Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Դաւիթի երեկոյեան աղօթքը. Հաւատքով վստահ է իր թշնամիների դէմ։ յանդիման…

Դաւիթի երեկոյեան աղօթքը. Հաւատքով վստահ է իր թշնամիների դէմ։ յանդիմանում է իր բարեկամների փոքրոգութիւնը։

* Երգողների գլխաւորին. Նիկինօթով։ Դաւիթի Սաղմոս։

1Երբոր կանչեմ, լսիր ինձ, ով իմ արդարութեան Աստուած. Դու որ նեղութեան մէջ ազատեցիր ինձ, ողորմիր ինձ ու լսիր իմ աղօթքը։

2Ով մարդկանց որդիք, մինչեւ ե՞րբ պիտի իմ փառքը ամօթ դառնայ, եւ ունայն բան պիտի սիրէք եւ ստութիւն պիտի խնդրէք։ (Սէլա։)

3Բայց ճանաչեցէք, որ * Տէրն ընտրել է իր * սուրբին. Տէրը լսում է, երբոր կանչում են նորան։

4* Դողացէք եւ մի մեղանչէք. * խօսեցէք ձեր սրտերի հետ ձեր անկողիններումը եւ լուռ կացէք, (Սէլա։)

5* Արդարութեան զոհեր ընծայեցէք, եւ * Տիրոջը յուսացէք։

6Շատերն ասում են թէ բարին ո՞վ ցոյց կþտայ մեզ. * բարձրացրու մեզ վերայ քո երեսի լոյսը, Տէր։

7* Դու ուրախութիւն տուիր իմ սրտին՝ նորանց ցորենի եւ գինիի շատանալու ժամանակիցն աւելի։

8* Ես խաղաղութիւնով կþպառկիմ եւ կþքնեմ. Որովհետեւ դու ես միայն, ով Տէր, ինձ ապահովութեամբ բնակեցնում։

*Սաղ. դ Ամբ. գ. 19։

*4.3 բ Տիմ. բ. 19։ բ Պետ. բ. 9։

*4.3 Տես Սաղ. ծ. 5։

*4.4 Եփես. դ. 26։

*4.4 Սաղ. հէ. 6։ բ Կոր. ժգ. 5։

*4.5 բ Օր. լգ. 19։ Սաղ. ծ. 14։ ծա. 19։ Տես բ Թագ. ժե. 12։

*4.5 Սաղ. լէ. 3։ կբ. 8։

*4.6 Թու. զ. 26։ Սաղ. ձ. 3, 7, 19։ ճժթ. 135։

*4.7 Ես. թ. 3։

*4.8 Յոբ. ժա. 18, 19։ Տես բ Օր. ժբ. 10։