Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Իմաստունի և յիմարի կեանքը։ 1Իմաստուն որդին կþլսէ իր հօր խրատ…

Իմաստունի և յիմարի կեանքը։

1Իմաստուն որդին կþլսէ իր հօր խրատը, բայց * ծաղր անողը չի լսիլ կշտամբելը։

2* Մարդս բերանին պտղիցը բարիքներ կþուտէ, բայց անօրէնների հոգին՝ բռնութիւն։

3* Իր բերանը զսպողը կþպահէ իր հոգին. Իր շրթունքները լայն բաց անողը կործանում է իրան համար։

4Ծոյլի հոգին * փափաքում է եւ չþունի. Բայց աշխատասէրների հոգին կþպարարտանայ։

5Արդարը ատում է սուտ խօսքը, բայց ամբարիշտը այպանում ու խայտառակում է իրան։

6* Արդարութիւնը կþպահէ կատարեալ վարքը, բայց անզգամութիւնը կþկործանէ մեղաւորին։

7* Կան որ իրանց հարուստ են ձեւացնում եւ ոչինչ չþունին. Իրանց աղքատ ձեւացնողներ էլ՝ որ շատ ստացուածք ունին։

8Մարդիս կեանքի փրկանքը իր հարստութիւնն է, բայց աղքատը յանդիմանութիւն չի լսիլ։

9Արդարների լոյսը պիտի զուարթանայ, բայց * ամբարիշտների ճրագը կþհանգչի։

10Միմիայն կռիւ կþծագէ ամբարտաւանութիւնից, բայց խրատուածների մօտ իմաստութիւն կայ։

11Ունայնութեամբ ժողովուած * ստացուածքը կþպակասուի, բայց քիչ քիչ ժողովողը կþշատացնէ։

12Ուշացած յոյսը սիրը կþհիւանդացնէ, բայց կատարուած փափաքը * կենաց ծառ է։

13* Խօսքն արհամարհողն իրան է վնասում, իսկ պատուիրանքից վախեցողը կþվարձատրուի։

14* Իմաստունին օրէնքը կենաց աղբիւր է, * մահուան որոգայթներիցը խոյս տալու համար։

15Բարի իմաստութիւնը շնորհք կþտայ, բայց խորամանկների ճանապարհը կոշտ է։

16* Ամեն խորագէտ իմաստութիւնով կþգործէ, բայց անմիտը յիմարութիւն կþտարածէ։

17Անզգամ պատգամաւորը չարիքի մէջ կþընկնի, բայց * մի հաւատարիմ դեսպան բժշկութիւն է։

18Աղքատութիւն եւ նախատինք կայ խչատը մերժողի համար, իսկ * յանդիմանութիւնը պահողը կþպատվուի։

19* Կատարուած փափաքը ախորժելի է հոգիին, բայց յիմարների համար զզուելի է չարութիւնից հեռանալը։

20Իմաստունների հետ վարուողը իմաստուն կþդառնայ. Բայց տխմարների հետ ընկերացողը կþչարանայ։

21* Մեղաւորի ետեւից կþգնայ չարիքը, բայց արդարներին բարիք կþհատուցուի.

22Բարին ժառանգութիւն կþթողէ որդկանց որդիների համար, բայց * արդարի համար է պահուած մեղաւորի կայքը։

23* Աղքատների խրամհատումը շատ ուտելիք է լինում. Բայց կայ որ կորչում է անիրաւութիւնից։

24* Գաւազանը խնայողը ատում է իր որդիին. Բայց նորան սիրողը կանուխ կþխրատէ նորան։

25* Արդարը կþուտէ մինչեւ իր անձը կþկշտանայ. Բայց ամբարիշտների փորը կարօտ կþմնայ։

*13.1 ա Թագ. բ. 25։

*13.2 Գլ. ժբ. 14։

*13.3 Սաղ. լթ. 1։ Գլ. իա. 23։ Յակ. գ. 2։

*13.4 Գլ. ժ. 4։

*13.6 Գլ. ժա. 3, 5, 6։

*13.7 Գլ. ժբ. 9։

*13.9 Յոբ ժը. 5, 6։ իա. 17։ Գլ. իդ. 20։

*13.11 Գլ. ժ. 2։ ի. 21։

*13.12 Հմր. 19։

*13.13 բ Մն. լզ. 16։

*13.14 Գլ. ժ. 11։ ժդ. 27։ ժզ. 22։

*13.14 բ Թագ. իբ. 6։

*13.16 Գլ. ժբ. 23։ ժե. 2։

*13.17 Գլ. իե. 13։

*13.18 Գլ. ժե. 5, 31։

*13.19 Հմր. 12։

*13.21 Սաղ. լբ. 10։

*13.22 Յոբ իէ. 16, 17։ Գլ. իը. 8։ Ժող. բ. 26։

*13.23 Գլ. ժբ. 11։

*13.24 Գլ. ժթ. 18։ իբ. 15։ իդ. 13։ իթ. 15, 17։

*13.25 Սաղ. լդ. 10։ լէ. 3։