Հին Կտակարան
Նոր Կտակարան
Օրէնքի պաշտօնէութեան և Աւետարանի պաշտօնէութեան մէջ բաղդատութիւն։ 1…
Օրէնքի պաշտօնէութեան և Աւետարանի պաշտօնէութեան մէջ բաղդատութիւն։
1Դարձեալ * սկսում ե՞նք մեր անձերը յանձնարարել. Կամ թէ ոմանց պէս պէտք են մեզ * յանձնարարական թղթեր ձեզ վերայ՝ կամ ձեզանից յանձնարարականներ։ 2* Մեր թուղթը դուք էք՝ մեր սրտի մէջ գրուած՝ ամեն մարդկանցից իմացուած եւ կարդացուած։ 3* Դուք յայտնի էք թէ Քրիստոսի թուղթն էք՝ մեր ծառայութիւնովը եղած. Եւ գրուած՝ ոչ թէ թանաքով, այլ կենդանի Աստուծոյ Հոգովը. * ոչ թէ քարի տախտակների վերայ, * այլ սրտի մարմնեղէն տախտակների վերայ։ 4Եւ այսպիսի վստահութիւն ունինք առ Աստուած Քրիստոսի ձեռովը։ 5* Ոչ թէ մենք մեզանից բաւական ենք մի բան միտք անելու ինչպէս մեզանից, * այլ մեր բաւական լինելն Աստուածանից է. 6Որ մեզ բաւական էլ արաւ * Նոր Կտակարանի * պաշտօնեայք լինելու՝ * ոչ թէ գրի, այլ հոգու. * որովհետեւ գիրն սպանում է, * այլ հոգին կենդանացնում է։ 7* Բայց եթէ մահի պաշտօնը գրով * քարերի վերայ փորուած՝ փառքով եղաւ, * մինչեւ որ Իսրայէլի որդիքը չէին կարող Մովսէսի երեսին մտիկ անել նորա երեսի փառքի համար, որ խափանուող էր, 8* Ո՞րքան աւելի հոգու պաշտօնը փառքով չ’լինի։ 9Որովհետեւ եթէ դատապարտութեան պաշտօնը փառքով էր, * ապա ո՞րքան աւելի արդարութեան պաշտօնը փառքով է։ 10Վասնզի այն փառավորն էլ փառավոր չէ այս մասին այն գերազանցող փառքի համար։ 11Որովհետեւ եթէ այն խափանուողը փառքով էր, ո՞րքան աւելի փառքով է հաստատ մնացողը։ 12Արդ այսպիսի յոյս ունենալով * շատ համարձակութեամբ ենք վարվում։ 13Եւ ոչ թէ ինչպէս * Մովսէսն իր երեսի վերայ քօղ էր գցում՝ * որ Իսրայէլի որդիքը չ’նայեն խափանուելիք բաների վախճանին. 14* Բայց նորանց միտքը կուրացաւ. Որ մինչեւ այս օրուայ օրը այն քօղը մնում է Հին Կտակարանի կարդացմունքի վերայ վեր չ’առնուած, որովհետեւ Քրիստոսով խափանվում է։ 15Այլ մինչեւ այսօր երբոր Մովսէսին կարդում են, մի քօղ ընկած է նորանց սրտերի վերայ։ 16* Բայց երբոր դէպի Տէրը կ’դառնան, * այն քօղը վեր կ’առնուի։ 17* Որովհետեւ Տէրն է Հոգին. Որտեղ որ Տիրոջ Հոգին է՝ այնտեղ է ազատութիւն։ 18Բայց մենք ամենս՝ բաց երեսով * Տիրոջ փառքն * ինչպէս հայելու մէջ տեսնելով՝ * նոյն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դէպի փառք, ինչպէս թէ Տիրոջ Հոգուցը։
*3.1 Գլ. ե. 12։ ժ. 8, 12։ ժբ. 11։
*3.1 Գոր. ժը. 27։
*3.2 ա Կոր. թ. 2։
*3.3 ա Կոր. գ. 5։
*3.3 Ել. իդ. 12։ լդ. 1։
*3.3 Սաղ. խ. 8։ Երեմ. լա. 33։ Եզեկ. ժա. 19։ լզ. 26։ Եբր. ը. 10։
*3.5 Յովհ. ժե. 5։ Գլ. բ. 16։
*3.5 ա Կոր. ժե. 10։ Փիլ. բ. 13։
*3.6 Երեմ. լա. 31։ Մատ. իզ. 28։ Եբր. ը. 6, 8։
*3.6 ա Կոր. գ. 5։ ժե. 10։ Գլ. ե. 18։ Եփես. գ. 7։ Կող. ա. 25։ ա Տիմ. ա. 11, 12։ բ Տիմ. ա. 11։
*3.6 Հռովմ. բ. 27, 29։ է. 6։
*3.6 Հռովմ. գ. 20։ դ. 15։ է. 9-11։ Գաղ. գ. 10։
*3.6 Յովհ. զ. 64։ Հռովմ. ը. 2։
*3.7 Հռովմ. է. 10։
*3.7 Ել. լդ. 1, 28։ բ Օր. ժ. 1 ևլն։
*3.7 Ել. լդ. 29, 30, 35։
*3.8 Գաղ. գ. 5։
*3.9 Հռովմ. ա. 17։ գ. 21։
*3.12 Գլ. է. 4։ Եփես. զ. 19։
*3.13 Ել. լդ. 33, 35։
*3.13 Հռովմ. ժ. 4։ Գաղ. գ. 23։
*3.14 Ես. զ. 10։ Մատ. ժգ. 11, 14։ Յովհ. ժբ. 40։ Գոր. իը. 26։ Հռովմ. ժա. 7, 8, 25։ Գլ. դ. 4։
*3.16 Ել. լդ. 34։ Հռովմ. ժա. 23, 26։
*3.16 Ես. իե. 7։
*3.17 Հմր. 6։ ա Կոր. ժե. 45։
*3.18 Գլ. դ. 4, 6։ ա Տիմ. ա. 11։
*3.18 ա Կոր. ժգ. 12։
*3.18 Հռովմ. ը. 29։ ա Կոր. ժե. 49։ Կող. գ. 10։