Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ապերախտ ժողովուրդը։ Աստուծոյ հաճելի զոհը։ Չար ցանքի հունձը։ 1Մէկ լ…
Ապերախտ ժողովուրդը։ Աստուծոյ հաճելի զոհը։ Չար ցանքի հունձը։
1Մէկ լսեցէք Տիրոջ ասածը. Վեր կաց, դատ վարիր սարերի առաջին, եւ բլուրները լսեն քո ձայնը։ 2Լսեցէք, * ով սարեր, * Տիրոջ դատը, եւ դուք, ով հաստատուն հիմունք երկրի. Որովհետեւ * Տէրը դատ ունի իր ժողովրդի հետ, եւ Իսրայէլի հետ պիտի վիճէ։
3Ով իմ ժողովուրդ, * ես քեզ ի՞նչ եմ արել, եւ ի՞նչով եմ քեզ յոգնեցրել, պատասխանիր ինձ։ 4* Որովհետեւ ես քեզ հանել եմ Եգիպտոսի երկրիցը, եւ ծառայութեան տանիցը քեզ ազատել եմ, եւ քո առաջն ուղարկեցի Մովսէսին, Ահարօնին եւ Մարիամին։ 5Ով իմ ժողովուրդ, մէկ յիշիր թէ ի՞նչ էր խորհում * Մովաբի Բաղակ թագաւորը, եւ թէ նորան ի՞նչ պատասխանեց Բէովրեան Բաղաամ. * Սատիմից մինչեւ Գաղգաղա. Որպէս զի գիտենաս * Տիրոջ արդար գործերը։
6Ես ի՞նչով դիմաւորեմ Տիրոջը, ընկնեմ Բարձրեալ Աստուծոյ առաջին. Արդեօք դիմաւորեմ նորան ողջակէզներո՞վ, մէկ տարեկան որթերո՞վ։ 7* Մի՞թէ Տէրը կþհաճի հազարաւոր խոյերի, կամ բիւրաւոր * իւղի գետերի. Արդե՞օք * իմ անդրանիկը տամ իբրեւ իմ յանցանքի պատարագ, իմ որովայնի պտո՞ւղը՝ իբրեւ իմ անձի մեղքի զոհ։
8* Քեզ յայտնել է, ով մարդ, թէ ինչ է բարին. Եւ Տէրը ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն * իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ քո Աստուծոյ հետ։
9Տիրոջ ձայնը կանչում է քաղաքին, եւ իմաստութիւնը նկատում է քո անունը. Լսեցէք պատժի գաւազանը եւ նորա վճռողին։ 10Դեռ անօրէնի տանը անօրէնութեան գանձեր կա՞ն, եւ նուաղած արդու՝ * որ անիծեալ է։ 11Մի՞թէ ես մաքուր կþհամարեմ * անօրէնութեան կշռաւորին եւ խարդախ քարերի քսակաւորին։ 12Որի հարուստները լիքն են զրկանքով, եւ նորա բնակիչները սուտ են խօսում. Եւ նորանց բերանումը * նենգաւոր լեզու կայ։ 13Ուրեմն ես էլ * հիւանդացնում եմ քեզ զարկելով, եւ աւերակ եմ անում քո մեղաց պատճառով։ 14* Դու պիտի ուտես, ու չþկշտանաս, եւ քո անօթութիւնը քո փորումը պիտի մնայ. Եւ դու կþքարշես, բայց չես ազատիլ, եւ ինչ որ ազատես՝ սրի պիտի մատնեմ։ 15Դու * պիտի սերմես, բայց չþհնձես, դու ձէթ պիտի կոխես, բայց իւղով չþօծուիս. Եւ քաղցու՝ բայց գինի պիտի չþխմես։ 16Եւ * պահվում են * Ամրիի հրամանները, եւ * Աքաաբի տան բոլոր գործերը, եւ դուք գնում էք նորանց խրատներովը, որպէս զի քեզ * ամայի անեմ, եւ նորա բնակիչները սուլելու առարկայ. Եւ * դուք պիտի կրէք իմ ժողովրդի նախատինքը։
*6.2 բ Օր. լբ. 1։ Սաղ. ծ. 1, 4։ Ես. ա. 2։
*6.2 Ովս. ժբ. 3։
*6.2 Ես. ա. 18։ ե. 3, 4։ խգ. 26։ Ովս. դ. 1։
*6.3 Երեմ. բ. 5, 31։
*6.4 Ել. ժբ. 51։ ժդ. 30։ ի. 2։ բ Օր. դ. 20։ Ամովս բ. 10։
*6.5 Թու. իբ. 5։ իգ. 7։ իդ. 10, 11։ բ Օր. իգ. 4, 5։ Յես. իդ. 9, 10։ Յայտ. բ. 14։
*6.5 Թու. իե. 1։ լգ. 49։ Յես. դ. 19։ ե. 10։
*6.5 Դատ. ե. 11։
*6.7 Սաղ. ծ. 9։ ծա. 16։ Ես. ա. 11։
*6.7 Յոբ իթ. 6։
*6.7 դ Թագ. ժզ. 3։ իա. 6։ իգ. 10։ Երեմ. է. 31։ ժթ. 5։ Եզեկ. իգ. 37։
*6.8 բ Օր. ժ. 12։ ա Թագ. ժե. 22։ Ովս. զ. 6։ ժբ. 7։
*6.8 Ծն. ժը. 19։ Ես. ա. 17։
*6.10 բ Օր. իե. 13-16։ Առակ. ժա. 1։ ի. 10, 23։
*6.11 Ովս. ժբ. 8։
*6.12 Երեմ. թ. 3, 5, 6, 8։
*6.13 Ղև. իզ. 16։ Սաղ. ճէ. 17, 18։
*6.14 Ղև. իզ. 26։ Ովս. դ. 10։
*6.15 բ Օր. իը. 38-40։ ամովս ե. 11։ Սոփ. ա. 13։ Անգ. ա. 6։
*6.16 գ Թագ. ժզ. 25, 26։
*6.16 Ովս. ե. 11։
*6.16 գ Թագ. ժզ. 30 ևլն։ իա. 25, 26։ դ Թագ. իա. 3։
*6.16 գ Թագ. թ. 8։ Երեմ. ժթ. 8։
*6.16 Տես Ես. իե. 8։ Երեմ. ծա. 51։ Ողբ ե. 1։