ՝ մինչեւ որ բանտի հիմունքներն էլ շարժվում էին. Եւ իսկոյն * բոլոր դռները բացուեցան, եւ ամենքի կապանքներն արձակուեցան։ 27Երբոր բանտապետն էլ զարթնելով տեսաւ բանտի դռները բացւուած, սուրը քաշեց եւ կամենում էր ինքն իրան սպանել. Որովհետեւ կարծում էր թէ կապուածները փախել են։ 28Եւ Պօղոսը մեծ ձայնով կանչեց եւ ասեց. Անձիդ չար բան չ’անես, որովհետեւ ամենքս այստեղ ենք։ 29Ճրագ ուզեց եւ ներս վազեց. Եւ դողալով Պօղոսի եւ Շիղայի առաջին ընկաւ։ 30Եւ նորանց դուրս հանեց եւ ասեց. * Տէրեր, ես ի՞նչ պէտք է անեմ որ փրկուիմ։ 31Եւ նորանք ասեցին. * Հաւատա Տէր Յիսուս Քրիստոսին, եւ կ’փրկուիս դու՝ եւ քո տունը։ 32Եւ Տիրոջ խօսքը խօսեցին նորան՝ եւ այն ամենին, որ նորա տանն էին։ 33Եւ նա նորանց վեր առաւ գիշերի նոյն ժամումը եւ խոցերիցը լուացաւ. Եւ իսկոյն մկրտուեցաւ ինքը՝ եւ բոլոր իրանները։ 34Եւ նորանց տարաւ իր տունը, * նորանց առաջին սեղան դրաւ. Եւ ուրախ եղաւ բոլոր ընտանիքովն Աստուծուն հաւատալով։ 35Եւ երբ որ լուսացաւ, զօրագլուխները նուիրակներին ուղարկեցին եւ ասեցին. Արձակիր այն մարդկանցը։ 36Եւ բանտապետն այս խօսքերը պատմեց Պօղոսին, թէ Զօրագլուխներն ուղարկեցին՝ որ արձակուիք. Ուրեմն հիմա դուրս եկէք, գնացէք խաղաղութեամբ։ 37Բայց Պօղոսն ասեց նորանց. Հրապարակաւ ծեծեցին մեզ՝ անմեղներիս որ * Հռովմայեցի մարդիկ ենք, եւ բանտը գցեցին. Եւ հիմա մեզ թագո՞ւն են հանում. Ոչ. Այլ թող իրանք գան մեզ հանեն։ 38Եւ նուիրակներն այն խօսքերը պատմեցին զօրագլուխներին. Եւ նորանք վախեցան՝ երբոր լսեցին թէ Հռովմայեցի են. Եւ եկան աղաչեցին նորանց։ 39Եւ երբոր հանեցին, * խնդրում էին որ քաղաքիցը գնան։ 40Եւ բանտիցը դուրս եկան * մտան Լիդիայի տունը. Եւ եղբայրներին տեսնելով, նորանց մխիթարեցին եւ գնացին։
*16.1 Գլ. ժդ. 6։
*16.1 Գլ. ժթ. 22։ Հռովմ. ժզ. 21։ ա Կոր. դ. 17։ Փիլ. բ. 19։ ա Թես. գ. 2։ ա Տիմ. ա. 2։ բ Տիմ. ա. 2։
*16.1 բ Տիմ. ա. 5։
*16.2 Գլ. զ. 3։
*16.3 ա Կոր. թ. 20։ Տես Գաղ. բ. 3։ ե. 2։
*16.4 Գլ. ժե. 28, 29։
*16.5 Գլ. ժե. 41։
*16.8 բ Կոր. բ. 12։ բ Տիմ. դ. 13։
*16.9 Գլ. ժ. 30։
*16.10 բ Կոր. բ. 13։
*16.12 Փիլ. ա. 1։
*16.14 Ղուկ. իդ. 45։
*16.15 Ծն. ժթ. 3։ լդ. 11։ Դատ. ժթ. 21։ Ղուկ. իդ. 29։ Եբր. ժգ. 2։
*16.16 ա Թագ. իը. 7։
*16.16 Գլ. ժթ. 24։
*16.18 Տես Մար. ա. 25, 34։
*16.18 Մար. ժզ. 17։
*16.19 Գլ. ժթ. 25, 26։
*16.19 բ Կոր. զ. 5։
*16.19 Մատ. ժ. 18։
*16.20 գ Թագ. ժը. 17։ Գլ. ժէ. 6։
*16.22 բ Կոր. զ. 5։ ժա. 23, 25։ ա Թես. բ. 2։
*16.26 Գլ. դ. 31։
*16.26 Գլ. ե. 19։ ժբ. 7, 10։
*16.30 Ղուկ. գ. 10։ Գլ. բ. 37։ թ. 6։
*16.31 Յովհ. գ. 16, 36։ զ. 47։ ա Յովհ. ե. 10։
*16.34 Ղուկ. ե. 29։ ժթ. 6։
*16.37 Գլ. իբ. 25։
*16.39 Մատ. ը. 34։
*16.40 Հմր. 14։