Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հեթանոսների և Իսրայէլի մի մասի ընդունուիլը։ Ապստամբների պատժուիլը։ Նո…
Հեթանոսների և Իսրայէլի մի մասի ընդունուիլը։ Ապստամբների պատժուիլը։ Նոր երկինք ու նոր երկիր։
1Ես * որոնուեցի նորանցից, որ չէին հարցնում. Ես գտնուեցայ նորանցից, որ ինձ չէին խնդրում. Եւ ասեցի. Ահա ես, ահա ես, այն ազգին, որ իմ անունը չէր կանչել։ 2* Ես տարածեցի իմ ձեռքերը ամեն օր դէպի մի ապստամբ ժողովուրդ, որոնք գնում են մի այնպիսի ճանապարհով որ լաւ չէ, իրանց խորհուրդների ետեւից. 3Մի այնպիսի ժողովուրդ, * որ ինձ բարկացնում են միշտ իմ առաջին, * որոնք զոհում են այգիներում, եւ խունկ են ծխում աղիւսների վերայ. 4* Որոնք բնակվում են գերեզմաններում, եւ գաղտուկ տեղերում օթեւանում, որոնք * խոզի միս են ուտում, եւ որոնց ամանների մէջ պղծութիւններ կան փրթուած. 5Որոնք ասում են՝ * Մէկ կողմ քաշուիր, ինձ մի դիպչիր, որ ես քեզանից սուրբ եմ։ Սորանք ծուխ են իմ ռնգաց մէջ, բորբոքած կրակ են ամեն օր։ 6Ահա * գրուած է իմ առաջին, * չþպիտի լռեմ, այլ պիտի հատուցանեմ, եւ * հատուցանեմ նորանց ծոցը. 7Ձեր անօրէնութիւնները եւ * ձեր հայրերի անօրէնութիւնները մէկտեղ, ասում է Տէրը, * որոնք խունկ ծխեցին սարերի վերայ, եւ * բլուրների վերայ անարգեցին ինձ, եւ ես ետ պիտի չափեմ իրանց առաջի գործն իրանց առաջին։
8Այսպէս է ասում Տէրը. Ինչպէս քաղցու է գտնվում ողկոյզի մէջ, եւ ասում են. Դորան մի փչացնիր, * որովհետեւ օրհնութիւն կայ միջումը, նոյնպէս եմ անելու ես էլ իմ ծառաների համար, որպէս զի ամենքին չþփչացնեմ։ 9Եւ Յակոբիցը սերունդ՝ եւ Յուդայից իմ սարերի մի ժառանգ պիտի հանեմ, եւ * իմ ընտրեալները պիտի ժառանգեն այն, եւ իմ ծառաները՝ այնտեղ պիտի բնակուեն։ 10Եւ * Սարօնը պիտի հօտերի փարախ լինի եւ * Աքովրի ձորը՝ արջառների մակաղատեղ իմ ժողովրդի համար, որ ինձ խնդրելու է։ 11Բայց դուք Տիրոջը թողողներ էք, * իմ սուրբ սարը՝ մոռացողներ, Գադ կուռքին * սեղան պատրաստողներ, եւ Մենի կուռքին նուէր լցնողներ էք։ 12Եւ ես էլ ձեզ որոշեցի սուրի համար, եւ ամենքդ պիտի ծռուիք մորթուելու. * որովհետեւ կանչեցի եւ դուք չþպատասխանեցիք, խօսեցի եւ դուք չþլսեցիք. Այլ չարութիւն արիք իմ աչքի առաջին, եւ ինձ հաճելի չեղածն ընտրեցիք։ 13Նորա համար Տէր Եհովան այսպէս է ասում. Ահա իմ ծառաները պիտի ուտեն, բայց դուք պիտի սոված մնաք, ահա իմ ծառաները պիտի խմեն, բայց դուք պիտի ծարաւ մնաք, ահա իմ ծառաները պիտի ուրախանան, բայց դուք պիտի ամաչէք։ 14Ահա իմ ծառաները պիտի ցնծան սրտի բերկրութիւնից, բայց դուք պիտի գոռաք սրտի ցաւից, եւ * սրտաբեկութիւնից պիտի ոռնաք։ 15Եւ ձեր անունը պիտի թողէք իբրեւ * անէծք * իմ ընտրեալների համար, եւ Տէր Եհովան քեզ պիտի մեռցնէ, բայց * իր ծառաներին պիտի մի ուրիշ անուն կանչէ։ 16* Որ երկրի վերայ օրհնուողը պիտի օրհնուի ճշմարիտ Աստուծով, եւ * երկրի վերայ երդում անողը՝ երդում անէ ճշմարիտ Աստուծով, որովհետեւ այն առաջի նեղութիւնները