Հին Կտակարան
Նոր Կտակարան
Այն շնորհքներն որ Աստուած մեզ տալիս է Յիսուս Քրիստոսի ձեռովը, որ եկեղ…
Այն շնորհքներն որ Աստուած մեզ տալիս է Յիսուս Քրիստոսի ձեռովը, որ եկեղեցու գլուխն է։
1Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի առաքեալ * Աստուծոյ կամքովը. Այն սուրբերին որ * Եփեսոսումն են, եւ * Քրիստոս Յիսուսումը հաւատացեալներին. 2* Շնորհք լինի ձեզ եւ խաղաղութիւն Աստուած՝ մեր Հօրիցը, եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։
3* Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը. Որ մեզ օրհնեց ամեն հոգեւոր օրհնութիւնով երկնաւոր բաներումը Քրիստոսով։ 4Ինչպէս որ * ընտրեց մեզ նորանով * աշխարհքի ստեղծելուցն առաջ, * որ մենք սուրբ եւ անարատ լինենք նորա առաջին սիրով. 5* Մեզ առաջուց սահմանելով, * որ իրան որդեգիր լինենք Յիսուս Քրիստոսի ձեռովն՝ * իր կամքի հաճութեան պէս, 6Իր փառաւոր շնորհքի գովասանքի համար. * որ նորանով շնորհք ցոյց տուաւ մեզ * այն Սիրելիովը։ 7* Որով ունինք փրկութիւնը նորա արիւնովը՝ մեղքերի թողութիւնը * իր շնորհքի մեծութեան չափովը. 8Որ աւելացաւ մեզանում ամեն իմաստութիւնով եւ գիտութինով. 9* Ցոյց տալով մեզ իր կամքի խորհուրդն իր հաճութեան պէս. * որ առաջուց դրաւ իրանում. 10* Ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ * ամեն բան * բովանդակուի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը, նորանում. 11* Որով որ էլ ստացանք ժառանգութիւնը մենք * առաջուց որոշուած լինելով, նորա յառաջադրութեան պէս, * որ ամեն բան յաջողում է իր կամքի խորհուրդների պէս. 12* Որ մենք գովասանք լինենք նորա փառքին, * որ առաջուց մեր յոյսը Քրիստոսի վերայ ենք դրել։ 13Որ նորանում եւ դուք յուսացաք, երբոր * ճշմարտութեան խօսքը լսեցիք՝ ձեր փրկութեան աւետարանը, որին էլ երբոր հաւատացիք՝ * խոստմունքի Սուրբ Հոգովը կնքուեցաք։ 14* Որ մեր ժառանգութեան գրաւն է, * մինչեւ ստացուածքի * փրկութիւնը, * նորա փառացը գովասանքի համար։
15* Նորա համար ես էլ լսելով ձեր հաւատքը, որ ունիք Տէր Յիսուսի վերայ, եւ ձեր սէրը դէպի ամեն սուրբերը, 16* Չեմ դադարում ձեզ համար գոհութիւն տալուց՝ ձեզ իմ աղօթքներումը յիշելով. 17* Որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աստուածը՝ * փառքի Հայրը տայ ձեզ իմաստութեան եւ յայտնութեան հոգի՝ իր գիտութինովը. 18Որ ձեր * սրտերի աչքերը լուսաւորուելով՝ * գիտենաք, թէ ի՞նչ է նորա կոչումի յոյսը, * եւ ի՞նչ է իր ժառանգութեան փառաւոր մեծութիւնը սուրբերումը. 