Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ընդունելի լինելը մարմնից կախում չ’ունի, այլ Աստուծոյ շնորհքիցը։…

Ընդունելի լինելը մարմնից կախում չ’ունի, այլ Աստուծոյ շնորհքիցը։

1* Ճշմարիտն եմ ասում Քրիստոսումը՝ եւ սուտ չեմ ասում, իմ խղճմտանքն էլ վկայում է ինձ Սուրբ Հոգով։ 2* Որ մեծ տրտմութիւն է ինձ եւ անպակաս ցաւ իմ սրտին. 3* Որ կ’խնդրէի՝ ես ինքս նզովուած լինիլ Քրիստոսիցն իմ եղբայրների եւ մարմնաւոր ազգականների համար. 4* Որոնք Իսրայէլացի են. * որոնցն է որդեգրութիւնը, եւ * փառքը եւ * ուխտերը, եւ * օրինադրութիւնը եւ * պաշտօնը եւ * խոստումները. 5* Որոնց են հայրերը՝ եւ * որոնցից է Քրիստոսը մարմնի կողմանէ, որ * է ամենի վերայ Աստուած, օրհնեալ յաւիտեանս. Ամէն։ 6* Բայց ոչ իբր թէ Աստուծոյ խօսքը գետինն է ընկել. * որովհետեւ ոչ թէ ամենքը որ Իսրայէլիցն են՝ նորանք են Իսրայէլը։ 7* Եւ ոչ թէ նորանք որովհետեւ Աբրահամի սերունդ են, ամենքը որդիք են. * այլ Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչուի։ 8Այսինքն՝ ոչ թէ մարմնի որդիքն են Աստուծոյ որդիք. * այլ խոստման որդիքն են սերունդ համարվում։ 9Որովհետեւ խոստման խօսքը սա է. Թէ * Այս ժամանակումը կ’գամ եւ Սառային որդի կ’լինի։ 10Եւ ոչ միայն այսքան. Բայց * Ռեբեկան էլ որ մէկից յղացաւ՝ մեր հայր Իսահակիցը. 11Քանզի նորանք տակաւին չ’ծնուած, եւ մի բարի կամ չար բան էլ չ’գործած, որպէս զի ընտրութեան պէս Աստուծոյ նախասահմանութիւնը հաստատ մնայ, 12Ոչ թէ գործերիցն՝ * այլ կանչողիցը, ասուեցաւ նորան. 13* Թէ մեծը պիտի ծառայէ փոքրին. Ինչպէս գրուած է, * Յակոբին սիրեցի, եւ Եսաւին ատեցի։

14Հիմա ի՞նչ ասենք. * մի՞թէ Աստուծոյ մօտ անիրաւութիւն կայ. Քաւ լիցի։ 15Որովհետեւ Մովսէսին ասում է. * Կ’ողորմիմ ում որ կ’ողորմիմ, եւ կ’գթամ ում որ կ’գթամ։ 16Ապա ուրեմն ոչ կամեցողիցն է, եւ ոչ էլ վազողիցը, այլ Աստուածանից որ ողորմում է։ 17* Որովհետեւ գիրքն ասում է Փարաւօնին, թէ * հէնց նորա համար գրգռեցի քեզ որ քեզանում ցոյց տամ իմ զօրութիւնը, եւ իմ անունն ամեն երկրի մէջ պատմուի։ 18Ապա ուրեմն ում որ կամենում է ողորմում է. Եւ ում կամենում է խստացնում է։ 19Ապա ինձ կ’ասես, Էլ ի՞նչու է մեղադրում. * նորա կամքին ո՞վ հակառակ կ’կենայ։ 20Բայց դու ո՞վ ես, մարդ, որ Աստուծուն դէմ պատասխան ես տալիս. Մի՞թէ * ստեղծուածը կ’ասէ իր Ստեղծողին՝ թէ Ինչո՞ւ այդպէս արիր ինձ։ 21* Մի՞թէ բրուտը իշխանութիւն չ’ունի հողի վերայ, որ միեւնոյն զանգուածիցը շինէ * մէկը պատիւի անօթ, եւ միւսը անարգութեան։ 22Եւ ի՞նչ եթէ Աստուած՝ կամենում էր ցոյց տալ բարկութիւնը եւ յայտնել իր զօրութիւնը, շատ երկայնմտութեամբ համբերեց * բարկութեան անօթներին՝ որ * կորուստի համար պատրաստուած էին. 23* Եւ որ յայտնի ցոյց տայ իր փառքի մեծութիւնը՝ ողորմութեան անօթների վերայ, * որոնց առաջուց պատրաստեց փառքի համար. 24Որ մեզ էլ կանչեց, * ոչ թէ միայն Հրէաներից, այլ հեթանոսներից էլ. 25Ինչպէս որ Ովսէէի գրքումն էլ ասում է. Այն որ * իմ ժողովուրդը չէ, ինձ ժողովուրդ կ’կանչեմ. Եւ չ’սիրուածը սիրուած. 26* Եւ կ’լինի որ այնտեղ որ ասուեցաւ նորանց՝ թէ դուք իմ ժողովուրդ չէք, այնտեղ նորանք կենդանի Աստուծոյ որդիք կ’կոչուին։ 27Եսայիան աղաղակում է Իսրայէլի համար. * Թէեւ Իսրայէլի որդկանց համարը ծովի աւազին պէս շատ լինի, * միայն մնացորդը կ’փրկուի։ 28Որովհետեւ * մի կարճ եւ համառօտ բան կ’անէ Տէրը արդարութեամբ. Տէրը մի կարճ բան կ’անէ երկրի վերայ։ 29Եւ ինչպէս որ Եսայիան առաջուց ասեց. * Եթէ Սաբաւովթ Տէրը մեզ համար սերունդ չէր թողել, * մենք Սոդոմի պէս կ’լինէինք եւ Գոմորին կ’նմանէինք։

