Հին Կտակարան
Նոր Կտակարան
Երկրի սահմանները։ Նորանք ովքեր պէտք է բաժանեն և ինչ կերպով։ 1Եւ Եհ…
Երկրի սահմանները։ Նորանք ովքեր պէտք է բաժանեն և ինչ կերպով։
1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 2Իսրայէլի որդկանցը պատուիրիր եւ նորանց ասիր. Երբոր դուք * Քանանի երկիրը մտնէք, այս է այն երկիրը որ ձեզ ժառանգութիւն է ընկնելու, Քանանի երկիրն իր սահմաններովը. 3Եւ ձեր հարաւային սահմանը լինի Սին անապատից մինչեւ Եդովմը այնպէս որ * ձեր հարաւային սահմանը լինի արեւելքից * Աղի ծովի ծայրիցը. 4Եւ ձեր հարաւային սահմանը * Ակրաբիմի բարձրովը պտոյտ տալով մինչեւ Սին հասնէ եւ այնտեղից դուրս գալով * Կադէս-բառնեայի հարաւային կողմովը եւ գնայ Ասար-ադդար եւ հասնի Ասեմոն. 5Եւ պտոյտ տայ Ասեմոնից դէպի * Եգիպտոսի հեղեղատը մինչեւ որ դուրս գայ Ծովը։
6Եւ ձեր արեւմտեան սահմանը Մեծ ծովը լինի. Ձեզ համար արեւմտեան սահման սա լինի։
7Եւ ձեր հիւսիսային կողմի սահմանը սա լինի՝ Մեծ ծովից մինչեւ * Հովր սարը նշան անէք, 8Հովր սարիցը մինչեւ * Եմաթ նշան անէք եւ այնտեղից դուրս գնայ մինչեւ * Սեդադ. 9Եւ դուրս գայ մինչեւ Զեփրոն եւ հասնէ * Ասարենանի մէջ. Ձեր հիւսիսային սահմանը սա լինի։
10Եւ ձեր արեւելեան սահմանը նշան անէք Ասար-ենանից մինչեւ Սեփամ. 11Եւ այս սահմանը Այինի արեւելեան կողմից՝ Սեփամից * Ռեբղա իջնէ. Եւ այս սահմանը արեւելքի կողմից իջնելով * Քեներեթի ծովի եզերքովը քսուի. 12Եւ այս սահմանը իջնէ Յորդանան եւ Աղի ծովի մէջ վերջանայ։ Երկիրը իր շրջակայ սահմաններովը ձեզ համար այս լինի։
13Եւ Մովսէսն Իսրայէլի որդկանցը պատուիրեց եւ ասեց. * Սա է այն երկիրը որ դուք վիճակով պիտի ժառանգէք, ինչպէս որ Եհովան պատուիրել է տալ ինն ու կէս ցեղին. 14* Որովհետեւ Ռուբէնի որդկանց ցեղն իրանց հայրերի տների համեմատ եւ Գադի որդկանց ցեղը իրանց հայրերի տների համեմատ եւ մանասէի կէս ցեղը առին իրանց ժառանգութիւնը. 15Այս երկու ցեղերը եւ կէս ցեղը առել են իրանց ժառանգութիւնը Երիքովի դէմ Յորդանանի այս կողմում դէպի արեւելք։
16Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 17Սորանք են այն մարդկանց անունները, որոնք ձեր մէջ պիտի բաժանեն երկիրը ժառանգութեան համար. * Եղիազար քահանան եւ Նաւէի որդի յեսուն. 18Եւ ամեն մէկ ցեղից մէկ * իշխան առնէք, այն երկիրը ժառանգութեան բաժանելու։ 19Եւ այն մարդկանց անունները սորանք են. Յուդայի ցեղից յեփոնէի որդի Քաղէբը, 20Շմաւոնի որդկանց ցեղիցը Ամիուդի որդի Սամուէլը, 21Բենիամինի ցեղից Քասղօնի որդի Ելդադը, 22Դանի որդկանց ցեղիցը իշխան՝ Եգղիի որդի Բոկկին, 23յովսէփի որդիներից Մանասէի որդկանց ցեղից իշխան՝ Եփօտի որդի Անիէլը, 24Եւ Եփրեմի որդկանց ցեղից իշխան՝ Սափաթանի որդի Կամուէլը, 25Եւ Զաբուղոնի որդկանց ցեղից իշխան՝ Փառնակի որդի Եղիսափանը, 26Եւ իսաքարի որդկանց ցեղից իշխան՝ Ազանի որդի Փաղտիէլը, 27Եւ Ասերի որդկանց ցեղից իշխան՝ Սելօմիի որդի Աքիուդը, 28Եւ Նեփթաղիմի որդկանց ցեղից իշխան՝ Ամիուդի որդի Փադայէլը։ 29Սորանք են՝ որոնց Եհովան հրամայեց, որ Քանանի երկրումն Իսրայէլի որդկանցը ժառանգութիւն բաժանեն։
*34.2 Ծն. ժէ. 8։ բ Օր. ա. 7։ Սաղ. հը. 55։ ճե. 11։ Եզեկ. խէ. 14։
*34.3 Յես. ժե. 1։
*34.3 Ծն. ժդ. 3։ Յես. ժե. 2։
*34.3 Յես. ժե. 3։
*34.4 Գլ. ժգ. 26։ լբ. 8։
*34.5 Ծն. ժե. 18։ Յես. ժե. 4, 47։ գ Թագ. ը. 65։ Ես. իէ. 12։
*34.7 Գլ. լգ. 37։
*34.8 Գլ. ժգ. 22։ դ Թագ. ժդ. 25։ Եզեկ. խը. 1։
*34.8 Եզեկ խէ. 15։
*34.9 Եզեկ. խէ. 17։
*34.11 դ Թագ. իգ. 33։ Երեմ. լթ. 5, 6։
*34.11 բ Օր. գ. 17։ Յես. ժա. 2։ ժթ. 35։ Մատ. ժդ. 34։ Ղու. ե. 1։
*34.13 Յես. ժդ. 1, 2։
*34.14 Գլ. լբ. 33։ Յես. ժդ. 2, 3։
*34.17 Յես. ժդ. 1։ ժթ. 51։
*34.18 Գլ. ա. 4, 16։