Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տէրը հաւատարիմ է իր անհնազանդ ժողովրդին առաջնորդելիս։ * Ասափի…
Տէրը հաւատարիմ է իր անհնազանդ ժողովրդին առաջնորդելիս։
* Ասափի Երգ։
1* Ականջ դիր իմ օրէնքին, ով իմ ժողովուրդ, եւ ձեր ականջները խոնարհեցրէք դէպի իմ բերանի խօսքերը։
2* Ես առակով կþբանամ բերանս, դուրս կþբղխեմ խրթին բաներ հին ժամանակիցը։
3* Այն որ լսցեինք ու ճանաչեցինք, եւ մեր հայրերը պատմեցին մեզ։
4* Մենք նորանց չենք թագցնում որդիներիցը. * եկող սերունդին պատմում ենք Տիրոջ գովասանքը, եւ նորա զօրութիւնքն ու հրաշքները որ արաւ։
5* Նա վկայութիւն հաստատեց Յակոբի մէջ եւ օրէնք դրաւ Իսրայէլի մէջ. Այն որ պատուիրեց մեր հայրերին * որ սովորեցնեն իրանց որդկանցը։
6* Որպէս զի իմանայ նոր սերունդը՝ այն որդիքը որ կþծնուին. Վեր կենան եւ իրանց որդկանցը պատմեն։
7Որ նորանք իրանց յոյսը Աստուծոյ վերայ դնեն, եւ չþմոռանան Աստուծոյ գործերը, եւ նորա պատուիրանքները պահեն։
8* Եւ իրանց հայրերի նման չþլինին * խստավիզ եւ դառնացնող ազգ, ազգ՝ որ իր սիրտը չþպատրաստեց, եւ նորա հոգին հաւատարիմ չէ Աստուծոյ վերայ։
9Եփրեմի որդիքը՝ որ զէնք հագած աղեղնաւորներ էին, ետ դառան պատերազմի օրումը։
10* Աստուծոյ ուխտը չþպահեցին եւ մերժեցին նորա օրէնքի մէջ գնալը։
11* Եւ մոռացան նորա գործերը եւ նորա հրաշքները, որ ցոյց էր տուել նորանց։
12* Նորանց հայրերի առաջին հրաշք արաւ Եգիպտոսի երկրումը՝ * Տայանիսի դաշտումը։
13* Նա ծովը պատառեց եւ անց կացրեց նորանց, եւ * ջուրերը պարսպի պէս կանգնեցրեց։
14* Ցերեկը առաջնորդեց նորանց ամպով, եւ ամեն գիշեր՝ կրակի լուսով։
15* Վէմերը պատառեց անապատումը, եւ խմեցրեց նորանց ինչպէս շատ հեղեղներ։
16* Առուներ հանեց վէմիցը եւ ջուրեր վայր բերաւ գետերի պէս։
17Բայց եւ այնպէս դարձեալ մեղանչեցին նորա դէմ, եւ դառնացրին Բարձրելոյն՝ անապատումը։
18Եւ * փորձեցին Աստուծուն իրանց սրտերումը՝ կերակուր խնդրելով իրանց անձերի համար։
19Եւ * Աստուծոյ դէմ խօսեցին եւ ասեցին. Մի՞թէ կարող է Աստուած սեղան պատրաստել անապատումը։
20* Ահա վէմին զարկեց եւ ջուրեր բղխեցին եւ առուներ դուրս թափուեցան. Մի՞թէ հաց էլ կարող է տալ. Մի՞թէ միս կþպատրաստէ իր ժողովրդի համար։
21* Սորա համար լսեց Տէրը եւ խիստ բարկացաւ, եւ կրակ բորբոքուեցաւ Յակոբի մէջ եւ բարկութիւն վեր կացաւ Իսրայէլի վերայ.
