Հին Կտակարան
Նոր Կտակարան
Բաբիլոնի կուռքերի անկումը։ Իսրայէլի փրկութիւնը իր հաւատարիմ Աստուծով։…
Բաբիլոնի կուռքերի անկումը։ Իսրայէլի փրկութիւնը իր հաւատարիմ Աստուծով։
1Բէլը * խոնարհուեցաւ, նեբովը խորտակուեցաւ, նորանց կուռքերը գազաններին ու անասուններինն են. Ձեր կրածները բեռներ են դառել, * ծանրոցք՝ վաստակածների համար։ 2Խորտակուել խոնարհուել են միասին, չþկարողացան ծանրոցն ազատել, * իրանք էլ գերի գնացին։
3Ինձ լսեցէք, ով Յակոբի տուն, եւ Իսրայէլի տան բոլոր մնացորդը, որ * բեռնուած էիք մօր արգանդից ի վեր, եւ տարվում էք որովայնից հետէ։ 4Եւ մինչեւ ծերանալն էլ * ես եմ, եւ մինչեւ ալեւորութիւնը պիտի կրեմ ձեզ, ես ստեղծեցի եւ ես պիտի կրեմ, եւ * ես պիտի վեր առնեմ եւ ազատեմ։
5* Ո՞ւմ էք նմանեցնում ինձ եւ հաւասարեցնում, եւ ինձ նմա՞ն անում, որ նման լինենք։ 6* Ոսկին թափում են քսակիցը, եւ արծաթը կշռով կշռում, վարձում են ոսկերիչ, որ նորան աստուած շինէ, յետոյ պաշտում եւ երկրպագում էլ են։ 7* Նորան կրում են ուսի վերայ եւ բեռնում, եւ պնդացնում են իր տեղը, եւ նա կանգնում է, իր տեղիցը չէ շարժում. * Նորան աղաղակում էլ է, բայց նա չէ պատասխանում. Նորա նեղութիւնիցը նորան չէ ազատում։
8* Յիշեցէք այս, եւ արիացէք, ձեր միտքը բերէք, ով յանցաւորներ։ 9* Յիշեցէք առաջինները þի յաւիտենից, որովհետեւ ես եմ Աստուած, եւ * ուրիշը չþկայ աստուած. Եւ ինձ պէս մի ջոկը չþկայ. 10* Որ պատմում եմ առաջուց վերջինը, եւ վաղուց՝ այն որ չէ եղած. Որ ասում եմ, թէ * իմ խորհուրդը պիտի հաստատուի, եւ անում եմ իմ բոլոր ուզածը. 11Որ կանչում եմ * արեւելքից գիշատիչ թռչունը հեռու երկրից * իմ խորհրդի մարդին. Ես * խօսել եմ, կատարելու էլ եմ, ես որոշել եմ, անելու էլ եմ։ 12Ինձ լսեցէք, ով խստասիրտներ, որ * հեռացած էք արդարութիւնիցը. 13* Ես մօտեցրել եմ իմ արդարութիւնը, նա չէ հեռանալու, եւ իմ փրկութիւնը * չէ ուշանալու. Եւ * Սիօնի մէջ փրկութիւն եմ տալու Իսրայէլի համար, որ իմ փառքն է։
ԳԼ. ԽԶ
Բաբիլոնի կուռքերի անկումը։ Իսրայէլի փրկութիւնը իր հաւատարիմ Աստուծով։
1Բէլը * խոնարհուեցաւ, նեբովը խորտակուեցաւ, նորանց կուռքերը գազաններին ու անասուններինն են. ձեր կրածները բեռներ են դառել, * ծանրոցք՝ վաստակածների համար։ 2Խորտակուել խոնարհուել են միասին, չþկարողացան ծանրոցն ազատել, * իրանք էլ գերի գնացին։
3Ինձ լսեցէք, ով Յակոբի տուն, եւ Իսրայէլի տան բոլոր մնացորդը, որ * բեռնուած էիք մօր արգանդից ի վեր, եւ տարվում էք որովայնից հետէ։ 4Եւ մինչեւ ծերանալն էլ * ես եմ, եւ մինչեւ ալեւորութիւնը պիտի կրեմ ձեզ, ես ստեղծեցի եւ ես պիտի կրեմ, եւ * ես պիտի վեր առնեմ եւ ազատեմ։
5* Ո՞ւմ էք նմանեցնում ինձ եւ հաւասարեցնում, եւ ինձ նմա՞ն անում, որ նման լինենք։ 6* Ոսկին թափում են քսակիցը, եւ արծաթը կշռով կշռում, վարձում են ոսկերիչ, որ նորան աստուած շինէ, յետոյ պաշտում եւ երկրպագում էլ են։ 7* Նորան կրում են ուսի վերայ եւ բեռնում, եւ պնդացնում են իր տեղը, եւ նա կանգնում է, իր տեղիցը չէ շարժում. * Նորան աղաղակում էլ է, բայց նա չէ պատասխանում. նորա նեղութիւնիցը նորան չէ ազատում։
8* Յիշեցէք այս, եւ արիացէք, ձեր միտքը բերէք, ով յանցաւորներ։ 9* Յիշեցէք առաջինները þի յաւիտենից, որովհետեւ ես եմ Աստուած, եւ * ուրիշը չþկայ աստուած. եւ ինձ պէս մի ջոկը չþկայ. 10* Որ պատմում եմ առաջուց վերջինը, եւ վաղուց՝ այն որ չէ եղած. որ ասում եմ, թէ * իմ խորհուրդը պիտի հաստատուի, եւ անում եմ իմ բոլոր ուզածը. 11Որ կանչում եմ * արեւելքից գիշատիչ թռչունը հեռու երկրից * իմ խորհրդի մարդին. ես * խօսել եմ, կատարելու էլ եմ, ես որոշել եմ, անելու էլ եմ։ 12Ինձ լսեցէք, ով խստասիրտներ, որ * հեռացած էք արդարութիւնիցը. 13* Ես մօտեցրել եմ իմ արդարութիւնը, նա չէ հեռանալու, եւ իմ փրկութիւնը * չէ ուշանալու. եւ * Սիօնի մէջ փրկութիւն եմ տալու Իսրայէլի համար, որ իմ փառքն է։