Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսը հաց է ուտում մեռելներից յարուցած Ղազարոսի տանը ուր որ Մարիամ…

Քրիստոսը հաց է ուտում մեռելներից յարուցած Ղազարոսի տանը ուր որ Մարիամն նորա ոտներն է օծում։ Քրիստոսի Երուսաղէմ մտնելը։ Մի քանի Հելլենացիք ուզում են իրան տեսնել։ Քրիստոսը իր անձի վերայ է խօսում։

1Եւ Յիսուսը զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, * որտեղ մեռած Ղազարոսն էր, որին մեռելներից յարութիւն տուաւ։ 2* Եւ այնտեղ հացկերութիւն արին նորա համար. Եւ Մարթան ծառայում էր, եւ Ղազարոսը նորա հետ սեղան նստողներից մէկն էր։ 3* Մարիամն էլ մի լիտր նարդոսի ազնիւ մեծագին իւղ առաւ, Յիսուսի ոտները օծեց, եւ իր մազերովը սրբում էր նորա ոտները. Եւ տունը լցուեցաւ իւղի հոտովը։ 4Եւ ասեց նորա աշակերտներից մէկը՝ Յուդա Սիմօնեան Իսկարիովտացին, որ նորան մատնելու էր՝ 5Ի՞նչու համար այդ իւղը երեք հարիւր դենարի չ’ծախուեցաւ, եւ աղքատներին տրուեցաւ։ 6Բայց սա ասեց, ոչ թէ որովհետեւ աղքատների համար նորա հոգն էր. Այլ որ գող էր՝ եւ * քսակը ունէր, եւ ընկածը պահում էր։ 7Յիսուսն էլ ասեց. Թոյլ տուր դորան, նա իմ պատանքի օրուան համար էր պահել այդ։ 8* Որովհետեւ աղքատներին միշտ ձեզ հետ ունիք. Բայց ինձ միշտ չþունիք։

9Եւ Հրէաներից շատ ժողովուրդ գիտաց, թէ նա այնտեղ է, եւ եկան, ոչ թէ միայն Յիսուսի համար, այլ որ Ղազարոսին էլ տեսնեն, * որին մեռելներից յարութիւն տուաւ։ 10* Քահանայապետներն էլ խորհուրդ արին, որ Ղազարոսին էլ սպանեն։ 11* Որովհետեւ Հրէաներից շատերը նորա պատճառովը գնում էին եւ հաւատում էին Յիսուսին։

12* Նորա հետեւեալ օրը շատ ժողովուրդ, որ եկել էին տօնին, երբոր լսեցին, թէ Յիսուսը գալիս է Երուսաղէմ, 13Արմաւի ծառերի ճղեր առան, եւ դուրս գնացին նորա առաջին, աղաղակում էին. * Ովսաննայ, օրհնեալ է նա որ Տիրոջ անունովը գալիս է, Իսրայէլի թագաւորը։ 14Եւ * Յիսուսը մի աւանակ գտաւ, եւ նորա վերայ նստեց. Ինչպէս գրուած է՝ թէ 15* Մի վախենար, Սիօնի աղջիկ, ահա քո թագաւորը գալիս է՝ էշի աւանակի վերայ նստած։ 16* Եւ նորա աշակերտներն առաջ չ’իմացան այս բաները. * բայց երբ որ Յիսուսը փառաւորուեցաւ՝ * այն ժամանակ յիշեցին, թէ այս նորա համար գրուած էր. Եւ այն բանը արին նորան։ 17* Եւ ժողովուրդը՝ որ նորա հետ էր, վկայում էր, թէ Ղազարոսին գերեզմանիցը դուրս կանչեց. Եւ մեռելներից յարութիւն տուաւ նորան։ 18Եւ նորա համար էլ ժողովուրդը գնաց նորա առաջին, որ լսեցին թէ նա արել էր այն նշանը։ 19Բայց Փարիսեցիներն իրար մէջ ասում էին. * Տեսնո՞ւմ էք, որ ոչինչ օգուտ չ’ունիք. Ահա աշխարհքը նորա ետեւից գնաց։

