Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուծուն սիրողը նորա պատուիրանքները պահում է։ Աստուծոյ Որդի Յիսուսը …
Աստուծուն սիրողը նորա պատուիրանքները պահում է։ Աստուծոյ Որդի Յիսուսը կարող է մեզ փրկել և մեր աղօթքները լսել։
1* Ամեն ով որ հաւատում է թէ * Յիսուսն է Քրիստոսը, * Աստուածանից է ծնուած * եւ ամեն ով որ ծնողին սիրում է, նորանից ծնուածին էլ սիրում է։ 2Սորանով ենք ճանաչում թէ Աստուծոյ որդիներին սիրում ենք, երբոր սիրում ենք Աստուծուն, եւ նորա պատուիրանքները պահում։ 3* Որովհետեւ սա է Աստուծոյ սէրը որ նորա պատուիրանքները պահենք. * եւ նորա պատուիրանքները ծանր չեն։ 4* Որովհետեւ ամեն ով որ Աստուածանից է ծնուած յաղթում է աշխարհքին. Եւ սա է յաղթութիւնն, որ աշխարհքին յաղթեց, այսինքն մեր հաւատքը։ 5Եւ ո՞վ է որ յաղթում է աշխարհքին, * եթէ ոչ նա, որ հաւատում է, թէ Յիսուսն Աստուծոյ Որդին է։
6* Սա է որ եկաւ ջրով եւ արիւնով՝ Յիսուս Քրիստոսը. Ոչ թէ միայն ջրով, բայց ջրով եւ արիւնով. Եւ * Հոգին է վկայողը. Որովհետեւ Հոգին է ճշմարտութիւնը։ 7Որովհետեւ երեք են որ [երկնքումը վկայում են, Հայրը եւ * Բանը եւ Սուրբ Հոգին. Եւ * այս երեքը մի են։ 8Եւ երեք են որ երկրումը] վկայում են. Հոգին, եւ ջուրը, եւ արիւնը. Եւ այս երեքը միաբան են։ 9* Եթէ մարդկանց վկայութինն ընդունում ենք, Աստուծոյ վկայութիւնն աւելի մեծ է. * որովհետեւ սա է Աստուծոյ վկայութիւնն, որ վկայեց իր Որդու մասին։ 10Ով որ հաւատում է Աստուծոյ Որդուն, * վկայութիւնն ունի իր անձումը. Ով որ չէ հաւատում Աստուծուն, * ստախօս է արել նորան. Որովհետեւ չ’հաւատաց այն վկայութեանն, որ Աստուած վկայեց իր Որդու մասին։ 11* Եւ սա է վկայութիւնը, որ Աստուած յաւիտենական կեանք տուաւ մեզ. * եւ այս կեանքը նորա Որդու մէջ է։ 12* Ով որ Որդուն ունի, նա կեանքն ունի. Եւ ով որ Աստուծոյ Որդուն չ’ունի, կեանքը չ’ունի։
13* Այս բաները գրեցի ձեզ՝ Աստուծոյ Որդու անունին հաւատացեալներիդ, * որ գիտենաք թէ յաւիտենական կեանք ունիք։ 14Եւ սա է այն համարձակութիւնը որ ունինք դէպի նորան, * թէ ինչ որ նորա կամքի պէս խնդրում ենք, լսում է մեզ։ 15Եւ եթէ գիտենք թէ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք որ առնում ենք մեր խնդրուածքներն, որ խնդրեցինք նորանից։
16Եթէ մէկը տեսնէ իր եղբօրը որ մեղանչել է եւ այնպիսի մեղքով որ դէպի մահ չէ, թող խնդրէ, * եւ Աստուած կեանք կ’տայ նորան այսինքն նորան որ մեղանչել է ոչ թէ դէպի մահ. * կայ մեղք որ դէպի մահ է, * նորա համար ես չեմ ասում որ խնդրես։ 17* Ամեն անիրաւութիւն մեղք է. Եւ կայ մեղք որ դէպի մահ չէ։
18* Գիտենք որ ամեն ով որ Աստուածանից է ծնուած, մեղք չէ գործում, բայց նա որ Աստուածանից է ծնուած, * իր անձը պահում է, եւ չարը չէ մօտենում նորան։ 19Գիտենք որ Աստուածանից ենք, եւ * բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում։ 20Եւ գիտենք որ Աստուծոյ Որդին եկաւ եւ * մեզ միտք տուաւ, * որ ճշմարիտը ճանաչենք. Եւ ճշմարիտումն ենք, այսինքն նորա որդի Յիսուս Քրիստոսումը, * նա է ճշմարիտ Աստուածը եւ * յաւիտենական կեանքը։ 21Որդեակներ, * պահեցէք ձեր անձերը կուռքերիցը։
*5.1 Յովհ. ա. 12։
*5.1 Գլ. բ. 22, 23։ դ. 2, 15։
*5.1 Յովհ. ա. 13։
*5.1 Յովհ. ժե. 23։
*5.3 Յովհ. ժդ. 15, 21, 23։ ժե. 10։ բ Յովհ. 6։
*5.3 Միք. զ. 8։ Մատ. ժա. 30։
*5.4 Յովհ. ժզ. 33։ Գլ. գ. 9։ դ. 4։
*5.5 ա Կոր. ժե. 57։ Գլ. դ. 15։
*5.6 Յովհ. ժթ. 34։
*5.6 Յովհ. ժդ. 17։ ժե. 26։ ժզ. 13։ ա Տիմ. գ. 16։
*5.7 Յովհ. ա. 1։ Յայտ. ա. 1։ Յայտ. ժթ. 13։
*5.7 Յովհ. ժ. 30։
*5.9 Յովհ. ը. 17, 18։
*5.9 Մատ. գ. 16, 17։ ժէ. 5։
*5.10 Հռովմ. ը. 16։ Գաղ. դ. 6։
*5.10 Յովհ. գ. 33։ ե. 38։
*5.11 Գլ. բ. 25։
*5.11 Յովհ. ա. 4։ Գլ. դ. 9։
*5.12 Յովհ. գ. 36։ ե. 24։
*5.13 Յովհ. ի. 31։
*5.13 Գլ. ա. 1, 2։
*5.14 Գլ. գ. 22։
*5.16 Յոբ խբ. 8։ Յակ. ե. 14, 15։
*5.16 Մատ. ժբ. 31, 32։ Մար. գ. 29։ Ղուկ. ժբ. 10։ Եբր. զ. 4, 6։ ժ. 26։
*5.16 Երեմ. է. 16։ ժդ. 11։ Յովհ. ժէ. 9։
*5.17 Գլ. գ. 4։
*5.18 ա Պետ. ա. 23։ Գլ. գ. 9։
*5.18 Յակ. ա. 27։
*5.19 Գաղ. ա. 4։
*5.20 Ղուկ. իդ. 45։
*5.20 Յովհ. ժէ. 3։
*5.20 Ես. թ. 6։ խդ. 6։ ծդ. 5։ Յովհ. ի. 28։ Գոր. ի. 28։ Հռովմ. թ. 5։ ա Տիմ. գ. 16։ Տիտ. բ. 13։ Եբր. ա. 8։
*5.20 Հմր. 11-13։
*5.21 ա Կոր. ժ. 14։