Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ապաշխարութեան յորդոր։ Ազգերի դատաստանը։ 1* Քննեցէք ձեր անձերը…

Ապաշխարութեան յորդոր։ Ազգերի դատաստանը։

1* Քննեցէք ձեր անձերը եւ քննութիւն արէք, ով անամօթ ազգ։ 2Դեռ որոշումը չþծնած, օրը * մղեղի պէս է անցնում, դեռ Տիրոջ բորբոքած բարկութիւնը ձեզ վերայ չþեկած, դեռ * Տիրոջ բարկութեան օրը ձեզ վերայ չþեկած։ 3* Խնդրեցէք Տիրոջը, * ով երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում էք նորա իրաւունքը, որոնեցէք արդարութիւն, որոնեցէք խոնարհութիւն, * գուցէ ծածլուած պահուիք Տիրոջ բարկութեան օրը. 4Որովհետեւ * Գազան թողուած է լինելու, եւ Ասկաղոնը՝ աւերակ, * Ազովտոսին կէսօրին են աքսորելու, եւ Ակկարոնը պիտի վարուի։ 5Վա՜յ * ծովեզերքումը բնակողներին, Քերեթիների ազգին. Տիրոջ խօսքը ձեզ դէմ է, * ով Փղշտացիների երկիր՝ Քանան. Որ ես քեզ պիտի փչացնեմ, որ բնակող չþլինի։ 6Եւ ծովեզերքը պիտի դառնայ հովիւների գետնափոր արօտներ եւ * հօտերի մակաղատեղիք։ 7Եւ ծովեզերքը Յուդայի տան * մնացորդինը պիտի լինի. Եւ նորանք պիտի արածեցնեն նորանց վերայ, Ասկաղոնի տներումը իրիկունը պիտի մակաղեն, որովհետեւ * նորանց Տէր Աստուածը պիտի այցելէ նորանց, եւ * նորանց գերութիւնը պիտի ետ դարձնէ։

8Լսեցի * Մովաբի նախատինքը, եւ * Ամմոնի որդկանց հայհոյութիւնները, որով նախատեցին իմ ժողովրդին, եւ * գոռոզացան նորանց սահմանի դէմ։ 9Դորա համար, Կենդանի եմ ես, ասում է Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, որ * Մովաբը Սոդոմի պէս պիտի դառնայ, եւ * Ամմոնի որդիքը գոմորի պէս, * եղինճների ստացուածք եւ աղի հանք եւ ամայի՝ մինչեւ յաւիտեան. * իմ ժողովրդի մնացորդը պիտի յափշտակէ նորանց, եւ ազգիս մնացորդը պիտի ժառանգէ նորանց։ 10* Սա պիտի լինի նորանց համար իրանց ամբարտաւանութեան տեղ, որովհետեւ նորանք նախատեցին եւ ամբարտաւանացան Զօրաց Տիրոջ ժողովրդի դէմ։ 11Ահարկու է Տէրը նորանց դէմ, որովհետեւ նա ոչնչացնելու է երկրի բոլոր աստուածները, եւ * նորան երկրպագութիւն պիտի անեն իւրաքանչիւրն իր տեղից * ազգերի բոլոր կղզիները։

12* Դուք էլ, ով Եթէովպացիք, * իմ սրովն պիտի սպանուիք։

13Եւ նա մեկնելու է իր ձեռքը հիւսիսի վերայ, եւ * կորցնելու է Ասորեստանցիին, եւ Նինուէն ամայի է անելու, չոր երկիր՝ ինչպէս անապատը։ 14Եւ * նորա մէջ պիտի հօտերով մակաղեն * ազգերի բոլոր գազանները, * հաւալուսն էլ, ոզնին էլ պիտի օթեւանեն նորա խոյակներումը. Նորանց ձայնը պիտի հնչէ պատուհաններումը, աւերմունքը շէմքումը պիտի լինի. Որովհետեւ * նորա եղեւնազարդը նա մերկացրեց։ 15Սա է ցնծացող քաղաքը, * որ ապահով բնակուել էր, * որ իր սրտումն ասում էր. Ես եմ, եւ ինձանից ջոկ էլ չþկայ. Ի՜նչպէս աւերակ եւ գազանների մակաղատեղի եղաւ. Ամեն նորա մօտով անցնողը * պիտի սուլէ ու * ձեռքը շարժէ։

*2.1 Յովէլ բ. 16։

*2.2 Յոբ իա. 18։ Սաղ. ա. 4։ Ես. ժէ. 13։ Ովս. ժգ. 3։

*2.2 դ Թագ. իգ. 26։

*2.3 Սաղ. ճե. 4։ Ամովս ե. 6։

*2.3 Սաղ. հզ. 9։

*2.3 Յովէլ բ. 14։ Ամովս ե. 15։ Յովն. գ. 9։

*2.4 Երեմ. խէ. 4, 5։ Եզեկ. իե. 15։ Ամովս ա. 6-8։ Զաք. թ. 5, 6։

*2.4 Երեմ. զ. 4։ ժե. 8։

*2.5 եզեկ. իե. 16։

*2.5 Յես. ժգ. 3։

*2.6 Տես Ես. ժէ. 2։ Հմր. 14։

*2.7 Ես. ժա. 11։ Միք. դ. 7։ ե. 7, 8։ Անգ. ա. 12; բ. 2։ Հմր. 9։

*2.7 Ել. դ. 31։ Ղուկ. ա. 68։

*2.7 Սաղ. ճիզ. 1։ Երեմ. իթ. 14։ Գլ. գ. 20։

*2.8 Երեմ. խը. 27։ Եզեկ. իե. 8։

*2.8 Եզեկ. իե. 3, 6։

*2.8 Երեմ. խթ. 1։

*2.9 Ես. ժե։ Երեմ. խը։ Եզեկ. իե. 9։ Ամովս բ. 1։

*2.9 Ամովս ա. 13։

*2.9 Ծն. ժթ. 25։ բ Օր. իթ. 23։ Ես. ժգ. 19։ լդ. 13։ Երեմ. խթ. 18։ ծ. 40։

*2.9 Հմր. 7։

*2.10 Ես. ժզ. 6։ Երեմ. խը. 29։

*2.11 Մաղ. ա. 11։ Յովհ. դ. 21։

*2.11 Ծն. ժ. 5։

*2.12 Ես. ժը. 1։ ի. 4։ Երեմ. խզ. 9։ Եզեկ. լ. 9։

*2.12 Սաղ. ժէ. 13։

*2.13 Ես. ժ. 12։ Եզեկ. լա. 3։ Նաւ. ա. 1։ բ. 10։ գ. 15, 18։

*2.14 Հմր. 6։

*2.14 Ես. ժգ. 21, 22։

*2.14 Ես. լդ. 11, 14։

*2.14 Երեմ. իբ. 14։

*2.15 Ես. խէ. 8։

*2.15 Յայտ. ժը. 7։

*2.15 Յոբ իէ. 23։ Ողբ բ. 15։ Եզեկ. իէ. 36։

*2.15 Նաւ. գ. 19։