Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ապաշխարելու յորդոր։ Տիրոջ հրեշտակի երևալը։ 1* Դարեհի երկրորդ …

Ապաշխարելու յորդոր։ Տիրոջ հրեշտակի երևալը։

1* Դարեհի երկրորդ տարուայ ութերորդ ամսումը եղաւ Տիրոջ խօսքը Ադդովի որդի Բարաքիայի որդի՝ * Զաքարիա մարգարէին ասելով.

2Բարկացած է Տէրը ձեր հայրերի վերայ բարկութիւնով։ 3Եւ նորանց ասիր. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. * Դէպի ինձ դարձէք, ասում է Զօրաց Տէրը, եւ ես էլ դէպի ձեզ կþդառնամ, ասում է Զօրաց Տէրը։ 4Մի լինիք ձեր հայրերի նման, * որոնց աղաղակում էին առաջի մարգարէները՝ ասելով. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Թէ * Ձեր չար ճանապարհներիցը եւ ձեր չար արարքներիցը մէկ ետ դարձէք, բայց նորանք չþլսեցին եւ ինձ ականջ չþդրին, ասում է Տէրը։ 5Ձեր հայրերն ո՞ւր են. Եւ մի՞թէ յաւիտեան պիտի ապրէին մարգարէքը։ 6Սակայն * իմ խօսքերն ու պատուէրները, որոնք ես պատուիրել էի իմ ծառաներին՝ մարգարէներին, չէ՞ որ հասան ձեր հայրերին. Սակայն նորանք ետ դառան եւ ասեցին. Ինչպէս որ * Զօրաց Տէրը մտածում էր մեզ անելու մեր ճանապարհներին ու մեր արարքներին համեմատ, այնպէս է արել մեզ հետ։

7Դարեհի երկրորդ տարուայ տասնեւմէկերորդ ամսուայ՝ այսինքն Սեբաթ ամսի քսանեւչորսերորդ օրը եղաւ Տիրոջ խօսքը Ադդովի որդի Բարաքիայի որդի՝ Զաքարիա մարգարէին, ասելով. 8Տեսայ գիշերը, եւ ահա * մի մարդ՝ հեծած մի աշխէտ ձիի վերայ, եւ նա կանգնել էր ձորումը եղող մրտենիների մէջտեղը. Եւ նորա ետեւին կային * աշխէտ, պիսակ ու սպիտակ ձիանք։ 9Եւ ասեցի. Սորանք ի՞նչ են, տէր իմ։ Եւ ասեց ինձ այն հրեշտակը որ ինձ հետ խօսում էր թէ Ես քեզ ցոյց կþտամ թէ սորանք ինչ են։ 10Եւ մրտենիների մէջտեղը կանգնող մարդը պատասխանեց եւ ասեց. * Սորանք նորանք են, որ Տէրը ուղարկել է երկրումը ման գալու։ 11Եւ նորանք պատասխանեցին մրտենիների մէջտեղը կանգնող * Տիրոջ հրեշտակին եւ ասեցին. Ման եկանք երկրումը, եւ ահա բոլոր երկիրը նստած եւ հանգիստ է։ 12Եւ Տիրոջ հրեշտակը պատասխանեց եւ ասեց * Ով Զօրաց Տէր, մինչեւ ե՞րբ չես ողորմելու Երուսաղէմին եւ Յուդայի քաղաքներին, որոնց վերայ՝ ահա * եօթանասուն տարի է՝ բարկացած ես։ 13Եւ Տէրը պատասխանեց ինձ հետ խօսող հրեշտակին * բարի խօսքերով՝ մխիթարական խօսքերով։ 14Եւ ինձ հետ խօսող հրեշտակը ասեց ինձ. Կանչիր եւ ասիր. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մեծ նախանձով ես նախանձել եմ * Երուսաղէմի եւ Սիօնի համար։ 15Եւ ես բարկութիւնով բարկացել էի հանդարտ ազգերի վերայ, որովհետեւ * ես քիչ էի բարկացել, բայց նորանք օգնեցին չարութեան համար։ 16Սորա համար Տէրը այսպէս է ասում. * Ես ետ եմ դառնում Երուսաղէմին ողորմութիւններով. Իմ տունը պէտք է շինուի նորանում, ասում է Զօրաց Տէրը, եւ * լար պիտի ձգուի Երուսաղէմի վերայ։ 17Էլի կանչիր ասելով. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Դեռ պիտի յորդեն իմ քաղաքները բարիքներով, եւ * Տէրը պիտի դեռ մխիթարէ Սիօնին, եւ * դեռ պիտի ընտրէ Երուսաղէմին։

18Եւ աչքերս բարձրացրի ու նայեցի եւ ահա չորս եղջիւր։ 19Եւ ասեցի ինձ հետ խօսող հրեշտակին. Սորանք ի՞նչ են. Եւ նա ասեց ինձ. Սորանք այն եղջիւրներն են որոնք ցրուեցին Յուդային, Իսրայէլին եւ Երուսաղէմին։ 20Եւ Տէրն ինձ չորս արուեստաւոր ցոյց տուաւ։ 21Եւ ես ասեցի. Սորանք գալիս են որ ի՞նչ անեն. Եւ նա ասեց. Սորանք այն ողջիւրներն են, որոնք ցրուեցին յուդային, այնպէս որ մարդ չþբարձրացրեց իր գլուխը. Եւ սորանք եկել են որ նորանց վախեցնեն, որ վայր գցեն Յուդայի երկրի դէմ՝ նորան ցրուելու համար՝ * եղջիւր բարձրացնող ազգերի եղջիւրները։

*1.1 Եզր. դ. 24։ Անգ. ա. 1։

*1.1 Եզր. ե. 1։ Մատ. իգ. 35։

*1.3 Երեմ. իե. 5։ լե. 15։ Միք. է. 19։ Մաղ. գ. 7։ Ղուկ. ժե. 20։ Յակ. գ. 8։

*1.4 բ Մն. լզ. 15, 16։

*1.4 ես. լա. 6։ Երեմ. գ. 12։ ժը. 11։ Եզեկ. ժը. 30։ Ովս. ժդ. 1։

*1.6 Ես. ծե. 1։

*1.6 Ողբ ա. 18։ բ. 17։

*1.8 Տես Յես. ե. 13։ Յայտ. զ. 4։

*1.8 Գլ. զ. 2-7։

*1.10 Եբր. ա. 14։

*1.11 Սաղ. ճգ. 20, 21։

*1.12 Սաղ. ճբ. 13։ Տես Յայտ. զ. 10։

*1.12 Երեմ. իե. 11, 12։ Դան. թ. 2։ Գլ. է. 5։

*1.13 Երեմ. իթ. 10։

*1.14 Յովէլ բ. 18։ Գլ. ը. 2։

*1.15 Ես. խէ. 6։

*1.16 ես. ժբ. 1։ ծդ. 8։ Գլ. բ. 10։ ը. 3։

*1.16 Գլ. բ. 1, 2։

*1.17 Ես. ծա. 3։

*1.17 Ես. ժդ. 1։ Գլ. բ. 12։ գ. 2։

*1.21 Սաղ. հե. 4, 5։