Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ովգի յաղթուիլը։ Յորդանանի արևելեան կողմի բաժանուիլը։ Մովսէսը Քանան չի…

Ովգի յաղթուիլը։ Յորդանանի արևելեան կողմի բաժանուիլը։ Մովսէսը Քանան չի գնալու։

1Եւ դարձանք եւ վեր ելանք Բասանի ճանապարհովը, եւ Բասանի * Ովգ թագաւորը դուրս եկաւ Եդրայի՝ ինքը եւ իր բոլոր ժողովուրդը՝ մեզ դէմ պատերազմելու։ 2Եւ Եհովան ինձ ասեց. * Նորանից մի վախենար, որովհետեւ քո ձեռքն եմ յանձնել նորան եւ նորա բոլոր ժողովրդին եւ երկիրը. Եւ նորան կþանես, ինչպէս որ արիր Եսեբոնում բնակող * Ամօրհացիների Սեհոն թագաւորին։ 3Եւ մեր Եհովայ Աստուածը մեր ձեռքը տուաւ Բասանի Ովգ թագաւորին էլ եւ նորա բոլոր ժողովրդին եւ * մենք զարկեցինք նորանց, մինչեւ որ նորանցից մէկն էլ ողջ չþմնաց։ 4Եւ նոյն ժամանակը նորա բոլոր քաղաքներն առանք. Քաղաք չþմնաց, որ առած չþլինէինք նորանցից. Վաթսուն քաղաք՝ այսինքն * բոլոր Արգովբի գաւառը՝ Ովգի թագաւորութիւնը Բասանի մէջ։ 5Սորանց ամենն էլ բարձր պարիսպներով, դռներով եւ դռնափակերով ամրացած քաղաքներ էին, բացի * անպարիսպ քաղաքներից, որ խիստ շատ էին։ 6Եւ նորանց բնաջինջ արինք, ինչպէս որ * Եսեբոնի Սեհոն թագաւորին արինք, ամեն քաղաքներում մարդկանցը, կանանց ու տղերանցը փչացնելով. 7Սակայն բոլոր անասուններն ու քաղաքների աւարները մեզ համար առանք։ 8Եւ այն ժամանակը Յորդանանի այն կողմում Ամօրհացիների երկու թագաւորների ձեռքիցն առանք երկիրը՝ Առնոն ձորիցը մինչեւ Հերմոն սարը։ 9(Սիդոնացիները * Հերմոնին Սարիօն էին կոչում, բայց, Ամօրհացիները նորան * Սանիր էին կոչում.) 10* Բոլոր դաշտի քաղաքները՝ բոլոր Գաղաադը եւ * բոլոր Բասանը մինչեւ Սելքա եւ Եդրայի, Բասանում եղած Ովգի թագաւորութեան քաղաքները։ 11Որովհետեւ * հսկաների մնացորդից միայն Բասանի Ովգ թագաւորն էր մնացել. Ահա նորա մահիճը՝ երկաթի մահիճ է. Ահա նա * Ամմոնի որդկանց ռափայումն է. Երկայնութիւնը ինքը կանգուն է, եւ լայնութիւնը չորս կանգուն է * մարդի կանգունով։

12Եւ նոյն ժամանակը այս երկիրը առանք՝ * Առնոն ձորի վերայ եղող Արոերից մինչեւ Գաղաադ սարի կէսը. Եւ * նորա քաղաքները Ռուբէնեաններին եւ Գադեաններին տուի։ 13Եւ * Գաղաադի մնացորդը եւ բոլոր Բասանն՝ Ովգի թագաւորութիւնը Մանասէի կէս ցեղին տուի, Արգովբի բոլոր գաւառը բոլոր Բասանի հետ, որ հսկաների երկիր էր կոչվում։ 14* Մանասեան Յայիրը առաւ Արգովբի բոլոր գաւառը մինչեւ * Գեսուրացիների եւ Մաքաթացիների սահմանը, եւ նորանց իր անունովը մինչեւ այսօր Բասան-հաւօթ-յայիր կոչեց։ 15Եւ * Գաղաադը Մաքիրին տուի։ 16Եւ Ռուբէնեաններին եւ * Գադեաններին տուի Գաղաադից մինչեւ Առնոն ձորը, ձորի մէջտեղը եւ սահմանը եւ մինչեւ Յաբոկ ձորը, որ * Ամմոնի որդկանց սահմանն է, 17Նաեւ դաշտը եւ Յորդանանը եւ սահմանը * Քեներեթից * մինչեւ դաշտի ծովը, այսինքն մինչեւ * Աղի ծովը, Ասեդովթ-փասգայի տակ արեւելեան կողմում։

18Եւ այն ժամանակը ձեզ պատուիրեցի եւ ասեցի. Ձեր Եհովայ Աստուածը այս երկիրը ձեզ տուաւ իբրեւ ժառանգութիւն. Պատրաստուած ձեր եղբայրներ Իսրայէլի որդկանց առաջը գնացէք, * ով բոլոր քաջերդ. 19բայց ձեր կանայքը, ձեր որդիները եւ ձեր անասունները, (գիտեմ որ ձեր անասունները շատ են) թող մնան ձեր քաղաքներումը, որոնք ես ձեզ տուի, 20Մինչեւ որ Եհովան ձեր եղբայրներին էլ ձեզ պէս հանգստացնէ, եւ մինչեւ որ նորանք էլ ժառանգեն այն երկիրը՝ որ ձեր Եհովայ Աստուածը Յորդանանի այն կողմում նորանց կþտայ. Եւ յետոյ * ձեր ամեն մէկը դառնայ իր ժառանգութեանը՝ որ ես ձեզ տուի։

