Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Դաւիթը վեր է առնում Սաւուղի նիզակը և ջրի կուժը և կրկին ամաչեցնում նոր…

Դաւիթը վեր է առնում Սաւուղի նիզակը և ջրի կուժը և կրկին ամաչեցնում նորան՝ խնայելով նորա կեանքին։

1Եւ * Զիփացիք գնացին Գաբաա Սաւուղի մօտ եւ ասեցին. Ահա Դաւիթը Եսեմոնի դէմ Եքեղայի բլրի վերայ թաք է կացել։ 2Եւ Սաւուղը վեր կացաւ եւ Իսրայէլից երեք հազար ընտրուած մարդկանց հետ իջաւ * Զիփի անապատը, որ Զիփի անապատումը Դաւիթին որոնէ։ 3Եւ Սաւուղը Եսեմոնի դէմ Եքեղայի բլրի վերայ ճանապարհին բանակ տուաւ։ Դաւիթն էլ նստած էր անապատումը. Եւ երբոր տեսաւ որ Սաւուղն իր ետեւիցը գալիս է անապատը, 4Դաւիթը լրտեսներ ուղարկեց, եւ իմացաւ որ Սաւուղը * ստոյգ եկել է։

5Եւ Դաւիթը վեր կացաւ եւ եկաւ Սաւուղի բանակ տուած տեղը. Եւ Դաւիթը տեսաւ Սաւուղի եւ նորա զօրավար՝ * Ներեան Աբենների պառկած տեղը. Բայց Սաւուղը * պառկել էր կառքերի մէջտեղը, եւ ժողովուրդը բանակ էին տուել նորա շուրջը։ 6Եւ Դաւիթը պատասխանեց եւ Քետացի Աքիմելէքի ու Յովաբի եղբայր * Շարուհեան Աբեսսային ասեց. * Ո՞վ ինձ հետ բանակը կþիջնէ Սաւուղի մօտ։ Եւ Աբեսսան ասեց. Ես քեզ հետ կþիջնեմ։ 7Եւ Դաւիթը Աբեսսայի հետ գիշերը ժողովրդի մէջ մտաւ, եւ ահա Սաւուղը կառքերի մէջտեղ պառկած քնած էր. Նորա նիզակը * գլխի մօտ գետինը ցցուած էր, եւ Աբեններն ու ժողովուրդը նորա շուրջը պառկել էին։ 8Եւ Աբեսսան Դաւիթին ասեց. Աստուած այսօր քո թշնամին * քո ձեռքը մատնեց. Եւ հիմա թող տուր որ նիզակով մէկ անգամում գետինը զարկեմ նորան եւ չþկրկնեմ։ 9Բայց Դաւիթն Աբեսսային ասեց. Մի մեռցնիր նորան. Որովհետեւ * Տիրոջ օծեալին ո՞վ կարող է ձեռքը մեկնել անպարտ լինիլ։ 10Եւ Դաւիթն ասեց. Տէրը կենդանի է որ * Տէրը նորան կþզարկէ կամ * նորա օրը կþգայ կþմեռնէ, կամ թէ * պատերազմի մէջ կþմտնէ ու կþմեռնէ։ 11* Տէրը չþանէ որ ես ձեռքս մեկնեմ Տիրոջ օծեալի դէմ. Միայն թէ հիմա նորա գլխի մօտի նիզակը եւ ջրի կուժը առ եւ գնանք։ 12Եւ Դաւիթը Սաւուղի գլխի մօտից նիզակն ու ջրի կուժն առաւ եւ գնացին, եւ տեսնող չþկար, իմացող չþկար եւ զարթնացող չþկար. Որովհետեւ ամենքը քնել էին. Նորա համար որ Տիրոջ կողմանէ նորանց վերայ * խոր քուն էր եկել։

