Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յովսափատը Աքաաբի հետ գնում է Ասորիների դէմ։ Միքիան պարտութիւն է նախագ…
Յովսափատը Աքաաբի հետ գնում է Ասորիների դէմ։ Միքիան պարտութիւն է նախագուշակում։ Աքաաբի վատ վախճանը։
1Եւ Յովսափատը * խիստ շատ փառք եւ հարստութիւն ունէր. եւ խնամութիւն արաւ * Աքաաբի հետ։ 2* Եւ մի քանի տարուց յետոյ իջաւ Սամարիա Աքաաբի մօտ. եւ աքաաբը նորա համար եւ նորա հետ եղող ժողովրդի համար շատ ոչխարներ եւ արջառներ մորթեց, եւ նորան համոզեց որ վեր գնայ Ռամովթ-գաղաադ։ 3Եւ Իսրայէլի Աքաաբ թագաւորն ասեց Յուդայի թագաւոր Յովսափատին. Ինձ հետ կþգնա՞ս Ռամովթ-գաղաադ. եւ նա նորան ասեց. Ինչպէս դու՝ այնպէս էլ ես, եւ ինչպէս քո ժողովուրդը՝ այնպէս էլ իմ ժողովուրդը. եւ քեզ հետ կþգնամ պատերազմի։
4Եւ Յովսափատն ասեց Իսրայէլի թագաւորին. բայց հիմա եկ * Տիրոջ խօսքը խնդրիր։ 5Եւ Իսրայէլի թագաւորը ժողովեց մարգարէներին՝ չորս հարիւր հոգի. եւ նորանց ասեց. Ռամովթ-գաղաադի վերայ պատերազմի գնա՞նք թէ ետ կենամ. եւ նորանք ասեցին. Գնա վերան. եւ Տէրը թագաւորի ձեռքն է տալու։ 6Եւ Յովսափատն ասեց. Այստեղ էլ ուրիշ մարգարէ չþկա՞յ Տիրոջը, նորանից հարցնէինք։ 7Եւ իսրայէլի թագաւորն ասեց Յովսափատին. Դեռ մէկ ուրիշ մարդ էլ կայ, նորա միջոցովը Տիրոջը հարցնելու. բայց ես նորան ատում եմ, որովհետեւ ինձ համար մարգարէութիւն չէ անում դէպի բարին, այլ ամեն ժամանակ դէպի չարը. դա Յեմլայի որդի Միքիան է։ Եւ Յովսափատն ասեց. Թող թագաւորն այդպէս չþխօսէ։
8Եւ իսրայէլի թագաւորը մի ներքինի կանչեց եւ ասեց. Շուտով բեր Յեմլայի որդի Միքիային։ 9Եւ Իսրայէլի թագաւորը եւ Յուդայի յովսափատ թագաւորը նստել էին, իւրաքանչիւրն իր աթոռի վերայ, զգեստներ հագած նստած՝ կալումը, Սամարիայի դռան առաջին. եւ բոլոր մարգարէները մարգարէանում էին նորանց առաջին։ 10Եւ Քանանայի որդի Սեդեկիան իրան համար երկաթի եղջիւրներ շինեց եւ ասեց. Այսպէս է ասում Տէրը. Սորանցով կþհրես Ասորիներին մինչեւ որ նորանց բնաջինջ անես։ 11Եւ բոլոր մարգարէները այնպէս էին մարգարէանում ասելով. Գնա Ռամովթ-գաղաադ եւ կþյաջողուես. եւ տէրը կþտայ թագաւորի ձեռքը։
12Եւ այն պատգամաւորը, որ գնացել էր Միքիային կանչելու, նորան ասեց. Ահա մարգարէները միաբերան բարի են խօսում թագաւորի համար, ուրեմն թող քո խօսքն էլ նորանցից մէկի պէս լինի, եւ բարի խօսիր։ 13Բայց Միքիան ասեց. կենդանի է Տէրը, որ իմ Աստուածն ինչ որ ինձ ասէ, այն եմ խօսելու։
14Եւ եկաւ թագաւորի մօտ, եւ թագաւորն ասեց նորան. Միքիա, Ռամովթ-գաղաադ գնա՞նք պատերազմի, թէ ետ կենամ. եւ նա ասեց. Գնացէք եւ կþյաջողուէք, եւ նորանք ձեր ձեռքը կþտրուին։ 15Եւ թագաւորը նորան ասեց. Քանի՞ անգամ ես քեզ երդում տամ որ Տիրոջ անունով ինձ բացի ճշմարտութիւնից ոչինչ չþասես։ 16Այն ժամանակ նա ասեց. Ես տեսայ բոլոր Իսրայէլը ցրուած սարերի վերայ իբրեւ ոչխարներ որ հովիւ չþունին, եւ Տէրն ասեց. Սորանք տէր չþունին. ամեն մարդ իր տունը