Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յեսուն կանգնում է Տիրոջ հրեշտակի առաջին։ Շառաւիղի խոստմունքը։ 1Եւ …

Յեսուն կանգնում է Տիրոջ հրեշտակի առաջին։ Շառաւիղի խոստմունքը։

1Եւ նա ինձ ցոյց տուաւ * մեծ քահանայ Յեսուին, որ կանգնել էր Տիրոջ հրեշտակի առաջին. Եւ * սատանան կանգնել էր նորա աջ կողմին նորան հակառակելու համար։ 2Եւ Տէրն ասեց սատանային. * Տէրը քեզ յանդիմանէ, ով սատանայ, եւ Տէրը քեզ յանդիմանէ որ ընտրել է * Երուսաղէմին. * մի՞թէ սա կրակիցն ազատուած խանձող չէ։

3Եւ Յեսու * կեղտոտ հագուստներ էր հագել եւ կանգնել հրեշտակի առաջին։ 4Եւ նա պատասխանեց ու ասեց իր առաջը կանգնողներին թէ Հեռացրէք նորա վերայից այդ կեղտոտ հագուստները. Եւ նորան ասեց. Տես՝ ես քո վերայից վեր առայ քո անօրէնութիւնը, եւ * քեզ պատուական զգեստներ եմ հագցնում։ 5Եւ ես ասեցի, որ * նորա գլխին մաքուր խոյր դնեն. Եւ մաքուր խոյր դրին նորա գլխին եւ հանդերձներ հագցրին նորան. Եւ Տիրոջ հրեշտակը կանգնած էր։

6Եւ Տիրոջ հրեշտակը վկայեց Յեսուին եւ ասեց. 7Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Եթէ իմ ճանապարհներովը գնաս, եւ եթէ * իմ պահպանութիւնը պահես, այն ժամանակ դու էլ * իմ տունը կþդատես, եւ իմ սրահներն էլ կþպահես, եւ ես քեզ * ընթացք կþտամ այս կանգնողների մէջ։ 8Մէկ լսիր, ով մեծ քահանայ Յեսու, դու եւ քո առաջին նստող բարեկամներդ, որ նորանք * նշանի մարդիկ են. Որովհետեւ ահա ես պիտի բերեմ * իմ ծառայ՝ * Շառաւիղին։ 9Որովհետեւ ահա այն քարը, որ դրել եմ Յեսուի առաջին. * մէկ քարի վերայ * եօթը աչքը կայ, ահա ես փորագրում եմ նորա փորագիրը, ասում է Զօրաց Տէրը, եւ * այն երկրի անօրէնութիւնը պիտի մէկ օրում վեր առնեմ։ 10* Այն օրը, ասում է Զօրաց Տէրը, դուք միմեանց կþկանչէք * որթի տակը եւ թզենիի տակը։

*3.1 Անգ. ա. 1։

*3.1 Սաղ. ճթ. 6։ Յայտ. ժբ. 10։

*3.2 Յուդ. 9։

*3.2 Գլ. ա. 17։ Հռովմ. ը. 33։

*3.2 Ամովս դ. 11։ Հռովմ. ժա. 5։ Յուդ. 23։

*3.3 Ես. կդ. 6։

*3.4 Ես. կա. 10։ Ղուկ. ժե. 22։ Յայտ. ժթ. 8։

*3.5 Ել. իթ. 6։ Գլ. զ. 11։

*3.7 Ղև. ը. 35։ գ Թագ. բ. 3։ Եզեկ. խդ. 16։

*3.7 բ Օր. ժէ. 9։ Մաղ. բ. 7։

*3.7 Կամ՝ առաջնորդ և կամ՝ ճեմելիք

*3.8 Ես. ը. 18։ ի. 3։

*3.8 ես. խբ. 1։ խթ. 3, 5։ ծբ. 13։ ծգ. 11։ Եզեկ. լդ. 23, 24։

*3.8 Ես. դ. 2։ ժա. 1։ Երեմ. իգ. 5։ լգ. 15։ Գլ. զ. 12։ Ղուկ. ա. 78։

*3.9 Սաղ. ճժը. 22։ Ես. իը. 16։

*3.9 Գլ. դ. 10։ Յայտ. ե. 6։

*3.9 Երեմ. լա. 34։ ծ. 20։ Միք. է. 18, 19։ Գլ. ժգ. 1։

*3.10 Գլ. բ. 11։

*3.10 գ Թագ. դ. 25։ Ես. լզ. 16։ Միք. դ. 4։