13Եւ Դաւիթն այն կողմն անցաւ, եւ վեր ելաւ սարի գլուխը՝ հեռուանց կանգնեց, և նորանց մէջ շատ միջոց կար։ 14Դաւիթը ժողովրդին եւ ներեան Աբեններին կանչեց եւ ասեց. Ով Աբեններ, պատասխան չե՞ս տալիս. Եւ Աբեններ պատասխանեց եւ ասեց. Դու ո՞վ ես որ կանչում ես թագաւորին։ 15Եւ Դաւիթն Աբեններին ասեց. Դու տղամարդ չե՞ս, եւ քեզ պէս ո՞վ կայ Իսրայէլի մէջ, եւ ի՞նչու համար քո տէր թագաւորին պահպանութիւն չþարիր. Որովհետեւ ժողովրդից մէկը եկաւ քո տէր թագաւորին մեռցնելու։ 16Այդ բանը լաւ չէ որ դու արիր. Կենդանի է Տէրը որ * դուք մահապարտ էք. Որովհետեւ Տիրոջ օծեալին՝ ձեր տիրոջը պահպանութիւն չþարիք. Եւ հիմա նայիր, թագաւորի նիզակը եւ նորա գլխի մօտի ջրի կուժը ո՞ւր է։ 17Այն ժամանակ Սաւուղը Դաւիթի ձայնը ճանաչեց եւ ասեց. Դա քո՞ ձայնն է, * որդեակ իմ Դաւիթ. Եւ Դաւիթն ասեց. Իմ ձայնն է, ով տէր իմ թագաւոր։ 18Եւ նա ասեց. * Ի՞նչու համար իմ տէրը այդպէս իր ծառայի ետեւիցն է ընկել. Որովհետեւ ի՞նչ արի, եւ իմ ձեռքումն ի՞նչ չարութիւն կայ։ 19Եւ հիմա իմ տէր թագաւորը իր ծառայի խօսքերը թող լսէ. Եթէ Տէրն է * քեզ ինձ վերայ վեր կացրել, թող դա զոհ լինի. Բայց եթէ մարդկանց որդիքը, թող նորանք Տիրոջ առաջին անիծեալ լինեն, որովհետեւ ինձ այսօր դուրս արին՝ որ * Տիրոջ ժառանգութեան հետ չþմիանամ, եւ ինձ ասեցին. Գնա օտար աստուածների ծառայութիւն արա։ 20Եւ հիմա Տիրոջ առաջին իմ արիւնը գետինը չþընկնի, որովհետեւ Իսրայէլի թագաւորը դուրս է եկել * մէկ լու որոնելու, ինչպէս որ մէկը սարերումը կաքաւ է հալածում։

21Եւ Սաւուղն ասեց. * Մեղք գործեցի. Դարձիր, որդեակ իմ Դաւիթ. Քեզ դէմ այլ եւս չարիք չեմ գործիլ, որովհետեւ իմ հոգին այսօր քո աչքերին * պատուական երեւեցաւ. Ահա յիմարութիւն արիեւ մեծապէս սխալուեցայ։ 22Եւ Դաւիթը պատասխանեց եւ ասեց. Ահա թագաւորի նիզակը. Թող երիտասարդների մէկը գայ եւ առնէ այն։ 23Եւ * Տէրը ամեն մարդի իր արդարութեան ու իր հաւատարմութեան համեմատ հատուցանէ. Որովհետեւ Տէրը քեզ այսօր իմ ձեռքը տուաւ, բայց ես չþուզեցի ձեռքս մեկնել Տիրոջ օծեալին։ 24Եւ ահա ինչպէս որ քո հոգին այսօր իմ աչքերին պատուական երեւեցաւ, իմ հոգին էլ Տիրոջ առաջին այնպէս պատուական եևեւայ, եւ նա ինձ ամեն նեղութիւնից ազատէ։ 25Եւ Սաւուղը Դաւիթին ասեց. Օրհնեալ լինես դու, որդեակ իմ Դաւիթ, դու գործ ես գործելու եւ յաջողութիւն ես գտնելու։ Եւ Դաւիթը գնաց իր ճանապարհը, Սաւուղն էլ դարձաւ իր տեղը։

*26.1 Սաղ. ծդ. վերնագիրը։ Տես Գլ. իգ. 19։

*26.2 Գլ. իգ. 14։

*26.4 Գլ. իդ. 23։

*26.5 Գլ. ժէ. 55։ բ Թագ. բ. 8։

*26.5 Գլ. ժէ. 20։

*26.6 բ Թագ. բ. 18 ևլն։ ժ. 10, 14։ ժզ. 9։ ժը. 12։ իա. 17։ իգ. 18։ ա Մն. ժա. 20։ ժը. 12։

*26.6 Դատ. է. 10, 11։

*26.7 Տես Գլ. ժթ. 13, 16։ գ Թագ. ժթ. 6։

*26.8 Գլ. իդ. 4, 19։

*26.9 Գլ. իդ. 7, 8։

*26.10 Գլ. իե. 38։

*26.10 Տես Ծն. խէ. 29։ բ Օր. լա. 14։ Յոբ. է. 1։ ժդ. 5։ Սաղ. լէ. 13։

*26.10 Գլ. լա. 6։

*26.11 Գլ. իդ. 7, 13։

*26.12 Ծն. բ. 21։ ժե. 12։

*26.16 Գլ. ի. 31։ բ Թագ. ժբ. 5։

*26.17 Գլ. իդ. 17։

*26.18 Գլ. իդ. 9-11։

*26.19 բ Թագ. ժզ. 11։ իդ. 1։

*26.19 բ Թագ. ժդ. 16։ ի. 19։ իա. 3։

*26.20 Գլ. իդ. 15։

*26.21 Գլ. ժե. 24։ իդ. 18։

*26.21 Գլ. ժը. 30։

*26.23 Սաղ. է. 8։ ժը. 20։