Հին Կտակարան
Նոր Կտակարան
Սամուէլը արժանանում է առաջին յայտնութեան և դառնում է հաւատարիմ մարգար…
Սամուէլը արժանանում է առաջին յայտնութեան և դառնում է հաւատարիմ մարգարէ։
1Եւ * Սամուէլ մանուկը Հեղիի առաջին Տիրոջը ծառայութիւն էր անում. Եւ այն օրերը Տիրոջ խօսքը հազուագիւտ էր՝ յայտնի տեսիլք չþկար։ 2Եւ այն ժամանակը եղաւ որ Հեղին իր տեղը պառկած էր. (եւ * նորա աչքերը սկսել էին ծանրանալ՝ չէր կարողանում տեսնել.) 3Եւ * Աստուծոյ կանթեղը տակաւին չէր հանգչել, եւ Սամուէլը քնել էր * Տիրոջ տաճարումը, ուր որ Աստուծոյ տապանակն էր։ 4Եւ Տէրը կանչեց Սամուէլին. Եւ նա ասեց. Ահա ես. 5Եւ Հեղիի մօտ վազելով՝ ասեց. Ահա ես, որովհետեւ ինձ կանչեցիր։ Եւ նա ասեց. Ես չþկանչեցի. Դարձիր պառկիր։ Եւ նա դարձաւ պառկեց։ 6Եւ Տէրը դարձեալ կանչեց՝ Սամուէլ. Եւ Սամուէլը վեր կացաւ Հեղիի մօտ գնաց եւ ասեց. Ահա ես, որովհետեւ ինձ կանչեցիր։ Եւ նա ասեց. Ես չþկանչեցի, որդեակս, դարձիր պառկիր։ 7Եւ Սամուէլը Տիրոջը դեռ չէր ճանաչում, եւ Տիրոջ խօսքը դեռ նորան յայտնուած չէր։ 8Եւ դարձեալ երրորդ անգամ Տէրը կանչեց, Սամուէլ. Եւ նա վեր կացաւ Հեղիի մօտ գնաց, եւ ասեց. Ահա ես, որովհետեւ ինձ կանչեցիր։ Եւ Հեղին իմացաւ որ Տէրն է կանչում մանուկին։ 9Եւ Հեղին Սամուէլին ասեց. Գնա պառկիր եւ եթէ քեզ կանչէ, ասիր. Խօսիր, Տէր, որովհետեւ քո ծառան լսում է։ Եւ Սամուէլը գնաց իր տեղը պառկեց։ 10Եւ Տէրն եկաւ կանգնեց, եւ առաջի անգամների պէս կանչեց, Սամուէլ՝ Սամուէլ. Եւ Սամուէլն ասեց. Խօսիր, որովհետեւ քո ծառան լսում է։ 11Այն ժամանակ Տէրը Սամուէլին ասեց. Ահա ես Իսրայէլի մէջ մի բան կþանեմ, * որ ամեն նորան լսողի երկու ականջները կþհնչեցնեն։ 12Այն օրը Հեղիի վերայ կþկատարեմ * ամեն ինչ որ նորա տան վերայով խօսել եմ. Կþսկսեմ եւ կþվերջացնեմ։ 13Եւ * իրան իմացրել եմ, որ նորա տունը * պիտի դատեմ յաւիտեան որ գիտէր այն անօրէնութիւնը, որ * նորա որդիքը իրանց վերայ անէծք են բերում, եւ նա * չþյանդիմանեց նորանց։ 14Ես սորա համար երդում արի Հեղիի տան համար, որ Հեղիի տան անօրէնութեանը՝ * զոհերով եւ ընծաներով յաւիտեան քաւութիւն չþլինի։
15Եւ Սամուէլը մինչեւ առաւօտ պառկեց եւ յետոյ Տիրոջ տան դռները բացաւ. Եւ Սամուէլը վախեցաւ այն տեսիլքը Հեղիին պատմելուց։ 16Բայց Հեղին Սամուէլին կանչեց եւ ասեց. Սամուէլ՝ որդեակս. Եւ նա ասեց. Ահա ես. 17Եւ նա ասեց. Ի՞նչ է այն խօսքը, որ քեզ ասեց. Ինձանից մի ծածկիր, * Աստուած քեզ այսպէս եւ սորանից աւելի անէ, եթէ ինձանից ծածկես մի խօսք այն ամեն խօսքերիցը որ նա քեզ հետ խօսել է։ 18Եւ Սամուէլը բոլոր խօսքերը նորան պատմեց, նորանից չþծածկեց։ Եւ Հեղին ասեց. * Նա Տէրն է, ինչ որ հաճոյ է իր աչքերի առաջին՝ թող անէ։
19Եւ Սամուէլը * մեծացաւ, եւ * Տէրը նորահետ էր, եւ * իր բոլոր խօսքերից մէկը գետինը չþգցեց։ 20Եւ * Դանից մինչեւ Բերսաբէէ բոլոր Իսրայէլն իմացաւ, որ Սամուէլը հաստատուած է Տիրոջ համար մարգարէ։ 21Եւ Տէրը Սելովումը դարձեալ երեւեցաւ. Որովհետեւ Տէրը Սելովումը Սամուէլին յայտնվում էր Տիրոջ խօսքովը։ Եւ բոլոր Իսրայէլի մէջ տարածվում էր Սամուէլի խօսքը։
*3.1 Գլ. բ. 11, 18։
*3.2 Ծն. իէ. 1։
*3.3 Ել. իէ. 21։ Ղև. իդ. 2, 3։ բ Մն. ժգ. 11։
*3.3 Գլ. ա. 9։
*3.11 դ Թագ. իա. 12։ Երեմ. ժթ. 3։
*3.12 Գլ. բ. 27-36։
*3.13 Գլ. բ. 29-31 ևլն։
*3.13 Եզեկ. է. 3, 8։ ժը. 30։ լգ. 20։
*3.13 Գլ. բ. 12, 17, 22։
*3.13 Գլ. բ. 23-25։
*3.14 Ես. իբ. 14։
*3.17 Հռութ. ա. 17։
*3.18 Ես. լթ. 8։
*3.19 Գլ. բ. 21։
*3.19 Ծն. լթ. 2, 21, 23։ Յես. զ. 27։
*3.19 Գլ. թ. 6։ Եսթ. զ. 10։
*3.20 Դատ. ի. 1։ բ Թագ. գ. 10։