Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աղօթք թագաւորի համար պատերազմի ժամանակ։ Երգողների գլխաւորին։ Դաւիթ…

Աղօթք թագաւորի համար պատերազմի ժամանակ։

Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։

1Տէրը լսէ քեզ նեղութեան օրումը, եւ * Յակոբի Աստուծոյ անունը պաշտպանէ քեզ։

2Նա քեզ օգնութիւն ուղարկէ * սուրբ տեղիցը, եւ զօրացնէ քեզ Սիօնի միջիցը։

3Նա յիշէ քո ամեն պատարագները, եւ քո ողջակէզներն ընդունէ. (Սէլա։)

4* Նա տայ քեզ քո սրտի ուզածի պէս, եւ կատարէ քո ամեն խորհուրդները։

5Թող ցնծանք քո փրկութիւնովը. Եւ * դրօշակ բարձրացնենք մեր Աստուծոյ անունովը. Տէրը կատարէ քո ամեն խնդրուածները։

6Հիմա իմացայ, որ Տէրը փրկում է իր * օծեալին, եւ լսում է նորան իր սուրբ երկնքիցը՝ նորա աջի փրկութեան զօրութիւնովը։

7* Ոմանք կառքերով եւ ոմանք ձիերով են պարծենում. * բայց մենք մեր Տէր Աստուծոյ անունը կþյիշենք։

8Նորանք թեքուեցան եւ վայր ընկան. Բայց մենք վեր կացանք եւ կանգնեցինք։

9Տէր, ապրեցրու թագաւորին, եւ լսիր մեզ մեր կանչելու օրը։

*20.1 Առակ. ժը. 10։

*20.2 գ Թագ. զ. 16։ բ Մն. ի. 8։ Սաղ. հգ. 17։

*20.4 Սաղ. իա. 2։

*20.5 Ել. ժէ. 15։ Սաղ. կ. 4։

*20.6 Սաղ. բ. 2։ ժը. 50։

*20.7 Սաղ. լգ. 16, 17։ Ես. լա. 1։ լզ. 9։

*20.7 բ Մն. լբ. 8։