30Արդ ի՞նչ ասենք. * թէ հեթանոսները, որ արդարութեան ետեւից չէին գնում, արդարութեան հասան՝ * այն արդարութեանն որ հաւատքիցն է։ 31* Բայց Իսրայէլը որ գնում էր արդարութեան օրէնքի ետեւից, * արդարութեան օրէնքին չ’հասաւ։ 32Ի՞նչու համար. Որովհետեւ ոչ թէ հաւատքիցը, այլ իբր օրէնքի գործերիցը ուզում էին արդարանալ. * որովհետեւ գայթակղութեան քարի վերայ գլորուեցան։ 33Ինչպէս գրուած է. * Ահա ես Սիօնի մէջ գայթակղութեան քար եւ * գլորուելու վէմ եմ դնում. Եւ ամեն նորան հաւատացողը չի ամաչիլ։

*9.1 Գլ. ա. 9։ բ Կոր. ա. 23։ ժա. 31։ ժբ. 19։ Գաղ. ա. 20։ Փիլ. ա. 8։ ա Տիմ. բ. 7։

*9.2 Գլ. ժ. 1։

*9.3 Ել. լբ. 32։

*9.4 բ Օր. է. 6։

*9.4 Ել. դ. 22։ բ Օր. ժդ. 1։ Երեմ. լա. 9։

*9.4 ա Թագ. դ. 21։ գ Թագ. ը. 11։ Սաղ. կգ. 2։ հը. 61։

*9.4 Գոր. գ. 25։ Եբր. ը. 8-10։

*9.4 Սաղ. ճխէ. 19։

*9.4 Եբր. թ. 1։

*9.4 Գոր. ժգ. 32։ Գլ. գ. 2։ Եփես. բ. 12։

*9.5 բ Օր. ժ. 15։ Գլ. ժա. 28։

*9.5 Ղուկ. գ. 23։ Գլ. ա. 3։

*9.5 Երեմ. իգ. 6։ Յովհ. ա. 1։ Գոր. ի. 28։ Եբր. ա. 8։ ա Յովհ. ե. 20։

*9.6 Թու. իգ. 19։ Գլ. գ. 3։

*9.6 Յովհ. ը. 39։ Գլ. բ. 28, 29։ դ. 12, 16։ Գաղ. զ. 16։

*9.7 Գաղ. գ. 23։

*9.7 Ծն. իա. 12։ Եբր. ժա. 18։

*9.8 Գաղ. դ. 28։

*9.9 Ծն. ժը. 10, 14։

*9.10 Ծն. իե. 21։

*9.12 Գլ. դ. 17։ ը. 28։

*9.13 Ծն. իե. 23։

*9.13 Մաղ. ա. 2, 3։ Տես բ Օր. իա. 15։ Առակ. ժգ. 24։ Մատ. ժգ. 37։ Ղուկ. ժդ. 26։ Յովհ. ժբ. 25։

*9.14 բ Օր. լբ. 4։ բ Մն. ժթ. 7։ Յոբ ը. 3։ լդ. 10։ Սաղ. ղբ. 15։

*9.15 Ել. լգ. 19։

*9.17 Գաղ. գ. 8, 22։

*9.17 Ել. թ. 16։

*9.19 բ Մն. ի. 6։ Յոբ թ. 12։ իգ. 13։ Դան. դ. 35։

*9.20 Ես. իթ. 16։ խե. 9։ կդ. 8։

*9.21 Առակ. ժզ. 4։ Երեմ. ժը. 6։

*9.21 բ Տիմ. բ. 20։

*9.22 ա Թես. ե. 9։

*9.22 ա Պետ. բ. 8։ Յուդ. 4։

*9.23 Գլ. բ. 4։ Եփես. ա. 7։ Կող. ա. 27։

*9.23 Գլ. ը. 28-30։

*9.24 Գլ. գ. 29։

*9.25 Ովս. բ. 23։ ա Պետ. բ. 10։

*9.26 Ովս. ա. 10։

*9.27 Ես. ժ. 22, 23։

*9.27 Գլ. ժա. 5։

*9.28 Ես. իը. 21։

*9.29 Ես. ա. 9։ Ողբ. գ. 22։

*9.29 Ես. ժգ. 19։ Երեմ. ծ. 40։

*9.30 Գլ. դ. 11։ ժ. 20։

*9.30 Գլ. ա. 17։

*9.31 Գլ. ժ. 2։ ժա. 7։

*9.31 Գաղ. ե. 4։

*9.32 Ղուկ. բ. 34։ ա Կոր. ա. 23։

*9.33 Սաղ. ճժը. 22։ Ես. ը. 14։ իը. 16։ Մատ. իա. 42։ ա Պետ. բ. 6-8։

*9.33 Գլ. ժ. 11։