20Եւ կային * ոմանք Հելլենացիք՝ նորանցից, որ եկել էին այնտեղ, որ * երկրպագեն * այն տօնումը։ 21Նորանք եկան Փիլիպպոսի մօտ * որ Գալիլեայի Բեթսայիդայիցն էր, նորան խնդրում էին եւ ասում. Տէր, կամենում ենք Յիսուսին տեսնել։ 22Փիլիպպոսը գալիս է Անդրէասին ասում. Անդրէասը եւ Փիլիպպոսը ասում են Յիսուսին։ 23Յիսուսն էլ պատասխանեց նորանց՝ եւ ասեց. * Ժամը հասաւ, որ մարդի Որդին փառաւորուի։ 24Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. * եթէ ցորենի հատը հողի մէջ չ’ընկնի եւ մեռնի, ինքը մինակ կ’մնայ. Բայց եթէ մեռնի, շատ պտուղ կ’բերէ։ 25* Իր անձը սիրողը՝ կ’կորցնէ նորան, եւ իր անձն ատողը այս աշխարհքումը, յաւիտենական կեանքի մէջ կ’պահէ նորան։ 26Եթէ մէկը ծառայէ ինձ, թող նա իմ ետեւից գայ. Եւ * ուր ես եմ, այնտեղ էլ իմ պաշտօնեան կ’լինի. Եթէ մէկը ծառայէ ինձ, Հայրը կ’պատուէ նորան։ 27* Հիմա իմ անձը խռոված է. Եւ ի՞նչ ասեմ. Հայր, ազատիր ինձ այս ժամիցը. * սակայն իսկ սորա համար եկայ այս ժամի մէջ։ 28Հայր, փառաւորիր քո անունը։ * Եւ երկնքիցը ձայն եկաւ, թէ Փառաւորեցի էլ եւ դարձեալ կ’փառաւորեմ։ 29Եւ ժողովուրդը, որ կանգնած էր եւ լսում էր, ասում էին, Որոտմունք եղաւ. Ուրիշներն ասում էին. Հրեշտակ խօսեց նորա հետ։ 30Յիսուսը պատասխանեց եւ ասեց. * Այս ձայնը ոչ թէ ինձ համար եղաւ, այլ ձեզ համար։ 31Հիմա դատաստան է այս աշխարհքի. * հիմա այս աշխարհքի իշխանը դուրս կ’գցուի։ 32* Եւ ես երբոր բարձրանամ երկրիցը, * ամենքին կ’քաշեմ ինձ մօտ։ 33* Եւ այս ասում էր, որ ցոյց տայ, թէ ինչպիսի մահով պիտի մեռնի։ 34Ժողովուրդը պատասխանեց նորան. Մենք օրէնքիցը լսեցինք, թէ Քրիստոսը * յաւիտեան կ’կենայ. Եւ դու ի՞նչպէս ես ասում, թէ պէտք է մարդի Որդին բարձրանայ. Ո՞վ է այն մարդի Որդին։ 35Յիսուսն էլ ասեց նորանց. Մի քիչ ժամանակ դեռ * լոյսը ձեզ հետ է. * գնացէք, քանի որ լոյսն ունիք, որ խաւարը ձեզ չ’հասնէ. Եւ * խաւարումը գնացողը չ’գիտէ, թէ ո՞ւր է գնում։ 36Քանի որ լոյսն ունիք, հաւատացէք լոյսին, * որ լոյսի որդիք լինիք։ Յիսուսը այս բանը խօսեց, եւ գնաց * թագցուեցաւ նորանցից։

37Եւ թէպէտ նա այնքան նշաններ արել էր նորանց առաջին, նորանք չէին հաւատում նորան. 38Որ Եսայիա մարգարէի խօսքը կատարուի, որ ասեց. * Տէր, ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։ 39Նորա համար չէին կարողանում հաւատալ. Որ Եսայիան դարձեալ ասում է. 40* Նորանց աչքերը կուրացրեց, եւ նորանց սրտերը թմրացրեց, որ աչքով չ’տեսնեն, եւ սրտով չիմանան, եւ դառնան՝ եւ ես բժշկեմ նորանց։ 41* Եսայիան սա ասեց, երբոր նորա փառքը տեսաւ, եւ նորա համար խօսեց։ 42Բայց եւ այնպէս իշխաններիցը շատերը հաւատացին նորան. * սակայն Փարիսեցիների պատճառովը չէին դաւանում, որ ժողովարանիցը դուրս չ’գցուին։ 43* Որովհետեւ մարդկանց փառքն աւելի սիրեցին քան թէ Աստուծոյ փառքը։

44Եւ Յիսուսը աղաղակում էր եւ ասում. * Ինձ հաւատացողը չէ թէ ինձ է հաւատում, այլ ինձ ուղարկողին։ 45* Եւ ինձ տեսնողը, ինձ ուղարկողին է տեսնում։ 46* Ես լոյս եկայ աշխարհքը, որ ամեն ինձ հաւատացողը խաւարի մէջ չ’մնայ։ 47Եւ եթէ մէկն իմ խօսքերին լսէ եւ չ’հաւատայ, * ես չեմ դատիլ նորան. * որովհետեւ ես չ’եկայ որ աշխարհքը դատեմ, այլ որ փրկեմ աշխարհքը։ 48* Ինձ անարգողը եւ իմ խօսքերը չ’ընդունողը ունի իրան դատողին. * այն խօսքն՝ որ ես խօսեցի, նա կ’դատէ նորան յետին օրը։ 49Որովհետեւ * ես իմ անձիցը չ’խօսեցի. Բայց ինձ ուղարկող Հայրը, նա պատուէր տուաւ ինձ, թէ * ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խօսեմ։ 50Եւ գիտեմ, որ նորա պատուիրանքը յաւիտենական կեանք է. Ուրեմն ինչ որ ես խօսում եմ, ինչպէս Հայրն ասեց ինձ՝ այնպէս եմ խօսում։

