Հին Կտակարան
Նոր Կտակարան
Սրբարանի համար փափաք։ 1* Դատաստան արա ինձ, ով Աստուած, եւ&nbs…
Սրբարանի համար փափաք։
1* Դատաստան արա ինձ, ով Աստուած, եւ * իմ իրաւունքը հաստատիր անսուրբ ազգի դէմ. Նենգաւոր եւ անիրաւ մարդիցը փրկիր ինձ։
2Որովհետեւ դու ես * իմ զօրութեան Աստուածը. Ի՞նչու ես ինձ դէն գցում. * ի՞նչու սգաւոր գնամ ես թշնամիի նեղացնելու համար։
3Ուղարկի * քո լոյսը եւ քո ճշմարտութիւնը. Նորանք առաջնորդեն ինձ եւ տանեն ինձ դէպի * քո սուրբ սարը եւ դէպի քո բնակարանները։
4Եւ ես մտնեմ դէպի Աստուծոյ սեղանը իմ ուրախութեան եւ ցնծութեան Աստուծուն մօտ, եւ գոհանամ քեզանից քնարով, ով Աստուած՝ իմ Աստուածը։
5Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, եւ * ի՞նչու ես շփոթուած ինձանում. Աստուծուն յուսացիր. Որովհետեւ էլ կþգոհանամ նորանից՝ որ իմ երեսի փրկութիւնը եւ իմ Աստուածն է։
*43.1 Սաղ. իզ. 1։
*43.1 Սաղ. լե. 1։
*43.2 Սաղ. իը. 7։
*43.2 Սաղ. խբ. 9։
*43.3 Սաղ. խ. 11։ ծէ. 3։
*43.3 Սաղ. գ. 4։
*43.5 Սաղ. խբ. 5, 11։