Հին Կտակարան
Նոր Կտակարան
Դաւիթի առաւօտեան աղօթքը. Յուսալից է որ Աստուած իրան օգնելու է իր թշնա…
Դաւիթի առաւօտեան աղօթքը. Յուսալից է որ Աստուած իրան օգնելու է իր թշնամիների դէմ։
Երգողների գլխաւորին։ Նխիլօթի վերայ։ Դաւիթի Սաղմոս։
1Տէր, ականջ դիր իմ խօսքերին, եւ միտքդ առ իմ աղաղակը։
2* Միտքդ դիր իմ աղաղակի ձայնին, ով իմ Թագաւոր եւ իմ Աստուած. Որովհետեւ * դէպի քեզի եմ աղաչում։
3Տէր, * առաւօտանց լսիր իմ ձայնը, առաւօտանց պատրաստ կþլինիմ քեզ համար ու կþսպասեմ։
4Որովհետեւ դու անօրէնութեան հաճութիւն տուող Աստուած չես. Չարը չի բնակուիլ քեզ մօտ։
5* Ամբարտաւանները չեն կենալ քո աչքի առաջին. Դու ատում ես բոլոր անօրէնութիւն գործողներին։
6* Դու կþկորցնես սուտ խօսողներին. * Տէրն արիւն թափող եւ նենգաւոր մարդիցը զզվում է։
7Բայց ես քո շատ ողորմութիւնովը կþմտնեմ քո տունը, եւ * դէպի քո սուրբ տաճարը երկրպագութիւն կþանեմ քո երկիւղովը։
8* Տէր, առաջնորդիր ինձ քո արդարութիւնովն իմ թշնամիների պատճառով. * շիտակ արա քո ճանապարհն իմ առաջին։
9Որովհետեւ * նորանց բերանումը ճշմարտութիւն չþկայ. Նորանց ներսը չարութիւնով լիքն է, * նորանց կոկորդը բաց գերեզման է. Եւ * իրանց լեզուովը նենգութիւն են անում։
10Դատիր նորանց, ով Աստուած, * թող վայր ընկնին իրանց խորհուրդներովը. Իրանց շատ ամբարշտութիւնների համար դէն գցիր նորանց, որովհետեւ խռովութիւն են անում քեզ դէմ։
11Բայց * թող ուրախ լինին բոլոր քեզ յուսացողները. Թող յաւիտեան ցնծան. Որովհետեւ դու պահպանում ես նորանց. Թող քեզանով զուարճանան քո անունը սիրողները։
12Որովհետեւ դու * օրհնում ես արդարին, ով Տէր, դու հաճութիւնով պատում ես նորան ինչպէս վահանով։
*5.2 Սաղ. գ. 4։
*5.2 Սաղ. կե. 2։
*5.3 Սաղ. լ. 5։ ձը. 13։ ճլ. 6։
*5.5 Ամբ. ա. 13։
*5.6 յայտ. իա. 8։
*5.6 Սաղ. ծե. 23։
*5.7 գ Թագ. ը. 29, 30, 35, 38։ Սաղ. իը. 2։ ճլբ. 7։ ճլը. 2։
*5.8 Սաղ. իե. 5։
*5.8 Սաղ. իե. 4։ իէ. 11։
*5.9 Կամ՝ նորա
*5.9 Ղու. ժա. 44։ Հռովմ. գ. 13։
*5.9 Սաղ. կբ. 4։
*5.10 բ Թագ. ժե. 31։ ժէ. 14, 23։
*5.11 Ես. կե. 13։
*5.12 Սաղ. ճժե. 13։