Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ով կþընդունուի Տիրոջ ժողովրդի մէջ և ով ոչ։ Ուրիշ մի քանի պատուէ…
Ով կþընդունուի Տիրոջ ժողովրդի մէջ և ով ոչ։ Ուրիշ մի քանի պատուէրներ։
1Ամորձիքը ջարդուածը կամ անդամը կրճատուածը Եհովայի ժողովքը չþմտնէ։
2* Պոռնկորդին Եհովայի ժողովքը չþմտնէ, եւ նորա տասներորդ ազգն էլ Եհովայի ժողովքը չþմտնէ։
3* Ամմոնացին եւ Մովաբացին Եհովայի ժողովքը չþմտնէ, եւ նորանց տասներորդ ազգն էլ Եհովայի ժողովքը չþմտնէ յաւիտեան. 4* Նորա համար որ ձեզ չþդիմաւորեցին հացով ու ջրով ճանապարհումը, երբոր դուք Եգիպտոսիցը դուրս էիք եկել, եւ որ Միջագետի Փաթուրից բէովրի որդի Բաղաամին * վարձքով բերել տուաւ, որ քեզ անիծէ. 5Բայց քո Եհովայ Աստուածը չþուզեց Բաղաամին լսել, այլ քո Եհովայ Աստուածը * անէծքը քեզ համար օրհնութեան դարձրեց, որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ սիրեց։ 6* Նորանց խաղաղութիւնը եւ լաւութիւնը չþորոնես քո բոլոր օրերումը յաւիտեան։
7Եդովմայեցիին չþատես, * որովհետեւ նա քո եղբայրն է։ Եգիպտացիին չþատես, որովհետեւ * նորա երկրումը պանդուխտ էիր։ 8Նորանց համար ծնուած զաւակների երրորդ ազգը թող Եհովայի ժողովքը մտնեն։
9Երբոր բանակով գնաս թշնամիների դէմ, ամեն չար բանից զգուշանաս։ 10* Եթէ քո միջումը մէկ մարդ լինի, որ երազափորձութեան պատճառով մաքուր չէ, թող բանակիցը դուրս գնայ, եւ բանակի մէջ չþմտնէ. 11Եւ իրիկնադէմին * ջրով լուացուի, եւ արեգակը մտնելիս բանակը մտնէ։ 12Նաեւ բանակից դուրս մէկ կողմ ունենաս, որ այնտեղ հարկաւորի դուրս գնաս. 13Եւ քո գործիքներումը մի բահ ունենաս, որ երբոր դուրսը հարկաւորի նստելու լինես, նորանով փորես, եւ դարձեալ քո աղբը ծածկես։ 14Որովհետեւ քո Եհովայ Աստուածը * ման է գալիս քո բանակի մէջ, որ քեզ ազատէ եւ քո թշնամիները քո ձեռքդ մատնէ. Ուրեմն քո բանակը մաքուր լինի, որ նա քեզ վերայ մի աղտեղութիւն տեսնելով քեզանից չþզզուէ։
15* Ծառային իր տիրոջ ձեռքը չþմատնես, որ տիրոջիցը փախչելով քեզ մօտ է ապաստանուել, 16Թող նա քեզ հետ բնակուէ իր հաւանած տեղը քո դռների մէկումն ուր որ իր համար լաւ կþլինի. * նորան չþնեղես։
17* Իսրայէլի աղջիկներիցը բոզ չþլինի, եւ Իսրայէլի տղերքիցը * իգացեալ չþլինի։ 18Բոզի վարձքը կամ շնացողի գինը քո Եհովայ Աստուծոյ տունը չþտանես որ եւ իցէ ուխտի համար. Որովհետեւ քո Եհովայ Աստուծոյ առաջին երկուսն էլ պիղծ են։
19* Քո եղբօրիցը շահ չþառնես՝ փողի շահ կամ ուտելիքի շահ եւ կամ որ եւ իցէ բանի, որ շահով տրվում է. 20* Օտարականիցը շահ առնես, բայց քո եղբօրիցը շահ չþառնես, * որ քո Եհովայ Աստուածը քո ամեն ձեռնարկած գործքերումը քեզ օրհնէ այն երկրի վերայ, ուր որ կþմտնես նորան ժառանգելու համար։
21* Երբոր քո Եհովայ Աստուծուն մի ուխտ ուխտես, առանց ուշացնելու կատարես այն. Որովհետեւ քո Եհովայ Աստուածը անպատճառ քեզանից կþպահանջէ այն, եւ դու մեղքի տէր կþդառնաս. 22Բայց եթէ ուխտ անել չþուզես, այդ քեզ համար մեղք չի լինիլ։ 23* Շրթունքիցդ դուրս եկածը զգուշութեամբ կատարես ինչպէս որ Եհովայ Աստուծուն ազատ կամքով ուխտել ես՝ որ ասել ես քո շրթունքովը։
24Երբոր քո դրացիի այգին մտնես, ուզածիդ չափ խաղող ուտես եւ կշտանաս, բայց ամանիդ մէջ չþդնես. 25Երբոր քո դրացիի հունձքը մտնես, * ձեռքովդ հասկերը պոկես, բայց դրացիիդ հունձքին մանգաղ չþզարկես։
*23.2 Զաք. թ. 6։
*23.3 Նէեմ. ժգ. 1, 2։
*23.4 Գլ. բ. 29։
*23.4 Թու. իբ. 5, 6։ բ Պետ. բ. 15։
*23.5 Թու. իգ. 11։
*23.6 Եզր. թ. 12։
*23.7 Ծն. իե. 24-26։ Աբդ. 10, 12։
*23.7 Ել. իբ. 21։
*23.10 Ղև. ժե. 16։
*23.11 Ղև. ժե. 5։
*23.14 Ղև. իզ. 12։
*23.15 ա Թագ. լ. 15։
*23.16 Ել. իբ. 21։
*23.17 Ղև. ժթ. 29։
*23.17 գ Թագ. ժդ. 24։ ժե. 12։ իբ. 47։ դ Թագ. իգ. 7։
*23.19 Ել. իբ. 25։ Ղև. իե. 36, 37։ Նէեմ. ե. 2, 7։ Սաղ. ժե. 5։ Ղու. զ. 34, 35։
*23.20 Տես Ղև. ժթ. 34։ Գլ. ժե. 3։
*23.20 Գլ. ժե. 10։
*23.21 Թու. լ. 2։ Ժող. ե. 4, 5։
*23.23 Թու. լ. 2։ Սաղ. կզ. 13, 14։
*23.25 Մատ. ժբ. 1։ Մար. բ. 23։ Ղու. զ. 1։