*12.1 Գլ. ժա. 1, 43։

*12.2 Մատ. իզ. 6։ Մար. ժդ. 3։

*12.3 Ղուկ. ժ. 38, 39։ Գլ. ժա. 2։

*12.6 Գլ. ժգ. 29։

*12.8 Մատ. իզ. 11։ Մար. ժգ. 7։

*12.9 Գլ. ժա. 43, 44։

*12.10 Ղուկ. ժզ. 31։

*12.11 Գլ. ժա. 45։ Հմր. 18։

*12.12 Մատ. իա. 8։ Մար. ժա. 8։ Ղուկ. ժթ. 35, 36 ևլն։

*12.13 Սաղ. ճժը. 25, 26։

*12.14 Մատ. իա. 7։

*12.15 Զաք. թ. 9։

*12.16 Ղուկ. ժը. 34։

*12.16 Գլ. է. 39։

*12.16 Գլ. ժդ. 26։

*12.17 Հմր. 11։

*12.19 Գլ. ժա. 47, 48։

*12.20 Գոր. ժէ. 4։

*12.20 գ Թագ. ը. 41, 42։ Գոր. ը. 27։

*12.20 Հմր. 1, 12։ Գլ. ժա. 55։

*12.21 Գլ. ա. 44։

*12.23 Գլ. ժգ. 32։ ժէ. 1։

*12.24 ա Կոր. ժե. 36։

*12.25 Մատ. ժ. 39։ ժզ. 25։ Մար. ը. 35։ Ղուկ. թ. 24։ ժէ. 33։

*12.26 Գլ. ժդ. 3։ ժէ. 24։ ա Թես. դ. 16։

*12.27 Մատ. իզ. 38, 39։ Ղուկ. ժբ. 50։ Գլ. ժգ. 21։

*12.27 Ղուկ. իբ. 53։ Գլ. ժը. 87։

*12.28 Մատ. գ. 17։

*12.30 Գլ. ժա. 42։

*12.31 Մատ. ժբ. 29։ Ղուկ. ժ. 18։ Գլ. ժդ. 30։ ժզ. 11։ Գոր. իզ. 18։ բ Կոր. դ. 4։ Եփես. բ. 2։ զ. 12։

*12.32 Գլ. գ. 14։ ը. 28։

*12.32 Հռովմ. ե. 18։ Եբր. բ. 9։

*12.33 Գլ. ժը. 32։

*12.34 Սաղ. ձթ. 36, 37։ ճժ. 4։ Ես. թ. 7։ ծգ. 8։ Եզեկ. լէ. 25։ Դան. բ. 44։ է. 14, 27։ Միք. դ. 7։

*12.35 Գլ. ա. 9։ ը. 12։ թ. 5։ Հմր. 46։

*12.35 Երեմ. ժգ. 16։ Եփես. ե. 8։

*12.35 Գլ. ժա. 10։ ա Յովհ. բ. 11։

*12.36 Ղուկ. ժզ. 8։ Եփես. ե. 8։ ա Թես. ե. 5։ ա յովհ. բ. 9-11։

*12.36 Գլ. ը. 59։ ժա. 54։

*12.38 Ես. ծգ. 1։ Հռովմ. ժ. 16։

*12.40 Ես. զ. 9, 10։ Մատ. ժգ. 14։

*12.41 Ես. զ. 1։

*12.42 Գլ. է. 13։ թ. 22։

*12.43 Գլ. ե. 44։

*12.44 Մար. թ. 36։ ա Պետ. ա. 21։

*12.45 Գլ. ժդ. 9։

*12.46 Գլ. ա. 9։ գ. 19։ թ. 5, 39։ Հմր. 35, 36։

*12.47 Գլ. ե. 45։ ը. 15, 26։

*12.47 Գլ. գ. 17։

*12.48 Ղուկ. ժ. 16։

*12.48 բ Օր. ժը. 19։ Մար. ժզ. 16։

*12.49 Գլ. ը. 38։ ժդ. 10։

*12.49 բ Օր. ժը. 18։