21Այն ժամանակ * Յեսուին պատուիրեցի ասելով. Աչքերդ տեսան ինչ որ ձեր Եհովայ Աստուածը այս երկու թագաւորներին արաւ. Այնպէս էլ անելու է Եհովան այն ամեն թագաւորութիւններին, որոնցով դու պիտի անցնես. 22Նորանցից չþվախենաք. Որովհետեւ * ձեր Եհովայ Աստուածը ինքը կþպատերազմէ ձեզ համար։ 23Եւ ես այն ժամանակ Եհովային աղաչեցի եւ ասեցի. 24Ով Տէր Եհովայ, դու սկսեցիր * քո մեծութիւնը եւ քո զօրաւոր ձեռքը քո ծառային ցոյց տալու. Որովհետեւ * երկնքի մէջ կամ երկրիս վերայ ո՞վ է այն աստուածը, որ քո գործքերի եւ քո զօրութեան պէս անէ. 25Աղաչում եմ՝ թող անցնեմ, եւ * Յորդանանի այն կողմի բարի երկիրը, այն բարի սարը եւ Լիբանանը տեսնեմ։ 26Բայց * Եհովան բարկացաւ ինձ վերայ ձեր պատճառովը եւ ինձ չþլսեց. Եւ Եհովան ինձ ասեց. Հերիք է քեզ. Այլ եւս այդ բանը ինձ չþասես. 27* Վեր ելիր Փասգայի գագաթը, եւ աչքերդ բարձրացրու դէպի արեւմուտք, հիւսիս, հարաւ եւ արեւելք, եւ քո աչքերովը տես. Որովհետեւ դու այս յորդանանից չþպիտի անց կենաս. 28Եւ * Յեսուին պատուիրիր եւ * նորան զօրացրու, եւ նորան սիրտ տուր. Որովհետեւ նա կþանցնէ * այս ժողովրդի առաջը եւ կþժառանգեցնէ նորանց այն երկիրը որ տեսնում ես։ 29Եւ մենք * հովիտի մէջ Բեթփեգովրի դէմ նստեցինք։

*3.1 Թու. իա. 33։ Գլ. իթ. 7։

*3.2 Գլ. ա. 29։

*3.2 Թու. իա. 24, 34։

*3.3 Թու. իա. 35։

*3.4 գ Թագ. դ. 13։

*3.5 ա Թագ. զ. 18։ Եսթ. թ. 19։

*3.6 Գլ. բ. 24։ Թու. լբ. 37։ Սաղ. ճլե. 10-12։ ճլզ. 19-21։

*3.9 Գլ. դ. 48։ Յես. ժա. 3, 17։ Սաղ. խբ. 6։

*3.9 ա Մն. ե. 23։

*3.10 Գլ. դ. 43, 49։

*3.10 Յես. ժբ. 5։ ժգ. 11։

*3.11 Ծն. ժդ. 5։ Գլ. բ. 11, 20։

*3.11 բ Թագ. ժբ. 26։ Երեմ. խթ. 2։ Եզեկ. իա. 20։ իե. 5։ Ամով. ա. 14։

*3.11 Յայտ. իա. 17։

*3.12 Գլ. բ. 36։

*3.12 Թու. լբ. 33։ Յես. ժբ. 6։ ժգ. 8 ևլն։

*3.13 Թու. լբ. 29։ Յես. ժգ. 29, 31։

*3.14 Տես Թու. լբ. 41։ ա Մն. բ. 22։

*3.14 Յես. ժբ. 5։ ժգ. 13։ ա Թագ. իէ. 8։ բ Թագ. գ. 3։

*3.15 Թու. լբ. 39։

*3.16 բ Թագ. իդ. 5։

*3.16 Թու. իա. 24։ Յես. ժբ. 2։

*3.17 Թու. լդ. 11։

*3.17 Գլ. դ. 49։ Թու. լդ. 11։

*3.17 Ծն. -դ. 3։

*3.18 Թու. լբ. 20։

*3.20 Յես. իբ. 4։

*3.21 Թու. իէ. 18։

*3.22 Ել. ժդ. 14։ Գլ. ա. 30։ ի. 4։

*3.24 Գլ. ժա. 2։ լբ. 3։ ա Մն. իթ. 11։

*3.24 Ել. ժե. 11։ բ թագ. է. 22։ Սաղ. հա. 19։ ձզ. 8։

*3.25 Ել. գ. 8։ Գլ. դ. 22։

*3.26 Թու. ի. 12։ իէ. 14։ Գլ. ա. 37։

*3.27 Թու. իէ. 12, 13։

*3.28 Գլ. ա. 38։

*3.28 Գլ. ա. 38։ լա. 7։

*3.28 Գլ. լա. 7։

*3.29 Գլ. դ. 46։ լդ. 6։