Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մարիամը տրտնջում է և բորոտութիւնով պատժվում։ 1Եւ Մարիամն ու Ահարօն…

Մարիամը տրտնջում է և բորոտութիւնով պատժվում։

1Եւ Մարիամն ու Ահարօնը Մովսէսի դէմ խօսեցին՝ նորա առած Եթէոպացի կնոջ պատճառով, ըստ որում * Եթէոպացի կին էր առել. 2Եւ ասեցին. Մի՞թէ Եհովան միայն Մովսէսի ձեռքովը խօսեց. Չէ՞ որ մեր ձեռքովն էլ խօսեց. Եւ Եհովան լսեց։ 3Եւ Մովսէս մարդը շատ հեզ էր երկրի վերայ եղած բոլոր մարդկանցից աւելի։ 4Եւ իսկոյն Եհովան ասեց Մովսէսին եւ Ահարօնին եւ Մարիամին. Դուք երեքդ էլ դուրս ելէք եկէք ժողովքի խորանը. Եւ երեքն էլ դուրս եկան։ 5Եւ * Եհովան իջաւ ամպի սիւնովն եւ խորանի դրանը կանգնեց. Եւ Ահարօնին եւ Մարիամին կանչեց. Եւ երկուսն էլ դուրս եկան։ 6Եւ ասեց. Հիմա իմ խօսքը լսեցէք, եթէ ձեզանից մէկը մարգարէ լինի, ես Եհովաս ինձ * տեսիլքի մէջ կþճանաչացնեմ նորան, կամ * երազով կþխօսեմ նորա հետ։ 7Բայց * այնպէս չէ իմ ծառան Մովսէսը, որ * իմ բոլոր տան մէջ * հաւատարիմ է. 8Նորա հետ * բերանէ բերան եմ խօսում եւ * յայտնապէս, եւ ոչ թէ առակով, եւ * նա Եհովայի կերպարանքը տեսնում է, * ի՞նչու չþվախեցիք իմ ծառայ Մովսէսի դէմ խօսելու։ 9Եւ Եհովայի բարկութիւնը նորանց վերայ բորբոքուեց եւ գնաց։ 10Եւ ամպը վերացաւ խորանի վերայից, եւ * ահա Մարիամը ձիւնի պէս * բորոտ եղաւ. Եւ Ահարօնը Մարիամին նայեց, եւ ահա բորոտ էր։ 11Եւ Ահարօնն ասեց Մովսէսին. Ոհ, տէր իմ, աղաչեմ * մեր վերայ մեղք մի դնիր. Որովհետեւ յիմարութիւն արինք, եւ մեղք գործեցինք. 12Թող նա չþնմանուի այն մեռածին, որ իր մօր արգանդիցը դուրս գալիս՝ մարմնի կէսը սպառուած է։ 13Եւ Մովսէսն աղաղակեց Եհովային ասելով. Խնդրեմ, ով Աստուած, խնդրեմ՝ բժշկիր նորան։ 14Եւ Եհովան ասեց Մովսէսին. * Եթէ նորա հայրը միայն նորա երեսին թքնելու լինէր, մի՞թէ եօթն օր չէր ամաչիլ. Թող * եօթն օր բանակիցը դուրս արգիլուած պահուի եւ յետոյ ընդունուի։ 15Եւ * Մարիամը բանակից դուրս եօթն օր արգիլուած մնաց. Եւ ժողովուրդը չþչուեց մինչեւ Մարիամի ընդունուիլը։

*12.1 Ել. բ. 21։

*12.5 Գլ. ժա. 25։ ժզ. 19։

*12.6 Ծն. ժե. 1։ խզ. 2։ Յոբ. լգ. 15։ Եզեկ. ա. 1։ Դան. ը. 2։ ժ. 8, 16, 17։ Ղուկ. ա. 11, 22։ Գոր. ժ. 11, 17։ իբ. 17, 18։

*12.6 Ծն. լա. 10, 11։ գ Թագ. գ. 5։ Մատ. ա. 20։

*12.7 Սաղ. ճե. 26։

*12.7 ա Տիմ. գ. 15։

*12.7 Եբր. գ. 2, 5։

*12.8 Ել. լգ. 11։ բ Օր. լդ. 10։

*12.8 ա Կոր. ժգ. 12։

*12.8 Ել. լգ. 19։

*12.8 բ Պետ. բ. 10։ Յուդ. 8։

*12.10 բ Օր. իդ. 9։

*12.10 դ Թագ. ե. 27։ ժե. 5։ բ Մն. իզ. 19, 20։

*12.11 բ Թագ. ժթ. 19։ իդ. 10։

*12.14 Տես Եբր. ժբ. 9։

*12.14 Ղուկ. ժգ. 46։ Գլ. ե. 2, 3։

*12.15 բ Օր. իդ. 9։ բ Մն. իզ. 20, 21։