22* Որ չþհաւատացին Աստուծուն եւ չþյուսացան նորա փրկութեանը։
23Եւ նա վերեւիցը հրաման տուաւ ամպերին եւ * երկնքի դռները բաց արաւ։
24* Եւ անձրեւի պէս մանանայ տեղաց նորանց վերայ կերակուրի տեղ. Եւ երկնքի ցորենը տուաւ նորանց։
25Մարդ՝ * հրեշտակների հաց կերաւ. Նա կերակուր ուղարկեց նորանց առատութիւնով։
26* Նա երկնքումը վեր կացրեց արեւելեան քամին. Եւ իր զօրութիւնովը մօտ քշեց հարաւային քամին։
27Եւ միս թափեց նորանց վերայ ինչպէս փոշի, եւ թեւաւոր թռչուններ՝ ինչպէս ծովի աւազ,
28Եւ նորա բանակի մէջ գցեց՝ նորա բնակարանների չորս կողմովը։
29* Եւ կերան եւ խիստ կշտացան. Եւ իրանց ցանկութիւնը տուաւ նորանց։
30Իրանց ցանկութիւնիցը չէին դադարել. * դեռ իրանց կերակուրը բերաններումն էր,
31Աստուծոյ բարկութիւնը դուրս եկաւ նորանց վերայ, եւ սպանեց նորանց պարարտներիցը, եւ գետնով զարկեց Իսրայէլի երիտասարդներին։
32Այսու ամենայնիւ * էլի մեղանչեցին ու չþհաւատացին նորա հրաշքներին։
33* Եւ նա պակասեցրեց նորանց օրերը ունայնութեան մէջ. Եւ նորանց տարիները՝ ահ ու վախով։
34* Երբոր սպանում էր նորանց՝ խնդրում էին նորան, ետ էին դառնում, եւ առաւօտանց Աստուծուն էին խնդրում։
35Եւ յիշում էին, թէ * Աստուած իրանց վէմն է, եւ Բարձրեալ Աստուածն իրանց * Փրկիչն է։
36* Կեղծաւորութիւն էին անում նորան իրանց բերանովը, եւ իրանց լեզուովը սուտ էին ասում նորան։
37Եւ նորանց սիրտը ուղիղ չէր նորա հետ. Եւ հաւատարիմ չէին նորա ուխտումը։
38* Բայց նա ողորմած էր. Քաւում էր անօրէնութիւնը եւ չէր ապականում. Եւ շատ անգամ * դարձնում էր իր բարկութիւնը, եւ * չէր վեր կացնում իր բոլոր սրտմտութիւնը։
39* Նա յիշում էր որ * նորանք մարմին են, * քամի՝ որ գնում է եւ ետ չէ դառնում։
40* Քանի՜ անգամ դառնացրին նորան անապատումը, եւ բարկացրին նորան անջուր տեղումը։
41* Կրկին եւ կրկին փորձեցին Աստուծուն, եւ * Իսրայէլի Սուրբին նեղացրին։
42Չþյիշեցին նորա ձեռքն այն օրումը, որ փրկեց նորանց թշնամիիցը։
43Որ * իր նշաններն արաւ Եգիպտոսումը. Եւ իր հրաշքները Տայանիսի դաշտումը։
44* Եւ արիւնի փոխեց նորանց գետերը եւ առուները, որ չþկարացին խմել։
45* Շանաճանճեր ուղարկեց նորանց վերայ, որ նորանց ուտեն, եւ * գորտեր՝ որ ապականեն նորանց։
46Եւ * նորանց պտուղները թրթուրին տուաւ, եւ նորանց վաստակը՝ մարախին։
47* Նորանց որթերը փչացրեց կարկուտով, եւ նորանց թզի ծառերը եղեմնով։
48* Նորանց անասունները մատնեց կարկուտին, եւ նորանց հօտերը՝ կրակի կայծակներին։