մոռացուեցան, եւ նորանք ծածկուած են իմ աչքի առաջից։ 17Որովհետեւ ահա ես * նոր երկինք եւ նոր երկիր եմ ստեղծում, եւ առաջինները պիտի չþյիշուին եւ միտքը պիտի չþգան։ 18Այլ դուք պիտի ուրախանաք եւ բերկրուիք յաւիտեանս յաւիտենից նորանով, որ ես ստեղծելու եմ։ Որովհետեւ ահ ես ստեղծում եմ Երուսաղէմը բերկրանք եւ նորա ժողովուրդը՝ ուրախութիւն։ 19Եւ * ես պիտի ցնծամ Երուսաղէմի վերայ, եւ ուրախանամ իմ ժողովրդովը. Եւ * այլ եւս պիտի չþլսուի նորանում լացի ձայն եւ ողբի ձայն։ 20Եւ այլ եւս պիտի չþլինի այնտեղից մի քանի օրական մանուկ, եւ մի ծեր, որ իր օրերը լրացրած չþլինի. Որովհետեւ երիտասարդը պիտի հարիւր տարեկան մեռնի, եւ * հարիւր տարուան մեղաւորը պիտի անիծուի։ 21Եւ * տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն ու նորանց պտուղն ուտեն։ 22նորանք չեն շինիլ, որ ուրիշը բնակուէ, նորանք չեն տնկել, որ ուրիշն ուտէ. Որովհետեւ * իմ ժողովրդի օրերը ծառի օրերի չափ պիտի լինեն, եւ իրանց ձեռքերի գործը պիտի մաշեցնեն * իմ ընտրեալները։ 23Նորանք պիտի դարտակ տեղը չþվաստակեն, եւ * չþծնեն թշուառութեան համար. Որովհետեւ * նորանք Տիրոջ օրհնեալների սերունդը կþլինեն, եւ նորանց զաւակունքն էլ նորանց հետ։ 24Եւ պիտի լինի, որ * նորանք դեռ չþկանչած՝ ես կþպատասխանեմ եւ նորանք դեռ խօսելիս՝ ես կþլսեմ։ 25* Գայլը եւ գառը միասին կþարածեն, եւ առիւծը արջառի պէս խոտ կþուտէ. Եւ * օձի կերակուրը հող է լինելու։ նորանք պիտի չþվնասեն եւ չþապականեն իմ բոլոր սուրբ սարի վերայ, ասում է Տէրը։
*65.1 Հռովմ. թ. 24-26, 30։ ժ. 20։ Եփես. բ. 12, 13։
*65.2 Հռովմ. ժ. 21։
*65.3 բ Օր. լբ. 21։
*65.3 Գլ. ա. 29։ կզ. 17։ Տես Ղև. ժէ. 5։
*65.4 բ Օր. ժը. 11։
*65.4 Գլ. կզ. 17։ Տես Ղև. ժա. 7։
*65.5 Տես Մատ. թ. 11։ Ղուկ. ե. 30։ ժը. 11։ Յուդ. 19։
*65.6 բ Օր. լբ. 34։ Մաղ. գ. 16։
*65.6 Սաղ. ծ. 3։
*65.6 Սաղ. հթ. 12։ Երեմ. ժզ. 18։ Եզեկ. ժա. 21։
*65.7 Ել. ի. 5։
*65.7 Եզեկ. ժը. 6։
*65.7 Եզեկ. ի. 27, 28։
*65.8 Յովել. բ. 14։
*65.9 Հմր. 15, 22։ Մատ. իդ. 22։ Հռովմ. ժա. 5, 7։
*65.10 Գլ. լգ. 9։ լե. 2։
*65.10 Յես. է. 24, 26։ Ովս. բ. 15։
*65.11 Գլ. ծզ. 7։ ծէ. 13։ Հմր. 25։
*65.11 Եզեկ. իգ. 41։ ա Կոր. ժ. 21։
*65.12 բ Մն. լզ. 15, 16։ Առակ. ա. 24 ևլն։ Գլ. կզ. 4։ Երեմ. է. 13։ Զաք. է. 7։ Մատ. իա. 34-43։
*65.14 Մատ. ը. 12։ Ղուկ. ժգ. 28։
*65.15 Տես Երեմ. իթ. 22։ Զաք. ը. 13։
*65.15 Հմր. 9, 22։
*65.15 Գլ. կբ. 2։ Գոր. ժա. 26։
*65.16 Սաղ. հբ. 17։ Երեմ. դ. 2։
*65.16 բ Օր. զ. 13։ կգ. 11։ Գլ. ժթ. 18։ խե. 23։ Սոփ. ա. 5։
*65.17 Գլ. ծա. 16։ կզ. 22։ բ Պետ. գ. 13։ Յայտ. իա. 1։
*65.19 Գլ. կբ. 5։
*65.19 Գլ. լե. 10։ ծա. 11։ Յայտ. է. 17։ իա. 4։
*65.20 Ժող. ը. 12։
*65.21 Տես Ղև. իզ. 16։ բ Օր. իը. 30։ Գլ. կբ. 8։ Ամով. թ. 14։
*65.22 Սաղ. ղբ. 12։
*65.22 Հմր. 9, 15։
*65.23 Տես բ Օր. իը. 41։ Ովս. թ. 12։
*65.23 Գլ. կա. 9։
*65.24 Սաղ. լբ. 5։ Դան. թ. 21։
*65.25 Գլ. ժա. 6, 7, 9։
*65.25 Ծն. գ. 14։