Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ժանտախտը, ուռեցքները և խաղաւարտները, կարկուտը։ 1Եւ Եհովան ասեց Մով…

Ժանտախտը, ուռեցքները և խաղաւարտները, կարկուտը։

1Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի մօտ գնա, եւ խօսիր նորա հետ, թէ Եբրայեցիների Եհովայ Աստուածը այսպէս է ասում. Արձակիր իմ ժողովուրդը որ ինձ պաշտեն. 2Որովհետեւ * եթէ չþուզես արձակել, եւ տակաւին պինդ բռնես նորանց, 3Ահա * Եհովայի ձեռքը կþգայ քո դաշտումը եղած հօտերի վերայ, ձիերի, էշերի, ուղտերի, արջառների եւ ոչխարների վերայ, շատ սաստիկ կոտորած կþլինի։ 4Եւ * Եհովան Իսրայէլի հօտերի եւ Եգիպտոսի հօտերի մէջտեղը կþորոշէ, եւ Իսրայէլի որդիների մէկ անասունը չի մեռնիլ։ 5Եւ Եհովան ժամանակ որոշեց ասելով. Էգուց կþանէ Եհովան այս բանը երկրի վերայ։ 6Եւ հետեւեալ օրը Եհովան այս բանը արաւ, այսինքն Եգիպտացիների * բոլոր հօտերը մեռան, բայց Իսրայէլի որդիների հօտերիցը մէկ հատ չþմեռաւ։ 7Եւ Փարաւօնը մարդ ուղարկեց, եւ ահա Իսրայէլի հօտերիցը մէկն էլ չէր մեռել. Եւ * Փարաւօնի սիրտը խստացաւ, եւ ժողովրդին չþարձակեց։ 8Եւ Եհովան ասեց Մովսէսին եւ Ահարօնին. Ձեր ձեռքերը լիքը հնոցի մոխիր առէք, եւ Մովսէսը նորան դէպի երկինքը ցրիւ տայ Փարաւօնի առաջին։ 9Եւ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ փոշի կþլինի, եւ Եգիպտոսի բոլոր երկրի մարդկանց եւ անասունների վերայ * խաղաւարտներ հանող ուռեցքներ կþլինին։ 10Եւ հնոցի մոխիրն առին եւ Փարաւօնի առաջին կանգնեցին. Եւ Մովսէսը նորան դէպի երկինքը ցրիւ տուաւ. Եւ մարդկանց եւ անասունների վերայ * խաղաւարտներ հանող ուռեցքներ եղան։ 11Եւ * մոգերը չþկարողացան կանգնել Մովսէսի առաջին ուռեցքների պատճառով, որովհետեւ ուռեցքները մոգերի վերայ էլ եւ բոլոր Եգիպտացիների վերայ էլ եղաւ։ 12Եւ * Եհովան կարծրացրեց Փարաւօնի սիրտը, եւ նորանց չþլսեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին ասել էր։

13Եւ Եհովան ասեց Մովսէսին. Առաւօտանց կանուխ վեր կաց, եւ Փարաւօնի առաջին կանգնիր, եւ նորան ասիր. Այսպէս է ասում Եբրայեցիների Եհովայ Աստուածը. Արձակիր իմ ժողովրդին որ ինձ պաշտեն. 14Որովհետեւ այս անգամ իմ բոլոր հարուածները պիտի ուղարկեմ քո սրտի վերայ եւ քո ծառաների եւ քո ժողովրդի վերայ, որպէս զի * գիտենաս թէ բոլոր երկրի մէջ ինձ նմանը չþկայ։ 15Որովհետեւ հիմա * իմ ձեռքը կþմեկնեմ եւ կþզարկեմ քեզ եւ քո ժողովրդին ժանտախտով, եւ կþկորչես երկրիցը։ 16Եւ * հէնց սորա համար քեզ վեր կացրի, որ իմ զօրութիւնը քեզանով ցոյց տամ, եւ բոլոր երկրի մէջ իմ անունը պատմուի։ 17Դու տակաւին իմ ժողովրդի դէմ ես կենում որ չþարձակե՞ս նորանց։ 18Ահա ես էգուց այս ժամանակ շատ սաստիկ կարկուտ կþտեղամ, որի պէս Եգիպտոսումն եղած չէ՝ նորա հաստատուած օրիցը մինչեւ հիմա։ 19Եւ հիմա մարդ ուղարկիր, և ժողովիր հօտերդ, եւ ինչ որ ունիս դաշտումը. Որովհետև ամեն մարդ եւ անասուն որ դաշտումը գտնուի՝ եւ տների մէջ չþժողովուին, նորանց վերայ կարկուտ է իջնելու, եւ պիտի մեռնին։ 20Եւ Փարաւօնի ծառաներիցը ով որ Եհովայի խօսքիցը վախում էր, իր ծառաներին եւ հօտերին տների մէջ ժողովեց. 21Եւ ով որ Եհովայի խօսքին ուշադրութիւն չþարաւ, իր ծառաները եւ իր հօտերը թողեց դաշտումը։

22Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ դէպի երկինքը մեկնիր, եւ Եգիպտոսի բոլոր երկրի մէջ մարդկանց եւ անասունների վերայ եւ Եգիպտոսի երկրումը եղած արտերի բոլոր խոտի վերայ * կարկուտ պիտի գայ։ 23Եւ Մովսէսն իր գաւազանը դէպի երկինքը մեկնեց եւ * Եհովան որոտում եւ կարկուտ ուղարկեց, եւ երկրի վերայ կրակ էր վազում. Եւ Եհովան Եգիպտոսի երկրի վերայ կարկուտ տեղաց։ 24Եւ կարկուտ եղաւ, եւ կարկտի հետ միասին խառնուած կրակ եկաւ. Շատ սաստիկ էր, այնպէս որ Եգիպտոսի բոլոր երկրումը նորա նմանը եղած չէր, քանի որ նա ազգ էր եղել։ 25Եւ կարկուտը զարկեց Եգիպտոսի բոլոր երկրի մէջ դաշտումը եղածի ամենը՝ մարդից մինչեւ անասուն. Եւ դաշտի բոլոր խոտը զարկեց կարկուտը եւ * դաշտի բոլոր ծառերը կոտրատեց։ 26* Միայն Գեսէմի երկրի մէջ, ուր որ Իսրայէլի որդիքն էին, կարկուտ չþեղաւ։

27Եւ Փարաւօնը մարդ ուղարկեց, եւ կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց նորանց. * Այս անգամ մեղանչեցի. * Եհովան արդար է, իսկ ես եւ իմ ժողովուրդը յանցաւոր ենք։ 28* Աղաչեցէք Եհովային որ Աստուծոյ որոտումները եւ կարկուտը բաւական է. Եւ ձեզ կþարձակեմ, եւ այլ եւս չէք մնալ։ 29Եւ Մովսէսն ասեց նորան. Հէնց որ քաղաքիցը դուրս գամ՝ * ձեռքերս դէպի Եհովային կþտարածեմ, և որոտումները կþդադարեն, եւ այլ եւս կարկուտ չի լինիլ, որ գիտենաս թէ * երկիրը Եհովայինն է։ 30Բայց ես գիտեմ, որ դու եւ քո ծառաները տակաւին Եհովայ Աստուածանից չէք վախում։

31Եւ կտաւատն ու գարին ջարդուեցան. Որովհետեւ գարին հասած էր, եւ կտաւատը սերմ բռնած։ 32Բայց ցորենը եւ հաճարը չþջարդուեցան. Որովհետեւ նորանք ուշ են բուսնում։

33Եւ Մովսէսը Փարաւօնի մօտիցը քաղաքից դուրս ելաւ, եւ * ձեռքերը դէպի Եհովային տարածեց, եւ որոտումներն ու կարկուտը դադարեց, եւ երկրի վերայ անձրեւ չþկաթեց։ 34Եւ Փարաւօնը երբոր անձրեւի եւ կարկտի եւ որոտումի դադարելը տեսաւ, դարձեալ մեղանչեց, եւ սիրտը խստացրեց՝ ինքը եւ իր ծառաները։ 35Եւ այսպէս * Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ Իսրայէլի որդիներին չþարձակեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին ասել էր։

*9.2 Գլ. ը. 2։

*9.3 Գլ. է. 4։

*9.4 Գլ. ը. 22։

*9.6 Սաղ. հը. 50։

*9.7 Գլ. է. 14։ ը. 32։

*9.9 Յայտ. ժզ. 2։ Տես Ղև. ժգ. 18, 19։ բ Օր. իը. 27։ դ Թագ. ի. 7։ Յոբ. բ. 7։

*9.10 բ Օր. իը. 27։

*9.11 Գլ. ը. 18, 19։ բ Տիմ. գ. 9։

*9.12 Գլ. դ. 21։

*9.14 Գլ. ը. 10։

*9.15 Գլ. գ. 20։

*9.16 Հռովմ. թ. 17։ տես գլ. ժդ. 17։ Առ. ժզ. 4։ ա Պետ. բ. 9։

*9.22 Յայտ. ժզ. 21։

*9.23 Յես. ժ. 11։ Սաղ. ժը. 13։ հը. 47։ ճե. 32։ ճխը. 8։ Ես. լ. 30։ Եզ. լը. 22։ Յայտ. ը. 7։

*9.25 Սաղ. ճե. 33։

*9.26 Գլ. ը. 22։ թ. 4, 6։ ժ. 23։ ժա. 7։ ժբ. 13։ Ես. լբ. 18, 19։

*9.27 Գլ. ժ. 16։

*9.27 բ Մն. ժբ. 6։ Սաղ. ճիթ. 4։ ճխե. 17։ Ողբ. ա. 18։ Դան. թ. 14։

*9.28 Գլ. ը. 8, 28։ ժ. 17։ Գոր. ը. 24։

*9.29 գ Թագ. ը. 22, 38։ Սաղ. ճխգ. 6։ Ես. ա. 15։

*9.29 Սաղ. իդ. 1։ ա Կոր. ժ. 26։

*9.33 Գլ. ը. 12։ ժէ. 11։

*9.35 Գլ. դ. 21։