Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սուտ մարգարէների և կռապաշտութեան մոլորեցնողների պատիժը։ 1եթէ միջից…

Սուտ մարգարէների և կռապաշտութեան մոլորեցնողների պատիժը։

1եթէ միջիցդ մէկ մարգարէ կամ * երազատես դուրս գայ, եւ * քեզ նշան կամ հրաշք տայ, 2* Եւ կատարուի քեզ ասած նշանը կամ հրաշքը, եւ քեզ ասէ թէ գնանք օտար աստուածներ պաշտենք, որոնք դու չես ճանաչում. 3Այն մարգարէի կամ երազատեսի խօսքին մի լսիր. Որովհետեւ Եհովայ Աստուածը ձեզ * փորձում է, որ հասկանայ թէ արդեօք դուք ձեր Եհովայ Աստուծուն ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը սիրում էք։ 4* Ձեր Եհովայ Աստուծուն հետեւէք, եւ նորանից վախենաք, նորա պատուիրանքները պահէք, եւ նորա ձայնին լսէք, նորան պաշտէք եւ * նորան յարէք։ 5Եւ * այն մարգարէն կամ երազատեսը պիտի մեռցնուի, որովհետեւ ապստամբութիւն խօսեց ձեր Եհովայ Աստուծոյ դէմ, որ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեց եւ ձեզ ծառայութեան տանից ազատեց, որ ձեզ խոտորեցնէ այն ճանապարհից որ ձեր Եհովայ Աստուածը ձեզ պատուիրեց որ նորա մէջ գնաք. Եւ * չարութիւնը ձեր միջիցը վերացնէք։

6* Եթէ մօրդ տղան քո եղբայրը, կամ քո տղան կամ աղջիկը, կամ * ծոցիդ կինը, եւ կամ * քո բարեկամը, որ անձիդ պէս սիրում ես, քեզ մոլորեցնել ուզենալով ծածուկ ասէ. Գնանք եւ օտար աստուածներ պաշտենք, որոնք չես ճանաչել ոչ դու, ոչ քո հայրերը, 7* Ձեր շուրջը եղող ազգերի աստուածներից՝ թէ քեզ մօտիկ լինեն եւ թէ քեզանից հեռու, երկրիս մէկ ծայրիցը մինչեւ միւս ծայրը, 8* Նորան հաւանութիւն չþտաս, ոչ էլ նորան լսես. Եւ քո աչքը չþխնայէ նորան, ոչ էլ նորայ վերայ գութ ունենաս, եւ ոչ պահես նորան. 9Այլ * անպատճառ մեռցնես. Եւ նորան մեռցնելու համար * նախ քո ձեռքը լինի նորա վերայ, եւ յետոյ բոլոր ժողովրդի ձեռքը. 10* Քարերով քարկոծես նորան, եւ նա մեռնէ, որովհետեւ ուզեց քեզ ապստամբեցնել քո Եհովայ Աստուածանից, որ քեզ Եգիպտոսի երկրից՝ ծառայութեան տանիցը հանեց։ 11Եւ * բոլոր Իսրայէլը լսելով վախենայ, եւ այլեւս ձեր միջումը սրա նման չարութիւն չþանեն։

12Եթէ քո այն քաղաքների մէկումը լսես, որ * քո Եհովայ Աստուածը՝ բնակութեան համար քեզկþտայ, որ ասեն թէ 13Ձեր միջից մի քանի * * անպիտան մարդիկ՝՝ են դուրս եկել, եւ իրանց քաղաքի բնակիչներին * ապստամբեցնում են, ասելով. Գնանք ձեր չþճանաչած օտար աստուածներին պաշտենք, 14Այն ժամանակ քննես եւ լաւ հարցուփորձ անես, եւ երբոր տեսնես որ այն բանը ճշմարիտ ստոյգ է՝ այն գարշելի բանը քեզանում եղել է, 15Այն քաղաքի բնակիչներին անպատճառ սուրի բերանից անցկացնես, * նորան եւ նորա մէջ եղած բոլոր բաները նզովելով. Անասուններին էլ սուրի բերանից անցկացնես. 16Եւ նորա բոլոր աւարը նորա հրապարակի մէջ ժողովես, եւ * այն քաղաքը եւ նորա բոլոր աւարը քո Եհովայ Աստուծոյ համար բոլորովին կրակով այրես. Եւ * նա յաւիտեան աւերակի թումբ լինի, այլ եւս չþշինուի։ 17Եւ * այն նզովածից ձեռքիդ մի բան չþփակչէ, որպէս զի Եհովան * իր սաստիկ բարկութիւնիցը դառնայ եւ քեզ ողորմութիւն ու գթութիւն անէ, եւ քեզ շատացնէ, * ինչպէս որ քո հայրերին երդում արաւ, 18Եթէ քո Եհովայ Աստուծոյ ձայնին լսես * նորա այն բոլոր պատուիրանքները պահելու, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, եւ Եհովայ Աստուծոյ առաջին ուղիղ եղածը անես։

*13.1 Զաք. ժ. 2։

*13.1 Մատ. է. 22, 23։ իդ. 24։ բ Թես. բ. 9, 11։ Յայտ. ժգ. 14։

*13.2 Գլ. ժը. 22։ Երեմ. իը. 9։ Մատ. է. 22։

*13.3 Գլ. ը. 2։ Տես Մատ. իդ. 24։

*13.4 դ Թագ. իգ. 3։ բ Մն. լդ. 31։

*13.4 Գլ. ժ. 20։ լ. 20։

*13.5 Գլ. ժը. 20։ Երեմ. ժդ. 15։ Զաք. ժգ. 3։

*13.5 Գլ. ժէ. 7։ իբ. 21, 22, 24։ ա Կոր. ե. 13։

*13.6 Գլ. ժէ. 2։

*13.6 Գլ. իը. 54, 56։ Առակ ե. 20։ Միք. է. 5։

*13.6 ա Թագ. ժը. 1, 3։ ի. 17։

*13.7 Գլ. զ. 14։

*13.8 Առակ. ա. 10։

*13.9 Գլ. ժէ. 5, 7։

*13.9 Գլ. ժէ. 7։ Գոր. է. 57։

*13.10 Գլ. ժէ. 5։

*13.11 Գլ. ժէ. 13։ ժթ. 20։

*13.12 Յես. իբ. 11 ևլն։ Դատ. ի. 1, 2։

*13.13 Տես Դատ. ժթ. 22։ ի. 13։ ա Թագ. բ. 12։ իե. 17։ գ Թագ. իա. 10, 13։ Առակ. զ. 12։ բ Կոր. զ. 15։

*13.13 Բելիարի որդիներ

*13.13 դ Թագ. ժէ. 21։

*13.15 Ել. իբ. 20։Յես. զ. 17, 21։

*13.16 Յես. զ. 24։

*13.16 Յես. ը. 28։

*13.17 Գլ. է. 26։ Յես. զ. 18։

*13.17 Յես. է. 26։

*13.17 Ծն. իբ. 16, 17։ծ. 24։

*13.18 Գլ. ժբ. 25, 28, 32։