Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հեթանոսների կոչումին՝ և դէպի եկեղեցին Քրիստոսի անհասանելի սէրի մեծութ…
Հեթանոսների կոչումին՝ և դէպի եկեղեցին Քրիստոսի անհասանելի սէրի մեծութեան ծածկուած խորհուրդը։
1Սորա համար ես Պօղոսս՝ Յիսուս Քրիստոսի * կապուածս * ձեզ հեթանոսներիդ համար. 2* Անշուշտ դուք լսած էք Աստուծոյ շնորհքի այն տնտեսութիւնը, * որ ինձ տրուած է ձեզ համար։ 3* Որ * յայտնութիւնով * ցոյց տրուեցաւ ինձ այն խորհուրդը. * (ինչպէս առաջուց կարճառօտ գրեցի ձեզ. 4Որ կարող լինիք կարդալ եւ իմանալ իմ տեղեկութիւնը, որ * Քրիստոսի խորհրդի համար է.) 5* Որ ուրիշ դարերում մարդկանց զաւակներին ցոյց չ’տրուեցաւ. * ինչպէս հիմա իր սուրբ առաքեալներին եւ մարգարէներին յայտնուեցաւ՝ Հոգով. 6* Որ հեթանոսները ժառանգակիցներ եւ * մարմնակիցներ են, եւ Քրիստոսումն * խոստմունքի մասնակից՝ աւետարանովը։ 7* Որի ես սպասաւորը եղայ՝ * Աստուծոյ շնորհքի պարգեւի պէս՝ որ տրուեցաւ ինձ, * նորա զօրութեան ներգործելու պէս. 8Ինձ՝ * ամեն սուրբերի յետինիս՝ տրուեցաւ այս շնորհքը, որ * հեթանոսների մէջ աւետարանեմ * Քրիստոսի անքննելի հարստութիւնը. 9Եւ ամենին լուսաւորեմ, թէ * ի՞նչ է այն խորհրդի տնտեսութիւնը, * որ յաւիտեաններից հետէ ծածկուած էր Աստուծոյ մօտ՝ * որ ամեն բան ստեղծեց (Յիսուս Քրիստոսով)։ 10* Որ հիմա * իշխանութիւններին եւ պետութիւններին երկնաւորներումն եկեղեցու ձեռովը յայտնուի Աստուծոյ * բազմապատիկ իմաստութիւնը, 11* Այն յաւիտենական յառաջադրութեան պէս, որ մեր Տէր Քրիստոս Յիսուսի ձեռովն արաւ. 12* Որով ունինք համարձակութիւնը եւ յուսով մօտենալը նորան հաւատալով։
13* Վասն որոյ աղաչում եմ, որ չ’ձանձրանաք իմ նեղութիւններումը, * ձեզ համար * որ ձեր փառքն է։ 14Սորա համար կրկնում եմ իմ ծունկերը մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօր առաջին, 15* Որից ամեն նահապետութիւն երկնքումը եւ երկրումս անուն է առնում, 16* Որ իր փառքի հարստութեան պէս տայ ձեզ, որ * զօրութեամբ հաստատուիք իր Հոգու ձեռովը * ներսի մարդումը։ 17* Որ Քրիստոսը հաւատքով բնակուի ձեր սրտերումը. Եւ դուք սիրով * արմատ գցած եւ հաստատուած լինիք։ 18* Որ ամեն սուրբերի հետ իմանաք, թէ ի՞նչ է լայնութիւնը եւ երկայնութիւնը եւ բարձրութիւնը եւ խորութիւնը. 