Հին Կտակարան
Նոր Կտակարան
Սիօնից փրկութիւն և խաղաղութիւն է գալիս ամեն ազգերի համար։ Բայց առաջ կ…
Սիօնից փրկութիւն և խաղաղութիւն է գալիս ամեն ազգերի համար։ Բայց առաջ կռապաշտ Իսրայէլը պատիժ է կրում։
1Այն խօսքը որ տեսաւ Ամովսի որդի Եսայիան Յուդայի եւ Երուսաղէմի վերայ։
2Եւ * կþլինի օրերի վերջին, որ հաստատ կþլինի Տիրոջ տան * սարը՝ սարերի գլխին, եւ կþբարձրանայ բլուրներիցը. Եւ * յորդելով նորա մօտ կþգնան բոլոր ազգերը։ 3Եւ շատ ժողովուրդներ կþգնան եւ կþասեն. * Եկէք վեր գնանք Եհովայի սարը, Յակոբի Աստուծոյ տունը. Եւ նա կþսովորեցնէ մեզ իր ճանապարհներիցը, եւ մենք կþգնանք նորա շաւիղներումը. Որովհետեւ * Սիօնիցը դուրս է գալու օրէնքը, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմիցը։ 4Եւ նա պիտի դատէ հեթանոսների մէջ, եւ խրատէ շատ ազգերին. Եւ նորանք կþձուլեն * իրանց սուրերը խոփեր, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ. Ազգ ազգի վերայ սուր չի բարձրացնիլ, եւ * այլեւս պատերազմի չեն վարժուիլ։
5Ով Յակոբի տուն, եկէք եւ գնանք * Տիրոջ լուսովը։ 6Որովհետեւ դու ձգել ես քո ժողովուրդ՝ Յակոբի տունը, որ նորանք լցուած են * արեւելցիութիւնով, եւ հմայութիւն են անում * Փղշտացիների պէս, եւ * օտարների որդկանց հետ համամիտ են։ 7Եւ * երկիրը լցուած է արծաթով ու ոսկիով, եւ նորա գանձերին ծայր չþկայ, եւ երկիրը լցուած է ձիերով, ու վախճան չþկայ նորա կառքերին։ 8* Եւ երկիրը լցուած է կուռքերով. Նորանք ձեռքի գործքի են երկրպագութիւն անում, նորան որ իրանց մատերը շինեցին։ 9Եւ խոնարհում է ռամիկ մարդն ու վայր է ընկնում տղամարդը. Եւ դու չես ներիլ նորանց։
10* Մտիր ժայռի մէջը եւ հողումը թաք կացիր Տիրոջ ահաւորութեան երեսիցը եւ նորա վեհափառութեան մեծութիւնիցը։ 11* Մարդիս ամբարտաւան աչքերը պիտի խոնարհին, եւ պիտի իջնէ մարդկանց հպարտութիւնը. Եւ * միայն Տէրը կþբարձրանայ այն օրը։ 12Որովհետեւ Զօրաց Տէրը մէկ օր ունի ամեն ամբարտաւանութեան ու բարձրութեան դէմ եւ ամեն հպարտացածների դէմ, եւ նորանք պիտի ցածանան։ 13Եւ * Լիբանանի բոլոր եղեւինների դէմ, որ բարձրացած ու վեր ելած են, եւ Բասանի բոլոր կաղնիների դէմ, 14* Եւ բոլոր բարձր սարերի դէմ, եւ բոլոր վեր ելած բլուրների դէմ, 15Եւ բոլոր բարձր աշտարակի դէմ եւ ամեն ամուր պարսպի դէմ, 16Եւ * Թարսիսի բոլոր նաւերի դէմ, եւ բոլոր ցանկալի տեսարան ունեցողների դէմ. 17Եւ * մարդիս ամբարտաւանութիւնը պիտի խոնարհուի, եւ պիտի իջնէ մարդկանց բարձրութիւնը. Եւ միայն Տէրը բարձր կþլինի այն օրը։ 18Եւ կուռքերը բոլորովին բնաջինջ պիտի լինեն։ 19Եւ պիտի մտնեն * ժայռերի այրերի մէջ, եւ երկրի խոռոչները * Տիրոջ ահաւորութեան առաջից եւ նորա վեհափառութեան մեծութիւնից, * երբոր նա վեր կենայ երկիրը սարսեցնելու։
20* Այն օրը մարդ կþգցէ իր արծաթի կուռքերը ու ոսկի կուռքերը, որ շինել են նորա համար որ երկրպագութիւն անեն, խլուրդների մօտ եւ չղջիկների մօտ. 21* Որ մտնէ ապառաժների ծակերը եւ վէմերի ծերպերը Տիրոջ վախի երեսից եւ նորա վեհափառութեան մեծութիւնից։ 22* Դադարեցէք մարդի վերայ յուսալուց, * որի շունչը նորա ռնգացը մէջ է. Որովհետեւ ի՜նչ է համարվում նա։
*2.2 Միք. դ. 1 ևլն։
*2.2 Սաղ. կը. 15, 16։
*2.2 Սաղ. հբ. 8։ Գլ. իէ. 13։
*2.3 Երեմ. լա. 6։ ծ. 5։ Զաք. ը. 21, 23։
*2.3 Ղուկ. իդ. 47։
*2.4 Սաղ. խզ. 9։ Ովս. բ. 18։ Զաք. թ. 10։
*2.4 Սաղ. հբ. 3, 7։
*2.5 Եփես. ե. 8։
*2.6 Թու. իգ. 7։
*2.6 բ Օր. ժը. 14։
*2.6 Սաղ. ճզ. 35։ Երեմ. ժ. 2։
*2.7 բ Օր. ժէ. 16, 17։
*2.8 Երեմ. բ. 28։
*2.10 Հմր. 19, 21։ Յայտ. զ. 15։
*2.11 Հմր. 17։ Գլ. ե. 15, 16։ ժգ. 11։
*2.11 Գլ. դ. 1։ ժա. 10, 11։ ժբ. 1, 4։ իդ. 21։ իե. 9։ իզ. 1։ իէ. 1, 2, 12, 13։ իը. 5։ իթ. 18։ լ. 23։ ծբ. 6։ Երեմ. լ. 7, 8։ Եզեկ. լը. 14, 19։ լթ. 11, 22։ Ովս. բ. 16, 18, 21։ Յովել. գ. 18։ Ամով. թ. 11։ Աբդ. 8։ Միք. դ. 6։ ե. 10։ է. 11, 12։ Սոփ. գ. 11, 16։ Զաք. թ. 16։
*2.13 Գլ. ժդ. 8։ լէ. 24։ Եզեկ. լա. 3։ Զաք. ժա. 1, 2։
*2.14 Գլ. լ. 25։
*2.16 գ Թագ. ժ. 22։
*2.17 Հմր. 11։
*2.19 Հմր. 10։ Ովս. ժ. 8։ Ղուկ. իգ. 30։ Յայտ. զ. 16։ թ. 6։
*2.19 բ Թես. ա. 9։
*2.19 Գլ. լ. 32։ Անգ. բ. 6, 21։ Եբր. ժբ. 26։
*2.20 Գլ. լ. 22։ լա. 7։
*2.21 Հմր. 10, 19։
*2.22 Սաղ. ճխզ. 3։ Երեմ. ժէ. 5։
*2.22 Ծն. բ. 7։ Յոբ. իէ. 3։