49Իր բարկութեան բոցն ուղարկեց նորանց վերայ՝ սրտմտութիւն, բարկութիւն եւ նեղութիւն՝ չար հրեշտակներ ուղարկելով։
50Ճանապարհ պատրաստեց իր բարկութեան համար. Նորանց անձները չþպահեց մահիցը եւ նորանց կեանքը մատնեց ժանտամահին։
51* Եւ բոլոր առաջինեկ որդիները սպանեց Եգիպտոսումը, զօրութեան առաջին պտուղները՝ * Քամի բնակարաններումը։
52* Եւ ժողովրդին հանեց ինչպէս ոչխարներ, եւ հօտի պէս տարաւ նորանց անապատումը։
53Եւ * առաջնորդեց նորանց ապահով եւ նորանք չþվախեցան. Եւ * ծովը ծածկեց նորանց թշնամիներին։
54* Եւ նորանց տարաւ իր սրբութեան սահմանը՝ այն սարը, * որ նորա աջ ձեռն ստացաւ։
55* Եւ ազգեր դէն գցեց նորանց առաջին եւ * վիճակով ժառանգութիւն բաժանեց նորանց. Եւ Իսրայէլի ցեղերը բնակեցրեց նորանց բնակարաններումը։
56* Բայց նորանք փորձեցին եւ դառնացրին Բարձրեալ Աստուծուն, եւ չþպահեցին նորա վկայութիւնները։
57Եւ ետ դառան եւ նենգութիւն արին * ինչպէս իրանց հայրերը. * ետ դառան խաբեբայ աղեղի պէս։
58* Եւ նորան բարկացրին * իրանց բարձրաւանդակներովը, եւ իրանց կուռքերի պատկերներովը նախանձի շարժեցին նորան։
59Աստուած լսեց եւ բարկացաւ եւ շատ անարգեց Իսրայէլին։
60Երեսից գցեց * Սելովի բնակարանը՝ այն խորանը, որ բնակվում էր նորանում մարդկանց մէջ։
61Եւ գերութեան մատնեց * նորա զօրութիւնը, եւ նորա փառքը նեղիչների ձեռը։
62Եւ * իր ժողովրդին մատնեց սրի, եւ իր ժառանգութեան համար խիստ բարկացաւ։
63Կրակը կերաւ նորա երիտասարդներին, եւ նորա աղջիկների վերայ երգ չþերգեցին։
64* Նորա քահանաները սրով ընկան, եւ * նորա որբեւայրիները չþկարացին սուգ անել։
65Բայց Տէրը * զարթնեց ինչպէս քնից. Ինչպէս զօրաւոր մարդ որ * գինիից * զուարթանում է։
66Եւ * իր թշնամիները զարկեց ետի կողմիցը. Յաւիտեան նախատինք արաւ նորանց։
67Եւ Յովսէփի բնակարանը անարգեց. Եւ Եփրեմի ցեղը չþընտրեց։
68Բայց Յուդայի ցեղն ընտրեց, Սիօնի սարը * որ նորան սիրեց։
69Եւ * իր սրբարանը շինեց ինչպէս բարձր տեղերը. Ինչպէս երկիրը որ նորան հաստատեց յաւիտեան։
70Եւ * իր ծառայ Դաւիթին ընտրեց, եւ առաւ նորան ոչխարների փարախիցը։
71* Ծիծ տուող ոչխարների մօտիցը տարաւ նորան, * որ իր Յակոբ ժողովուրդը եւ իր Իսրայէլ ժառանգութիւնը կառավարէ։
72Եւ նա արածեցնում էր նորանց * սուրբ սրտով. Եւ իմաստուն ձեռքով առաջնորդում էր նորանց։
*Սաղ. հը Սաղ. հդ. վերնագիրը։
*78.1 Ես. ծա. 4։
*78.2 Սաղ. խթ. 4։ Մատ. ժգ. 35։
*78.3 Սաղ. խդ. 1։
*78.4 բ Օր. գ. 9։ զ. 7։ Յովել. ա. 3։
*78.4 Ել. ժբ. 26, 27։ ժգ. 8, 14։ Յես. դ. 6, 7։
