Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Իսմայէլը սպանում է գոդողիային և ուրիշ Հրէաներ ու Քաղդէացիներ. Յօհանան…

Իսմայէլը սպանում է գոդողիային և ուրիշ Հրէաներ ու Քաղդէացիներ. Յօհանանը հալածում է նորան։ Հրէաները ուզում են Եգիպտոս իջնել։

1Եւ եղաւ եօթներորդ ամսումը, որ եկաւ թագաւորազն Եղիսամայի որդիի * Նաթանիայի որդի Իսմայէլը, եւ թագաւորի նախարարները եւ տասը մարդ իր հետը, Մասփա Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, եւ միասին հաց կերան այնտեղ մասփայումը։ 2Եւ վեր կացաւ Նաթանիայի որդի Իսմայէլը եւ այն տասը մարդիկը, որոնք նորա հետն էին, եւ զարկեցին Սափանի որդիի Աքիկամի որդի * Գոդողիային սրով եւ սպանեցին նորան, որին Բաբիլոնի թագաւորը դրել էր երկրի վերայ։ 3Եւ այն բոլոր Հրէաներին, որոնք Գոդողիայի հետ Մասփայումն էին, եւ այն Քաղդէացիներին էլ, որոնք գտնվում էին այնտեղ. Այն պատերազմականներին կոտորեց Իսմայէլը։

4Եւ եղաւ որ Գոդողիային մեռցնելու հետեւեալ օրը դեռ մարդ չþգիտէր, 5Սիւքեմից, Սելովից եւ Սամարիայից ութսուն մարդիկ եկան * իրանց մօրուքները ածիլած եւ հանդերձները պատառած եւ մարմինները կտորած, եւ նորանց ձեռքին ընծաներ եւ կնդրուկ * Տիրոջ տանը մատուցանելու համար։ 6Եւ Նաթանիայի որդի Իսմայէլը դուրս եկաւ նորանց դէմ Մասփայից, եւ գնալիս գնում էր ու լաց լինում. Եւ երբոր նորանց հասաւ, այն ժամանակ ասեց նորանց. Եկէք Աքիկամի որդի Գոդողիայի մօտ։ 7Եւ եղաւ հէնց որ նորանք եկան քաղաքի մէջը, Նաթանիայի որդի Իսմայէլը նորանց կոտորեց այն փոսի մէջ՝ ինքը եւ իր հետ եղող մարդիկը։ 8Եւ տասը մարդ գտնուեցան նորանց մէջ, որ ասեցին Իսմայէլին. Մեզ մի սպանիր, որովհետեւ մենք դաշտումը ցորենի, գարիի իւղի եւ մեղրի ծածուկ շտեմարաններ ունինք. Եւ նա թող տուաւ, եւ նորանց չþսպանեց իրանց եղբարց մէջ։

9Եւ այն փոսը, ուր որ Իսմայէլը ածեց այդ բոլոր մարդկանց դիակները, որոնց նա սպանեց Գոդողիայի կշտին, այն է որ * Ասա թագաւորը շինել էր Իսրայէլի Բաասա թագաւորի պատճառով. Նաթանիայի որդի Իսմայէլը լցրեց նորան մեռելներով։

10Եւ Իսմայէլը գերի արաւ Մասփայում եղող ժողովրդի բոլոր մնացորդը՝ * թագաւորի աղջկանցը եւ Մասփայում մնացած բոլոր ժողովուրդը, որոնց վերայ * դահճապետ Նաբուզարդանը դրել էր Աքիկամի որդի Գոդողիային. Եւ Նաթանիայի որդի Իսմայէլը նորանց գերի արաւ ու գնաց, որ անցնէ * Ամմոնի որդկանց մօտ։

11Եւ Կարէի որդի Յօհանանը եւ նորա հետ եղող * բոլոր զօրավարները լսեցին այն բոլոր չարիքը, որ Նաթանիայի որդի Իսմայէլը արել էր. 12Եւ առան բոլոր մարդկանցը եւ գնացին Նաթանիայի որդի Իսմայէլի հետ պատերազմելու, եւ նորան գտան * Գաբաւոնի շատ ջրերի մօտ։ 13Եւ երբոր Իսմայէլի մօտ եղող բոլոր ժողովուրդը տեսան Կարէի որդի Յօհանանին եւ նորա հետ եղող բոլոր զօրավարներին, ուրախացան։ 14Եւ շուռ տուաւ այն բոլոր ժողովուրդը, որին Իսմայէլը գերի էր առել Մասփայից, եւ ետ դառան ու գնացին Կարէի որդի Յօհանանի մօտ։ 15Իսկ Նաթանիայի որդի Իսմայէլը փախաւ ութը մարդով Յօհանանի երեսից եւ գնաց Ամմոնի որդկանց մօտ։

16Եւ Կարէի որդի Յօհանանը եւ նորա հետ եղող բոլոր զօրավարները առան ժողովրդի բոլոր մնացորդը, որը Նաթանիայի որդի Իսմայէլը գերի էր տարել Մասփայից Աքիկամի որդի Գոդողիային սպանելուց յետոյ՝ այսինքն այն պատերազմող քաջ մարդիկը եւ կանայքը եւ երեխայքը եւ ներքինիները, որոնց գերի էր արել Գաբաւոնից. 17Եւ գնացին ու մնացին Բեթլէհեմի կշտին եղող Քամաամի պանդոկումը, որ գնան մտնեն Եգիպտոս Քաղդէացիների երեսիցը։ 18Որովհետեւ վախենում էին նորանցից, որովհետեւ Նաթանիայի որդի Իսմայէլը սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային, որին * Բաբիլոնի թագաւորը վերակացու էր դրել երկրի վերայ։

*41.1 դ Թագ. իե. 25։ Գլ. խ. 8։

*41.2 դ Թագ. իե. 25։

*41.5 Ղև. ժթ. 27, 28։ բ Օր. ժդ. 1։ Ես. ժե. 2։

*41.5 ա Թագ. ա. 7։ Տես դ Թագ. իե. 9։

*41.9 գ Թագ. ժե. 22։ բ Մն. ժզ. 6։

*41.10 Գլ. խգ. 6։

*41.10 Գլ. խ. 7։

*41.10 Գլ. խ. 14։

*41.11 Գլ. խ. 7, 8, 13։

*41.12 բ Թագ. բ. 13։

*41.18 Գլ. խ. 5։