Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իմաստութեան յորդորը, զգուշանալ հրապուրանքից. Անհնազանդի պատիժը։ 1Ի…
Իմաստութեան յորդորը, զգուշանալ հրապուրանքից. Անհնազանդի պատիժը։
1Իսրայէլի թագաւոր՝ Դաւիթի որդի * Սողոմոնի առակները։
2Իմաստութիւն եւ խրատ գիտենալու համար, հանճարի խօսքերը հասկանալու համար.
3* Իմաստութեան խրատն ընդունելու համար, այսինքն արդարութիւն, իրաւունք եւ ուղղութիւն.
4* Պարզամիտներին խորագիտութիւն տալու համար, երիտասարդին՝ գիտութիւն եւ խորհրդածութիւն.
5* Թող լսէ իմաստունը եւ աւելացնէ ուսումը, եւ բանիմացը վարժութիւն ստանայ,
6Որ հասկանայ առակ եւ այլաբանութիւն, իմաստունների խօսքերը եւ * խրթնաբանութիւնները։
7* Իմաստութեան սկիզբը Տիրոջ վախն է. Միայն յիմարները կþանարգեն իմաստութիւնը եւ խրատը։
8Լսիր, որդեակս, * քո հօր խրատը, եւ մի մերժիր քո մօր հրահանգը։
9Որովհետեւ * դորանք շնորհքի պսակ են քո գլխին, եւ մանեակներ՝ քո պարանոցին։
10Որդեակս, եթէ քեզ հրապուրեն մեղաւորները, * դու հաճութիւն չþտաս։
11Եթէ քեզ ասեն. * Եկ մեզ հետ՝ արեան դարանամուտ լինենք, թաք կենանք անմեղի դէմ զուր տեղը.
12Դժոխքի պէս նորանց ողջ ողջ կուլ տանք, եւ * ամբողջ ամբողջ՝ գուբն իջնողներին պէս.
13Ամեն տեսակ պատուական ստացուածք գտնենք, լցնենք մեր տները աւարով.
14Վիճակդ գցիր մեր մէջը, մեր ամենի քսակը մէկ լինի.
15Որդեակս, * նորանց հետ ճանապարհ մի գնար. * ոտքդ ետ պահիր նորանց շաւիղներիցը.
16* Որովհետեւ նորանց ոտները չարութեան են վազում, եւ շտապում են արիւն թափելու։
17Նորա համար որ ի զուր է վարմի տարածուիլը ամեն որեւիցէ թեւաւոր աչքի առաջին.
18Բայց նորանք դարանամուտ են լինում իրանց արեանը, թագչվում են իրանց անձերի համար։
19* Այսպէս են ամեն արծաթասիրութեան մոլի մարդի շաւիղները. Որ առնում է իրան անձնատուր եղողին հոգին։
20* Իմաստութիւնը աղաղակում է դրսումը, հրապարակներումը տալիս է ձայնը։
21Նա կանչում է աղմկալից տեղերի գլխին, դռների մուտքերումը, եւ քաղաքումը խօսում է իր խօսքերը։
22Մինչեւ ե՞րբ պիտի, ով անմիտներ, անմտութիւն սիրէք, եւ մինչեւ ե՞րբ պիտի ծաղր անելը հաճելի լինի ծաղր անողներին. Եւ յիմարները՝ ատեն գիտութիւնը։
23Ետ դարձէք դէպի իմ յանդիմանութիւնը. Ահա * ես իմ հոգին կþթափեմ ձեզ վերայ, իմ խօսքերը կþհասկացնեմ ձեզ։
24* Որովհետեւ ես կանչեցի, եւ դուք չþուզեցիք. Ձեռքս մեկնեցի, եւ ուշադրող չþկար,
25Եւ դուք * մերժեցիք իմ բոլոր խորհուրդը, եւ իմ յանդիմանութիւնը չþուզեցիք.
26* Ես էլ կþծիծաղեմ ձեր թշուառութիւնովը, եւ ծաղր կþանեմ ձեր վախը հասնելիս։
27* Երբոր ձեր վախը կործանման պէս կþգայ, եւ ձեր թշուառութիւնը մրրկի նման կþհասնէ, երբոր ձեզ վերայ նեղութիւն եւ տառապանք կþգայ.
28* Այն ժամանակ ինձ կþկանչեն, բայց ես չեմ պատասխանիլ, առաւօտանց կանուխ ինձ կþորոնեն, բայց ինձ չեն գտնիլ.
29Որովհետեւ * գիտութիւնն ատեցին, եւ Տիրոջ վախը * չþընտրեցին.
30* Իմ խորհուրդը չþուզեցին, իմ բոլոր յանդիմանութիւնն անարգեցին։
31* Ուրեմն նորանք իրանց ճանապարհի պտղիցն ուտեն, եւ իրանց խորհուրդներիցը կշտանան։
32Որովհետեւ անմիտների խոտորումը նորանց պիտի սպանէ, եւ յիմարների անհոգութիւնը պիտի կորցնէ նորանց։
33* Բայց ինձ լսողը ապահով կþբնակուի, եւ * հանդարտ կþլինի չարիքի վախիցը։
*1.1 գ Թագ. դ. 32։ Գլ. ժ. 1։ իե. 1։ Ժող. ժբ. 9։
*1.3 Գլ. բ. 1, 9։
*1.4 Գլ. թ. 4։
*1.5 Գլ. թ. 9։
*1.6 Սաղ. հը. 2։
*1.7 Յոբ իը. 28։ Սաղ. ճժա. 10։ Գլ. թ. 10։ Ժող. ժբ. 13։
*1.8 Գլ. դ. 1։ զ. 20։
*1.9 Գլ. գ. 22։
*1.10 Ծն. լթ. 7 ևլն։ Սաղ. ա. 1։ Եփես. ե. 11։
*1.11 Երեմ. ե. 26։
*1.12 Սաղ. իը. 1։ ճխգ. 7։
*1.15 Սաղ. ա. 1։ Գլ. դ. 14։
*1.15 Սաղ. ճժթ. 101։
*1.16 Ես. ծթ. 7։Հռովմ. գ. 15։
*1.19 Գլ. ժե. 27։ ա Տիմ. զ. 10։
*1.20 Գլ. ը. 1 ևլն։ թ. 3։ Յովհ. է. 37։
*1.23 Յովել. բ. 28։
*1.24 Ես. կե. 12։ կզ. 4։ Երեմ. է. 13։ Զաք. է. 11։
*1.25 Սաղ. ճէ. 11։ Հմր. 30։ Ղուկ. է. 30։
*1.26 Սաղ. բ. 4։
*1.27 Գլ. ժ. 24։
*1.28 Յոբ իէ. 9։ լե. 12։ Ես ա. 15։ Երեմ. ժա. 11։ ժդ. 12։ Եզեկ. ը. 18։ Միք. գ. 4։ Զաք. է. 13։ Յակ. դ. 3։
*1.29 Յոբ իա. 14։ Հմր. 22։
*1.29 Սաղ. ճժթ. 173։
*1.30 Հմր. 25։ Սաղ. ձա. 11։
*1.31 Յոբ դ. 8։ Գլ. ժդ. 14։ իբ. 8։ Ես. գ. 11։ Երեմ. զ. 19։
*1.33 Սաղ. իե. 12, 13։
*1.33 սաղ. ճժբ. 7։