19Որ ճանաչէք Քրիստոսի սէրը որ ամեն գիտութիւնից գերազանց է. * որ Աստուծոյ ամեն լիութիւնովը լցուիք։ 20Բայց * նորան՝ որ կարող է առատութեամբ անել * ամեն բաներից աւելի քան որ խնդրում ենք եւ իմանում, * այն զօրութեան չափովը՝ որ մեզանում ներգործում է. 21* Նորան փառք լինի եկեղեցումը, որ Քրիստոս Յիսուսումն է, ամեն դարերում յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
*3.1 Գոր. իա. 33։ իը. 17, 20։ Գլ. դ. 1։ զ. 20։ Փիլ. ա. 7, 13, 14, 16։ Կող. դ. 3, 18։ բ Տիմ. ա. 8։ բ. 9։ Փիլիմ. 1, 9։
*3.1 Կող. ա. 24։ բ Տիմ. բ. 10։
*3.2 Հռովմ. ա. 5։ ժա. 13։ ա Կոր. դ. 1։ Գլ. դ. 7։ Կող. ա. 25։
*3.2 Գոր. թ. 15։ ժգ. 2։ Հռովմ. ժբ. 3։ Գաղ. ա. 16։ Հմր. 8։
*3.3 Գոր. իբ. 17, 21։ իզ. 17, 18։
*3.3 Գաղ. ա. 12։
*3.3 Հռովմ. ժզ. 25։ Կող. ա. 26, 27։
*3.3 Գլ. ա. 9, 10։
*3.4 ա Կոր. դ. 1։ Գլ. զ. 19։
*3.5 Գոր. ժ. 28։ Հռովմ. ժզ. 25։ Հմր. 9։
*3.5 Գլ. բ. 20։
*3.6 Գաղ. գ. 28, 29։ Գլ. բ. 14։
*3.6 Գլ. բ. 15, 16։
*3.6 Գաղ. գ. 14։
*3.7 Հռովմ. ժե. 16։ Կող. ա. 23, 25։
*3.7 Հռովմ. ա. 5։
*3.7 Հռովմ. ժե. 18, 19։ Գլ. ա. 19։ Կող. ա. 29։
*3.8 ա Կոր. ժե. 9։ ա Տիմ. ա. 13, 15։
*3.8 Գաղ. ա. 16։ բ. 8։ ա Տիմ. բ. 7։ բ Տիմ. ա. 11։
*3.8 Գլ. ա. 7։ Կող. ա. 27։
*3.9 Հմր. 3։ Գլ. ա. 9։
*3.9 Հռովմ. ժզ. 25։ Հմր. 5։ ա Կոր. բ. 7։ Կող. ա. 26։
*3.9 Սաղ. լգ. 6։ Յովհ. ա. 3։ Կող. ա. 16։ Եբր. ա. 2։
*3.10 ա Պետ. ա. 12։
*3.10 Հռովմ. ը. 38։ Գլ. ա. 21։ Կող. ա. 16։ ա Պետ. գ. 22։
*3.10 ա Կոր. բ. 7։ ա Տիմ. գ. 16։
*3.11 Գլ. ա. 9։
*3.12 Եբր. դ. 16։
*3.13 Գոր. ժդ. 21։ Փիլ. ա. 14։ ա Թես. գ. 3։
*3.13 Հմր. 1։
*3.13 բ Կոր. ա. 6։
*3.15 Գլ. ա. 10։ Փիլ. բ. 9-11։
*3.16 Հռովմ. թ. 23։ Գլ. ա. 7։ Փիլ. դ. 19։ Կող. ա. 27։
*3.16 Գլ. զ. 10։ Կող. ա. 11։
*3.16 Հռովմ. է. 22։ բ Կոր. դ. 16։
*3.17 Յովհ. ժդ. 23։ Գլ. բ. 22։
*3.17 Կող. ա. 23։ բ. 7։
*3.18 Գլ. ա. 18։
*3.19 Յովհ. ա. 16։ Գլ. ա. 23։ Կող. բ. 9, 10։
*3.20 Հռովմ. ժզ. 25։ Յուդ. 24։
*3.20 ա Կոր. բ. 9։
*3.20 Հմր. 7։ Կող. ա. 29։
*3.21 Հռովմ. ժա. 36։ ժզ. 27։ Եբր. ժգ. 21։