Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Պատուէրներ Տիտոսին թէ ինչ պէտք է սովորեցնել։ Յամառ հերետիկոսներից ետ …

Պատուէրներ Տիտոսին թէ ինչ պէտք է սովորեցնել։ Յամառ հերետիկոսներից ետ քաշուիլ։

1Նորանց միտքը բեր, * որ իշխանութիւններին եւ պետութիւններին հնազանդեն, հպատակեն, եւ * ամեն բարի գործերի համար պատրաստ լինին. 2* Ոչ մէկին չ’հայհոյեն, * կռիւ չ’անեն, * հեզ լինեն, * ամեն մարդկանց ամեն քաղցրութիւն ցոյց տան։ 3* Որովհետեւ մենք էլ էինք մի ժամանակ անմիտ, անհնազանդ, մոլորած, ցանկութիւնների եւ կերպ կերպ անառակութիւնների ծառայողներ, վարվում էինք չարութիւնով եւ նախանձով, ատելի էինք, եւ իրար ատող։ 4* Բայց երբ որ մեր * Փրկիչ Աստուծոյ քաղցրութիւնը եւ մարդասիրութիւնը յայտնուեցաւ, 5* Ոչ թէ արդարութեան գործերիցը, որ մենք արինք, այլ իր ողորմութեան համեմատ փրկեց մեզ * միւսանգամ ծնուելու աւազանովը, եւ Սուրբ Հոգու նորոգութիւնովը, 6* Որ առատութիւնով թափեց մեզ վերայ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի ձեռովը, 7* Որ նորա շնորհքովն արդարացած * ժառանգ լինենք * յաւիտենական կեանքի յոյսովը։ 8* Ճշմարիտ է այս խօսքը եւ կամենում եմ, որ դու այս բաները հաստատես, որ Աստուծուն հաւատացողները ջանք անեն * բարի գործերի մէջ կենալու, սորանք են բարի եւ մարդկանց օգտակար։ 9* Բայց յիմար վիճաբանութիւններից, ազգահամարներից եւ հակառակութիւններից, եւ օրէնքի կռիւներից ետ քաշուիր. * որ անօգուտ եւ ունայն են։ 10Հերձուածող մարդից, * երբոր առաջին եւ երկրորդ անգամ խրատել ես, * ետ կաց։ 11Գիտենալով որ այնպիսին ծռուած է եւ մեղք է գործում ինքն * իր անձը դատապարտելով։

12Երբոր Արտեմասին կամ * Տիւքիկոսին ուղարկեմ քեզ մօտ շտապիր որ գաս Նիկոպօլիս ինձ մօտ. Որովհետեւ որոշել եմ ձմեռն այնտեղ մնալ։ 13Եւ օրինական Զենասին եւ * Ապողոսին շուտով ճանապարհ դիր. Եւ նայիր որ ոչ մի բան չ’պակասի նորանց։ 14Բայց մերիններն էլ թող սովորեն * բարի գործերի մէջ կենալ հարկաւոր պիտոյքների համար, որ * անպտուղ չ’լինին։ 15Բարեւ են տալիս քեզ այն ամենը որ ինձ հետ են. Բարեւ տուր նորանց որ սիրում են մեզ հաւատքով. Շնորհքը ձեր ամենի հետ լինի։ Ամէն։

*3.1 Հռովմ. ժգ. 1։ ա Պետ. բ. 13։

*3.1 Կող. ա. 10։ բ Տիմ. բ. 21։ Եբր. ժգ. 21։

*3.2 Եփես. դ. 31։

*3.2 բ Տիմ. բ. 24, 25։

*3.2 Փիլ. դ. 5։

*3.2 Եփես. դ. 2։ Կող. գ. 12։

*3.3 ա Կոր. զ. 11։ Եփես. բ. 1։ Կող. ա. 21։ գ. 7։ ա Պետ. դ. 3։

*3.4 ա Տիմ. բ. 3։

*3.4 Գլ. բ. 11։

*3.5 Հռովմ. գ. 20։ թ. 11։ ժա. 6։ Գաղ. բ. 16։ Եփես. բ. 4, 8, 9։ բ Տիմ. ա. 9։

*3.5 Յովհ. գ. 3, 5։ Եփես. ե. 26։ ա Պետ. բ. 2։ գ. 21։

*3.6 Եզեկ. լզ. 25։ Յովէլ բ. 28։ Յովհ. ա. 16։ Գոր. բ. 33։ ժ. 45։ Հռովմ. ե. 5։

*3.7 Հռովմ. գ. 24։ Գաղ. բ. 16։ Գլ. բ. 11։

*3.7 Հռովմ. ը. 23, 24։

*3.7 Գլ. ա. 2։

*3.8 ա Տիմ. ա. 15։ Գլ. ա. 9։

*3.8 Հմր. 1, 14։ Գլ. բ. 14։

*3.9 ա Տիմ. ա. 4։ բ Տիմ. բ. 23։ Գլ. ա. 14։

*3.9 բ Տիմ. բ. 14։

*3.10 բ Կոր. ժգ. 2։

*3.10 Մատ. ժը. 17։ Հռովմ. ժզ. 17։ բ Թես. գ. 6, 14։ բ Տիմ. գ. 5։ բ Յովհ. 10։

*3.11 Գոր. ժգ. 46։

*3.12 Գոր. ի. 4։ բ Տիմ. դ. 12։

*3.13 Գոր. ժը. 24։

*3.14 Հմր. 8։ Եփես. դ. 28։ Գլ. բ. 14։

*3.14 Հռովմ. ժե. 28։ Փիլ. ա. 11։ դ. 17։ Կող. ա. 10։ բ Պետ. ա. 8։