դառնայ խաղաղութեամբ։ 17Եւ Իսրայէլի թագաւորն ասեց Յովսափատին. Քեզ չþասեցի՞, որ ինձ համար բարի բան չի մարգարէանալ, այլ չար։ 18Եւ նա ասեց. Ուրեմն լսեցէք Տիրոջ խօսքը, ես տեսայ Տիրոջը՝ նստած իր աթոռի վերայ եւ երկնքի բոլոր զօրքերը կանգնած նորա աջ եւ նորա ձախ կողմին։ 19Եւ Տէրն ասեց. * Ո՞վ կþխաբէ Իսրայէլի Աքաաբ թագաւորին, որ վեր գնայ Ռամովթ-գաղաադի վերայ եւ կորչի. եւ մէկն այսպէս էր ասում, եւ միւսն այնպէս էր ասում։ 20Եւ * մի ոգի դուրս եկաւ եւ կանգնեց Տիրոջ առաջին եւ ասեց. Ես Նորան կþխաբեմ. եւ Տէրը նորան ասեց. Ի՞նչով։ 21Նա էլ ասեց. Ես դուրս կþգնամ եւ նորա բոլոր մարգարէների բերանումը սուտ ոգի կþլինիմ. եւ Տէրն ասեց. Դու կþխաբես, եւ կարող էլ ես. գնա եւ այդպէս արա։ 22Եւ * արդ՝ Տէրը սուտ ոգի է դրել քո այդ մարգարէների բերանումը. բայց Տէրը քեզ համար չարիք է խօսել։
23Այն ժամանակ Քանանայի որդի Սեդեկիան մօտեցաւ եւ զարկեց Միքիայի ծնօտին եւ ասեց. Ո՞ր ճանպարհով է անցկացել Տիրոջ հոգին ինձանից, որ քեզ հետ խօսէ։ 24Միքիան էլ ասեց. Ահա կþտեսնես այն օրը որ սենեակից սենեակ կþմտնես թաքնուելու համար։
25Եւ Իսրայէլի թագաւորն ասեց. Առէք Միքիային եւ տարէք քաղաքագլուխ Ամօնի եւ թագաւորի որդի Յովասի մօտ. 26Եւ ասեցէք. Այսպէս է ասում թագաւորը. * Սորան բանտը դրէք, եւ նորան կերակրեցէք նեղութեան հացով եւ նեղութեան ջրով մինչեւ իմ խաղաղութեամբ գալը։ 27Եւ Միքիան ասեց. Եթէ դու խաղաղութեամբ ետ դարձար եկար, Տէրն ինձանով չէ խօսել, նաեւ ասեց. լսեցէք, ով ամեն ժողովուրդներ։
28Եւ Իսրայէլի թագաւորն ու Յուդայի յովսափատ թագաւորը գնացին Ռամովթ-գաղաադի վերայ։ 29Եւ Իսրայէլի թագաւորն ասեց Յովսափատին. Պէտք է կերպարանափոխուիլ եւ յետոյ պատերազմի գնալ. բայց դու հագիր քո հանդերձները. եւ Իսրայէլի թագաւորը կերպարանափոխուեցաւ եւ գնաց պատերազմը։ 30Եւ Ասորիների թագաւորն իր հետ եղող կառապետներին ասեց. Չþպատերազմէք ոչ փոքրի եւ ոչ մեծի հետ, այլ միայն Իսրայէլի թագաւորի հետ։ 31Եւ եղաւ երբոր կառապետները տեսան Յովսափատին, նորանք ասեցին. Իսրայէլի թագաւորը նա է, եւ դարձան դէպի նորան որ նորա հետ պատերազմեն. եւ Յովսափատն աղաղակեց, եւ Տէրը նորան օգնութիւն արաւ. եւ Աստուած նորանց ետ քաշեց նորանից։ 32Եւ երբոր կառապետները տեսան, որ նա Իսրայէլի թագաւորը չէ, այն ժամանակ ետ դառան նորանից։ 33Եւ մի մարդ * իր անմեղութեամբը քաշեց աղեղը եւ զարկեց Իսրայէլի թագաւորին յօդուածների եւ զրահի միջովը. Եւ նա ասեց կառավարին. Ձեռքդ դարձրու եւ ինձ դուրս տար բանակիցը. Որովհետեւ վիրաւորուեցայ։ 34Եւ պատերազմը բարձրացաւ այն օրը. Եւ Իսրայէլի թագաւորը կանգնած էր կառքումը Ասորիների դէմ, եւ մեռաւ արեգակը մար մտնելու ժամանակին։
*18.1 Գլ. ժէ. 5։
*18.1 դ Թագ. ը. 18։
*18.2 գ Թագ. իբ. 2 ևլն։
*18.4 ա Թագ. իգ. 2, 4, 9։ բ Թագ. բ. 1։
*18.19 գ Թագ. իբ. 20։
*18.20 Յոբ. ա. 6։
*18.22 Յոբ. ժբ. 16։ Ես. ժթ. 14։
*18.26 Գլ. ժզ. 10։
*18.33 Կամ՝ իր ուժովը