19Եւ ի՞նչ է նորա զօրութեան գերազանց մեծութիւնը մեզանում, որ հաւատացինք, * իր կարող զօրութեան յաջողութեան պէս, 20Որ Քրիստոսումը գործադրեց՝ * նորան մեռելների միջից յարուցանելով, եւ * իր աջ կողմը նստեցրեց երկնաւորներումը, 21* Ամեն * իշխանութիւնից եւ պետութիւնից եւ զօրութիւնից եւ տէրութիւնից վեր՝ եւ ամեն անունից վեր՝ որ անուանվում է, ոչ միայն այս աշխարհքումը, այլ եւ այն հանդերձեալումը։ 22* Եւ ամեն բան հնազանդեցրեց նորա ոտների տակ, * եւ նորան գլուխ դրաւ եկեղեցուն՝ բոլոր բաների վերայ, 23* Որ է նորա մարմինը, * այն լրումը * որ ամենն ամենի մէջ լրացնում է։
*1.1 բ Կոր. ա. 1։
*1.1 Հռովմ. ա. 7։ բ Կոր. ա. 1։
*1.1 Կող. ա. 2։
*1.2 Գաղ. ա. 3։ Տիտ. ա. 4։
*1.3 բ Կոր. ա. 3։ ա Պետ. ա. 3։
*1.4 Հռովմ. ը. 28։ բ Թես. բ. 12։ բ Տիմ. ա. 9։ Յակ. բ. 5։ ա Պետ. ա. 2։ բ. 9։
*1.4 ա Պետ. ա. 2, 20։
*1.4 Ղուկ. ա. 75։ Գլ. բ. 10։ ե. 27։ Կող. ա. 22։ ա Թես. դ. 7։ Տիտ. բ. 12։
*1.5 Հռովմ. ը. 29, 30։ Հմր. 11։
*1.5 Յովհ. ա. 12։ Հռովմ. ը. 15։ բ Կոր. զ. 18։ Գաղ. դ. 5։ ա Յովհ. գ. 1։
*1.5 Մատ. ժա. 26։ Ղուկ. ժբ. 32։ ա Կոր. ա. 21։ Հմր. 9։
*1.6 Հռովմ. գ. 24։ ե. 15։
*1.6 Մատ. գ. 17։ ժէ. 5։ Յովհ. գ. 35։ ժ. 17։
*1.7 Գոր. ի. 28։ Հռովմ. գ. 24։ Կող. ա. 14։ Եբր. թ. 12։ ա Պետ. ա. 18, 19։ Յայտ. ե. 9։
*1.7 Հռովմ. բ. 4։ գ. 24։ թ. 23։ Գլ. բ. 7։ գ. 8, 16։ Փիլ. դ. 19։
*1.9 Հռովմ. ժզ. 25։ Գլ. գ. 4, 9։ Կող. ա. 26։
*1.9 Գլ. գ. 11։ բ Տիմ. ա. 9։
*1.10 Գաղ. դ. 4։ Եբր. ա. 2։ թ. 10։ ա Պետ. ա. 20։
*1.10 աԿոր. գ. 22, 23։ ժա. 3։ Գլ. բ. 15։ գ. 15։
*1.10 Փիլ. բ. 9, 10։ Կող. ա. 20։
*1.11 Գոր. ի. 32։ իզ. 18։ Հռովմ. ը. 17։ Կող. ա. 12։ գ. 24։ Տիտ. գ. 7։ Յակ. բ. 5։ ա Պետ. ա. 4։
*1.11 Հմր. 5։
*1.11 Ես. խզ. 10, 11։
*1.12 Հմր. 6, 14։ բ Թես. բ. 13։
*1.12 Յակ. ա. 18։
*Յովհ. ա. 17։ բ Կոր. զ. 7։
*1.13 բ Կոր. ա. 22։ Գլ. դ. 30։
*1.14 բ Կոր. ա. 22։ ե. 5։
*1.14 Գոր. ի. 28։
*1.14 Ղուկ. իա. 28։ Հռովմ. ը. 23։ Գլ. դ. 30։
*1.14 Հմր. 6, 12։
*1.15 Կող. ա. 4։ Փիլիմ. 5։
*1.16 Հռովմ. ա. 9։ Փիլ. ա. 3, 4։ Կող. ա. 3։ ա Թես. ա. 2։ բ Թես. ա. 3։
*1.17 Յովհ. ի. 17։
*1.17 Կող. ա. 9։
*1.18 Գոր. իզ. 18։
*1.18 Գլ. բ. 12։ դ. 4։
*1.18 Հմր. 11։
*1.19 Գլ. գ. 7։ Կող. ա. 29։ բ. 12։
*1.20 Գոր. բ. 24, 33։
*1.20 Սաղ. ճժ. 1։ Գոր. է. 55։ Կող. գ. 1։ Եբր. ա. 3։ ժ. 12։
*1.21 Փիլ. բ. 9, 10։ Կող. բ. 10։ Եբր. ա. 4։
*1.21 Հռովմ. ը. 38։ Կող. ա. 16։ բ. 15։
*1.22 Սաղ. ը. 6։ Մատ. իը. 18։ ա Կոր. ժե. 27։ Եբր. բ. 8։
*1.22 Գլ. դ. 15, 16։ Կող. ա. 18։ Եբր. բ. 7։
*1.23 Հռովմ. ժբ. 5։ ա Կոր. ժբ. 12, 27։ Գլ. դ. 12։ ե. 23, 30։ Կող. ա. 18, 24։
*1.23 Կող. բ. 9, 10։
*1.23 ա Կոր. ժբ. 6։ Գլ. դ. 10։ Կող. գ. 11։