*78.5 Սաղ. ճխէ. 19։
*78.5 բ Օր. դ. 9։ զ. 7։ ժա. 19։
*78.6 Սաղ. ճբ. 18։
*78.8 դ Թագ. ժե. 14։ Եզեկ. ի. 18։
*78.8 Ել. լբ. 9։ բ Օր. լա. 27։ Երեմ. ե. 23։
*78.10 դ Թագ. ժէ. 15։
*78.11 Սաղ. ճզ. 13։
*78.12 Ել. է. ը. թ. ժ. ժա. և ժբ։
*78.12 Թու. ժգ. 22, 23։
*78.13 Ել. ժդ. 21։
*78.13 Ել. ժե. 8։ Սաղ. լգ. 7։
*78.14 Ել. ժգ. 21։ ժդ. 24։ Սաղ. ճե. 39։
*78.15 Ել. ժէ. 6։ Թու. ի. 11։ Սաղ. ճժդ. 8։
*78.16 բ Օր. թ. 21։ Սաղ. ղե. 8։ Եբր. գ. 16։
*78.18 Ել. ժզ. 2։
*78.19 Թու. ժա. 4։
*78.20 Ել. ժէ. 6։ Թու. ի. 11։
*78.21 Թու. ժա. 1, 10։
*78.22 Եբր. գ. 18։ Յուդ. 5։
*78.23 Ծն. է. 11։ Մաղ. գ. 10։
*78.24 Ել. ժզ. 4, 14։ Սաղ. ճե. 40։ Յովհ. զ. 31։ ա Կոր. ժ. 3։
*78.25 Կամ՝ զօրաւորների
*78.26 Թու. ժա. 31։
*78.29 Թու. ժա. 20։
*78.30 Թու. ժա. 33։
*78.32 Թու. ժդ. ժզ. ժէ։
*78.33 Թու. ժդ. 29, 35։ իզ. 64, 65։
*78.34 Տես Ովս. ե. 15։
*78.35 բ Օր. լբ. 4, 15, 31։
*78.35 Սաղ. հդ. 2։ Ես. խա. 14։ խգ. 14։ խդ. 6, 24։
*78.36 Եզեկ. լդ. 31։
*78.38 Ել. լդ. 6։
*78.38 Ես. խը. 9։
*78.38 գ Թագ. իա. 29։
*78.39 Սաղ. ճգ. 14, 16։
*78.39 Ծն. զ. 3։ Յովհ. գ. 6։
*78.39 Յոբ է. 7, 16։ Յակ. դ. 14։
*78.40 Սաղ. ղե. 9, 10։ Ես. է. 13։ կդ. 10։ Եփես. դ. 30։ Եբր. գ. 16, 17։
*78.41 Թու. ժդ. 22։ բ Օր. զ. 16։
*78.41 Հմր. 20։
*78.43 Սաղ. ճե. 27 ևլն։
*78.44 Ել. է. 20։ Սաղ. ճե. 29։
*78.45 Ել. ը. 24։ Սաղ. ճե. 31։
*78.45 Ել. ը. 6։ Սաղ. ճե. 30։
*78.46 Ել. ժ. 13, 15։ Սաղ. ճե. 34, 35։
*78.47 Ել. թ. 23, 25։ Սաղ. ճե. 33։
*78.48 Ել. թ. 24, 25։ Սաղ. ճե. 32։
*78.51 Ել. ժբ. 29։ Սաղ. ճե. 36։ ճլզ. 10։
*78.51 Սաղ. ճզ. 22։
*78.52 Սաղ. հէ. 20։
*78.53 Ել. ժդ. 19, 20։
*78.53 Ել. ժդ. 27, 28։ ժե. 10։
*78.54 Ել. ժե. 17։
*78.54 Սաղ. խդ. 3։
*78.55 Սաղ. խդ. 2։
*78.55 Յես. ժդ. 7։ ժթ. 51։ Սաղ. ճլզ. 21, 22։
*78.56 Դատ. բ. 11, 12։
*78.57 Եզեկ. ի. 27, 28։
*78.57 Ովս. է. 16։
*78.58 բ Օր. լբ. 16, 21։ Դատ. բ. 12, 20։ Եզեկ. ի. 28։
*78.58 բ Օր. ժբ. 2, 4։ գ Թագ. ժա. 7։ ժբ. 31։
*78.60 ա Թագ. դ. 11։ Երեմ. է. 12, 14։ իզ. 6, 9։
*78.61 Դատ. ժը. 30։
*78.62 ա Թագ. դ. 10։
*78.64 ա Թագ. դ. 11։ իբ. 18։
*78.64 Յոբ իէ. 15։ եզեկ. իդ. 23։
*78.65 Սաղ. խդ. 23։
*78.65 Ես. խբ. 13։
*78.65 Կամ՝ սթափում
*78.66 ա Թագ. ե. 6, 12։ զ. 4։
*78.68 Սաղ. ձէ. 2։
*78.69 գ Թագ. զ։
*78.70 ա Թագ. ժզ. 11, 12։ բ Թագ. է. 8։
*78.71 Ծն. լգ. 13։ Ես. խ. 11։
*78.71 բ Թագ. ե. 2։ ա Մն. ժա. 2։
*78.72 գ Թագ. թ. 4։